Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Որակյալ կրթությունը՝ առաջնահերթություն

Երեւանի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցությունը

Երեկ տեղի ունեցավ Երեւանի հանրակրթական դպրոցների օգոստոսյան ավանդական խորհրդակցությունը։ Ներկա էին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը եւ Երեւան քաղաքի 100—ից ավելի դպրոցների տնօրեններ։
Շեղվելով խորհրդակցությունների ձեւաչափից՝ այն ընթացավ հարց ու պատասխանի տեսքով։
«Կարծում եմ՝ շատ ավելի լավ է հենց տնօրենից լսել այն ամենը, ինչն այսօր մտահոգում է նրանց եւ պետք է լուծել՝ դպրոցի հետագա գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու համար»,–ասաց Կամո Արեյանը։
ՀՀ ԿԳ նախարարն էլ իր հերթին ընդգծեց, որ այժմ մի շարք ուղղություններով իրենց գերատեսչությունն աշխատանքներ է տանում։ Առաջնային խնդիրներից նա առանձնացրեց դպրոցների ապաքաղաքականացումը։
«Մենք նոր իշխանության առաջին իսկ օրվանից հայտարարել ենք դպրոցների ապաքաղաքականացման մասին։ Ներկայումս քաղաքական ուժերի ազդեցությունը պետք է դպրոցներում լինի զրո։ Այն անձինք, ովքեր կփորձեն որեւէ կերպ միջամտել դպրոցի գործերին, մենք այդ ազդեցությունը կիջեցնենք մինչեւ զրո»,–նշեց Ա. Հարությունյանը։
Անդրադառնալով Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին՝ նախարարն ընգծեց, որ խիստ կպատժվի այն դպրոցը, որտեղ կստիպեն ուսուցչին կամ ծնողին՝ քվեարկել այս կամ այն թեկնածուի օգտին։
«Որեւէ ծնողի հորդորներ պետք է չլինեն՝ գնալ, քվեարկել այս կամ այն թեկնածուի օգտին։ Այդ դեպքում ես կդիմեմ իրավապահ մարմիններին»,–նշեց նախարարը ու եւս մեկ անգամ շեշտեց, որ կապ չունի, թե տվյալ թեկնածուն որ կուսակցությունից կլինի։
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության համար ամենակարեւոր գործառույթներից է Հայաստանում համընդհանուր ներառական կրթության անցնելը։
Խորհրդակցության ընթացքում տարբեր դպրոցների տնօրեններ բարձրաձայնեցին ներառական կրթության վերաբերյալ իրենց մտահոգությունները։ Խոսելով համընդհանուր ներառական կրթության անցնելու մասին՝ նախարարը նշեց, որ այդ հանգամանքը հասարակությանն այլ հաջողությունների կհասցնի։
«Ներառական կրթության համընդհանուր ներառման հասնելը պետք է ոչ միայն հաշմանդամություն ունեցող աշակերտներին, այլեւ ողջ հասարակությանը։
Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանը շեշտեց, որ այդ համակարգին անցնելուց հետո որակյալ կրթության համար պետք է վերանայել դասարաններում աշակերտների քանակը։
Նախարար Հարությունյանն ի պատասխան նշեց, որ, թեեւ այս պահին այդ հարցի կարգավորման բանաձեւ չկա, սակայն կիսում է մտահոգությունը, որ դասարանների համար սահմանված երեխաների առավելագույն թիվը՝ 35—ը, շատ է։
Դպրոցների տնօրենները հարցեր ուղղեցին նաեւ դպրոցների ֆինանսավորման վերաբերյալ, ինչին ի պատասխան նախարարը նշեց, որ նոր բանաձեւ է մշակվել, ինչի արդյունքում թերբեռնված դպրոցները կունենան ֆինանսական բարելավում։
Անդրադառնալով դպրոցների տնօրենների՝ բյուջեի հաշվին կատարած խնայողությունների տնօրինմանը, նշեց, որ իրենք ինքնուրույն կարող են տնօրինել եղած կարգավորումների սահմաններում։
«Դպրոցի տնօրենները կարող են ինքնուրույն որոշել իրենց հաստիքացուցակները, սակայն դրանք պետք է այնպես կազմեն, որ տարվա վերջում խնդիրներ չլինեն»,–նկատեց նախարարը։
Նա նշեց, որ 2017 թվականին, երբ ընտրվել է Երեւանի ավագանու անդամ՝ մշտապես բախվել է մի խնդրի՝ դպրոցների տնօրեններն ասել են, որ գումար ունեն, սակայն քաղաքապետարանը չի թողնում դրանք ծախսել։ Այժմ նա վստահաբար ասաց. «Դուխով ծախսեք, բայց խելամիտ»։
Դպրոցների տնօրենները խոսեցին նաեւ իրենց մտահոգող մեկ այլ հարցի շուրջ՝ դպրոցներում ուսուցիչների դրույքաչափերի ծանրաբեռնվածության մասին։
Արայիկ Հարությունյանը նշեց, որ կրթության եւ գիտության նախարարությունում հարցն այժմ քննարկվում է։
«Այդ ծանրաբեռնվածության արդյունքում ուսուցիչները ստիպված են լինում նույն աշխատանքը մի քանի անգամ կատարել։ Այս հարցն իրոք քննարկվում է, ուսուցիչների ծանրաբեռնվածությունը պայմանավորված է լրացուցիչ թղթաբանություններով։ Մենք կարգերի փոփոխություններ ենք անելու, որպեսզի ուսուցիչները նույն աշխատանքը մի քանի անգամ չանեն։ Մատյաններն էլեկտրոնային դարձնելու ուղղությամբ ենք աշխատում, իսկ քանի դեռ այդ կարգերը չեն փոխվել, խնդրում եմ, այդ փաստական տվյալները պարտաճանաչ կերպով լրացնել, քանի որ դրանք մեզ համար կենսական նշանակություն ունեն»,–ասաց Ա. Հարությունյանը։
Նա հավաստիացրեց, որ առաջիկայում ուսուցիչներն իրենց աշխատանքը կկատարեն ոչ թե մատյանում եւ միաժամանակ «Dasaran.am»—ում, այլ այդ ամենը կմեկտեղվի։
Շատերին հուզում էր նաեւ օտարալեզու դպրոցների բացման ու օտար լեզվի իմացության հարցը։
ՀՀ ԿԳ նախարարը վստահ է, որ օտարալեզու դպրոցների բացումն օտար լեզուների իմացության հարցն ամբողջ Հայաստանում չի կարող լուծել, պետք է ուսուցիչները վերապատրաստվեն։ Նա ընդգծեց, որ օտար լեզուների իմացությունն անհրաժեշտ է լավ հիմքի վրա դնել դեռ դպրոցից եւ առանց կրկնուսույցների։
«Նախարարությունը համագործակցության տարբեր հուշագրեր է ստորագրել եւ ակտիվ աշխատում է, որպեսզի վերապատրաստվող ուսուցիչների թիվն ավելանա»,–շեշտեց Ա. Հարությունյանը։
Խոսելով նաեւ այսօր լայնորեն քննարկվող դպրոցական հագուստի միօրինակության մասին՝ կրթության եւ գիտության նախարարն ընդգծեց, որ միասնական հագուստի հարցը լուծում են տվյալ դպրոցը եւ ծնողական խորհուրդները։
«Չպետք է լինի ոչ սեւ ու սպիտակ հագուստ կրելու, ոչ էլ միասնական հագուստ կրելու պարտադրանք։ Որեւէ ծնող կամ աշակերտ, որ չի ցանկանա կրել սեւ եւ սպիտակ համազգեստ, նրան ոչ ոք չի ստիպի անել դա»,–եզրափակելով խոսքը՝ ասաց Արայիկ Հարությունյանը եւ հավելեց, որ համազգեստ հագնելով չի որոշվի աշակերտի կարգապահությունը։
Լիլիթ ԴԵՄՈՒՐՅԱՆ

30-08-2018





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO