Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.11.2018
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հողմակայանների կառուցման առաջարկներ

Ամռանը էլեկտրաէներգիայի աննախադեպ սպառում է եղել

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը առաջարկություն կներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի մինչեւ 2020 թվականի հունվարի 1—ը 100 մեգավատ հզորության արեւային կայաններ կառուցվեն։ Ատոմակայանի ժամանակին վերագործարկման արդյունքում Հայաստանը խնայել է 200—230 միլիոն դրամ։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը երեկ հրավիրված ասուլիսում ամփոփել է պաշտոնավարման 100 օրը եւ նախանշել առաջիկա անելիքները։
Նախարար Արթուր Գրիգորյանը պաշտոնը ստանձնելուց հետո առաջնահերթ խնդիր է դրել՝ ուսումնասիրել բոլոր ծրագրերը, եւ հանձնարարել է շատ արագ կատարել ծրագրերի գույքագրում։
Գրիգորյանը նշել է, որ նախարարության համար վերականգնող էներգետիկան առաջնահերթություն է, որովհետեւ այն ռազմավարական լուրջ նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար։ Ըստ Գրիգորյանի՝ այդ առումով աշխատանքներ են իրականացվել արեւային էներգետիկան զարգացնելու ուղղությամբ։
«100 մեգավատ հզորությամբ արեւային կայանների կառուցումը պայմանավորել ենք հետեւյալ ձեւաչափով. մինչեւ 5 մեգավատ տեղակայվող կայանների համար կսահմանվի բնական ջրահոսքերի վրա կառուցված ՀԷԿ—երից առաքվող էլեկտրաէներգիայի սակագնին հավասար սակագին, որը կազմում է մոտավորապես 23,8 դրամ՝ առանց ԱԱՀ—ի, եւ 5 մեգավատ եւ ավելի հզորությունների դեպքում նախարարության կողմից կուսումնասիրվեն ընկերություններից առաջարկված իրենց փաթեթները, եւ կտրվի համապատասխան հնարավորություն»,–ասել է Գրիգորյանը։
Այս տարվա օգոստոսին նախարարությունը կնքել է «Մասրիկ 1» արեւային կայանի կառուցման վերաբերյալ համաձայնագիրը, եւ հնարավորություն է ընձեռվել արտասահմանյան կազմակերպությանը իրականացնելու նախագծման, կառուցապատման եւ ֆինանսավորման աշխատանքները։
Նախարարությունը մի շարք արտասահմանյան ընկերությունների հետ ձեռք է բերել պայմանավորվածություններ հողմային կայանների կառուցման վերաբերյալ։
Հողմակայանների ոլորտում բավականին մեծ աշխատաքներ արդեն իսկ կատարվել էին եւ շարունակում են կատարվել, մասնավորապես՝ քամու ուժի չափման, տեղանքների ուսումնասիրություններ։
Նախարարը հայտնել է, որ Արաբական Միացյալ Էմիրություններից երկու խոշոր ընկերություններ եւ մեկական ընկերություն Չեխիայից ու Իսպանիայից Հայաստանի Հանրապետությունում շուրջ 200 մեգավատ հզորությամբ հողմակայանների կառուցման պատրաստակամություն են հայտնել։
«Սրանք էլեկտրաէներգիայի շատ կարեւոր աղբյուրներ են, որոնց համար պետությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի այս ուղղությունները նույնպես զարգանան»,–ասել է նախարարը։
Նախարարը կարեւորել է ատոմակայանը ժամանակին վերագործարկելու հարցը։ Ատոմակայանում տարեկան պլանային վերանորոգման աշխատանք էր կատարվում, իրենք ունեին խնդիր՝ ժամանակին, ըստ գրաֆիկի, այդ աշխատանքներն ավարտել, հակառակ դեպքում էներգահամակարգը 200—230 մլն դրամի չափով կտուժեր։ Նախարարն ասել է, որ ատոմակայանի ժամանակին գործարկման համար իրենք գնացել են նաեւ ոչ ստանդարտ լուծումների։
Ըստ նախարարի՝ այս տարի ամռանը էլեկտրաէներգիայի աննախադեպ սպառում է եղել։
«Երբեւէ ամռանը այդքան սպառում չի գրանցվել, քանի որ ամռան այս երեք ամիսներին գրեթե օրական ծախսվում էր 1030 մեգավատտ էլեկտրաէներգիա։ Նման ծախս ունեցել ենք հիմնականում նոր տարվա օրերին, բայց ամռան ամիսներին նման իրավիճակ չէր եղել, եւ դա պայմանավորված էր հիմնականում շոգ օրերի հետ։ Այդ ընթացքում հաջողվել է այնպես անել, որ ոչ մի խափանում չլինի»,–նշել է Գրիգորյանը։
Նախարարը կարեւորել է այն փաստը, որ բարձրավոլտ էլեկտրական ցանցերը ավելի ճիշտ կառավարելու համար «Տաշիր գրուպի» հետ համաձայնության են եկել, որ այն պետք է հանձնել պետական կառավարման։
Գրիգոյանը խոսել է նախարարությունում կառուցվածքային փոփոխություների մասին՝ նշելով, որ փոփոխությունների արդյունքում կվերաձեւակերպվի նախարարության աշխատակազմը։
Նախարարը հանձնարարություններ է տվել առաջին հերթին ուսումնասիրելու շահագործման ենթակա մետաղական հանքավայրերի վիճակը՝ արդյոք կատարո՞ւմ են իրեն ստանձնած պայմանագրային պարտավորությունները, արդյոք գործո՞ւմ են օրենքի շրջանակում։
Ըստ Գրիգորյանի՝ Հայաստանի Հանրապետությունում կան 27 մետաղական հանքավայրերի շահագործման վերաբերյալ տրված լիցենզիաներ, որից 10—ում հայտնաբերվել են թերություններ, իսկ ոչ մետաղական հանքավայրերի առումով մոտավորապես 146 հանքավայրի նույնպես արվել են զգուշացումներ։
Նախարարի խոսքով՝ զգուշացումով հնարավորություն են տալիս ընդերք օգտագործող ընկերությանը՝ 90 օրվա ընթացքում վերացնելու ի հայտ եկած բոլոր թերությունները եւ կատարելու պետության հանդեպ չկատարված պարտավորությունները։
Կարեն ԽԱՉԱՏՐՅԱՆ

30-08-2018





20-11-2018
Որ ուժն է իրական ընդդիմությունը
Արհեստական հարցադրում կամ նախընտրական տեխնոլոգիա

ԱԺ հերթական ճեպազրույցների ...


20-11-2018
Արտագնա աշխատանքի մեկնածների եկամուտները չեն հարկվի
Տարածվող լուրերը իրականության հետ որեւէ աղերս չունեն

Հայաստանի ...


20-11-2018
Հերթականությունը որոշվեց
ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի 11 քաղաքական ուժ

Կենտրոնական ...


 
20-11-2018
«Հայ մշակույթի հինգերորդ դարը. նվաճումները եւ համաշխարհային նշանակությունը»
Գիտական նստաշրջանին մասնակցել է երեքուկես տասնյակ հայագետ տարբեր ...


 
20-11-2018
Քրիստոսի լույսի ու սիրո համադրությամբ
Արձակագիր Սամվել Մհերյանն օրերս ընթերցողի սեղանին դրեց մի գիրք՝ ...


20-11-2018
Մեծարվեց ազգագրական երգի նահապետը
Օրերս Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահում նշվեց «Ակունք» ազգագրական համույթի ...


20-11-2018
Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ
Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը ...



20-11-2018
Անակնկալ այցելություն, ստուգում, վերահսկողություն
Մանկապարտեզները քաղաքապետարանի ...

20-11-2018
«Բերքառատ Արցախի» ընթացիկ տարվա բերքը
Որ փուլում են «Հայաստան» համահայկական ...

20-11-2018
Երեւանում եռյակ է լույս աշխարհ եկել
27 տարի երեխաներ ունենալն ընտանիքի կյանքի ...

20-11-2018
Մանուկների խնդիրները՝ քննարկման թեմա
Հանդիպումներ բարեգործական ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO