Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.01.2019
ՍՈՑԻՈՒՄ


Ունենք այն, ինչից աշխարհում զրկված են շատերը

Երբ ջրային տնտեսություն ասելով՝ միայն ջրասպառում ենք հասկանում

Ռամսարի կոնվենցիայի համաձայն՝ Սեւանը միջազգայի՛ն կարեւորության խոնավ տարածք է (1971 թ. Ռամսարում (Իրան) ընդունվել է «Միջազգային նշանակության խոնավ տարածքների, հատկապես ջրլող թռչունների բնադրավայրերի մասին» կոնվենցիան, որին Հայաստանը միացել է 1993թ.)։ Մինչեւ լճի մակարդակի արհեստական իջեցումը այստեղ էր կուտակված հանրապետության ջրային պաշարների ավելի քան 80 տոկոսը (58,5 մլրդ խմ), որը 5 անգամ ավելի էր հանրապետության մակերեւութային ջրային հոսքից եւ մոտ 35 անգամ ավելի էր մնացած ջրամբարներում կուտակված ջրային պաշարներից։ 30—ականներից սկսած ջրի ծավալը կրճատվեց՝ 58,5 մլրդ խմ—ից հասնելով 32.9 մլրդ խմ—ի։ Խորհրդային տարիները պատմություն դարձան, բայց հետանկախական տարիներին էլ Սեւանը չգնահատվեց իբրեւ ազգային արժեք՝ իր բացառիկ նշանակությամբ ու, ի դեպ, ոչ միայն Հայաստանի համար։
Մեր պետությունը տարիներ շարունակ փաստել է, թե մինչեւ 2030թ. լճի մակարդակը պետք է բարձրացնենք 6 մետրով, ինչի արդյունքում լճում կունենանք 42 մլրդ խմ ջուր։ Մենք էլ տարիներ շարունակ փաստել ենք, որ այդ 6 մետրը ընդամենը այն նիշն է, որին հասնելուց հետո միայն կարող ենք ասել, թե Սեւանը փրկվում է մեռնելուց։ Բայց Սեւանը միայն լիճ չէ, այն բնատարածքային մի ամբողջ համալիր է, եզակի ու հարուստ ֆլորայով ու ֆաունայով, որ նաեւ կլիմա գոյացնող կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանի համար եւ այլն։ Այն բարձրորակ բնական ջրամբար է, ինչքան պահպանված ու պաշտպանված, այնքան լավ բոլորիս համար։
Բայց այս անգամ խնդիրներից չեմ խոսի (համենայնդեպս, կփորձեմ), այլ կներկայացնեմ իմ դիտարկումը, որ արդեն 10 տարուց ավելի անում եմ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի լճամերձ մի հատվածից։ Հատկապես վերջին տարիներին ինձ համար դա գերագույն հաճույք էր։ Որովհետեւ դիտարկման իմ տարածքը գյուղի ջրառի խողովակի մոտից էր, որ տարեցտարի ջրի մեջ էր ծածկվում ու մի օր էլ չքացավ։ Լճի մակարդակը բարձրանում էր, ու դա ես էի տեսնում՝ այնքան շոշափելի, որ պաշտոնական տվյալներին այլեւս չէի սպասում։ Լճի մակարդակը բարձրանում էր, ու ինձ չէին հուզում ոչ ջրում մնացող ծառերը, ոչ ավազային ճահիճիկները՝ գորտերով լցված։ Որովհետեւ արտերկրի բնապահպանական մասնագիտական մի քանի կայքերին ուղղված իմ հարցումները վկայում էին, որ այդ ճահիճիկները, ջրի ավելանալու պարագայում, նույնիսկ լիճը մաքրելու, զտելու հատկություն ունեն։ Որովհետեւ դրանք այսպես ասած դասական ճահիճը չեն, ավազային են։ Իսկ ինչ մնում էր ջրում մնացող ծառերի մնացորդներին, կոճղերին, հիմնականում երկու տեսակի պատասխան էի ստանում։ Դրանք ջրում թողնելը վնաս չէ, քանզի քայքայվելով օրգանական կեր են դառնում ձկների համար։ Բայց վնաս չէ, եթե ջուրը պետք է բարձրանա։ Մյուս տեսակետը, ըստ որի կոճղերը ջրում թողնել պետք չէր, հետեւյալ պատճառաբանությունն ուներ. դրանք շատ երկար են քայքայվում ու կեղտոտում են ջուրը։ Բայց եթե լճի մակարդակը բարձրանա, ջրի որակը կլավանա։ Փաստորեն, երկու դեպքում էլ վտանգ չկա, եթե ջուրը շատանա։
Գամ այս տարվա դիտարկմանը։ Վերջինն արել էի երկու տարի առաջ։ Մինչ այդ միանգամից ասեմ, որ Ծովինարի դիտարկման իմ տարածքում կանաչ ջուր չեմ նկատել։ Այնպես որ, երեխաներիս հանգիստ ջուրը մտցրի։ Գյուղացիներն ասացին, որ, այո, ջուրն իր հետ մամուռներ բերել է, բայց կանաչ երանգ չի ստացել։
Հիմա՝ ինչ տեսա այս տարի։ Նախ ասեմ, քանի որ վերը նկարագրածս ջրառի խողովակն արդեն տարիներ ջրի տակ է անցել եւ չի երեւում, երկու տարի առաջվա դիտարկումս արել եմ դարձյալ Ծովինարի տարածքից, բայց ոչ թե «նասոսնի» կոչվող հատվածից, այլ՝ «կոջեր» (կոճղեր) անունը ստացած տեղանքից։
Այսպիսով՝ առաջին լուսանկարում երկու տարի առաջ երեւացող կոճղը այս տարի ջրատակ էր եղել։ Երկրորդ լուսանկարի այս տարվա պատկերը երրորդ լուսանկարում է։ Ինչպես տեսնում ենք՝ ծառն արդեն ընկել է։ Չնայած գյուղացիներն ասում էին, որ դա ոչ թե լճի մակարդակի բարձրացման հետեւանք է, այլ՝ ծառի տակի հողի, որ առանց այն էլ ավազային է, թուլացման։ Որովհետեւ վերջին 2 տարիներին ջուրը հաստատ չի բարձրացել։ Գյուղացիները նաեւ ասում էին, թե դատելով այս տարվա լճից ջրառի ծավալներից, հաջորդ տարի լուսանկարի փոփոխության կարիք չի լինի. ծառն այդպես էլ ընկած կմնա, ջրածածկ չի լինի։ Ինչ կունենանք հաջորդ տարի, հաջորդ տարի կերեւա։ Կանխատեսելն, իհարկե, բարդ չէ, լուսանկարների առումով եմ ասում։
Բայց մի բան հաստատ է։ Երբ ասում ենք ջրային տնտեսություն, նշանակում է տնտեսություն պիտի վարենք, իսկ հաջողում է այն տնտեսավարողը, որ խնայում է ու հետո արարում։ Իսկ ի՞նչ ենք անում մենք։ Սեւանին վերաբերում ենք իբրեւ ջրի տարայի, ինչպես ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ի միջի այլոց, դեռ տարիներ առաջ, երբ սկսեցի Սեւանի դիտարկումը, գրեցի, թե պետք չէ Սեւանին վերաբերվել իբրեւ ջրով լցված դույլի՝ կուզենք ջուրը կթափենք, կուզենք ջուրը կլցնենք։ Սեւանը մեզ բառացիորեն փրկեց էներգետիկ ճգնաժամի տարիներին։ Հետո ի՜նչ արեցինք մենք։ Սեւանը պաշտպանելու փոխարեն Սեւանից անընդհատ քաշեցինք ու քաշեցինք՝ այն բացառապես սոցիալական նպատակներով գործածելով։
Մինչդեռ Սեւանը ջրամբար է, քաղցրահամ ջրի մեծ շտեմարան, եթե տեր չկանգնենք, վաղը այդ սոցիալական խնդիրներն էլ չենք կարող լուծել։ Քանզի Սեւանի մակարդակը նորից սկսել է իջնել, եւ հիմա ամեն սանտիմետրը մեզ համար խնդիր է։ Ոռոգման խնդիրներին այլ լուծում պիտի տրվի, եւ կան այդ լուծումները։ Ոչ թե ամեն նեղն ընկնելիս Սեւանին կպչենք։ Այսօր աշխարհի շուրջ 30 երկրներ ջրի սակավության խնդիր ունեն, եւ ավելի քան 1.3 մլրդ մարդ մաքուր ջրի կարիք ունի։ Գիտնականները կանխատեսում են, որ 2025թ. աշխարհի բնակչության գրեթե կեսը ջրի սակավություն կունենա, որովհետեւ աշխարհում սպառվում են քաղցրահամ ջրի պաշարները։
Մենք էլ ունենք՝ չենք գնահատում։ Սեւանը մեզ համար զուտ լիճ չէ, որ երբ ուզենք՝ ջուր տանք ու վերցնենք։ Առանց այն էլ՝ լճի բնական հավասարակշռությունը խախտված է։ Եթե հանկարծ դիմանալ չկարողացավ... բնության անեծքը ծանր բան է։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

30-08-2018





23-01-2019
Հայաստանը կշարունակի մնալ վստահելի գործընկեր
Երկկողմ հանդիպումներ բազմաթիվ երկրների ու ընկերությունների ղեկավարների հետ



23-01-2019
Ադրբեջանին թշնամի է պետք
Որպեսզի իշխանությունը ժողովրդին շեղի իրական խնդիրներից

Ադրբեջանին թշնամի ...


23-01-2019
25500 դրամից ցածր թոշակ չի լինի
Հայաստանում սահմանվում է «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ»

Աշխատանքային եւ ...


23-01-2019
Կարեւորն արդյունավետությունն է
Արվեստագետները հակադիր կարծիքներ ունեն օպտիմալացման վերաբերյալ

Հուշարձանագետ Սամվել ...


 
23-01-2019
Դասականի դասերը
Առանց ավանդույթի եւ նորարարության բախման կյանքը կկործանվի։
Հերբերտ ...


23-01-2019
Հանձնել են հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-01-2019
Ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



23-01-2019
Էկոլոգիական անհրաժեշտությո՞ւն, թե՞ ժամանակի պահանջ
Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաները ...

23-01-2019
Կապուտիկյանը չէր կարող լռել
Նրա բանաստեղծությունները դարձել են ...

23-01-2019
Որ «Շիրակն» էլ «Էյրբաս» ու «Բոինգ» ընդունի
Միայն կառամատույցը վերանորոգելը 3 մլն ...

23-01-2019
Մեր սահնակն էլ գուցե տեղից շարժվի
Ձմեռային մարզաձեւերը զարգացնելը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO