Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.09.2018
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ջրամատակարարը մատնանշում է պայմանագիրը

«Վեոլիա ջուրը» չի ընդունում իրեն հասցեագրված մեղադրանքները

Երկրում կոռուպցիոն սխեմաների բացահայտման ֆոնին վերջերս հայտնված «Վեոլիա ջուր» ընկերության գործունեության հետ կապված իրավապահ մարմինների մեղադրանքներն ինչ—որ չափով անակնկալ էին շատերի համար, քանի որ այդ ընկերությունը տարիներ շարունակ կատարած աշխատանքի արդյունքում էապես բարելավել է Երեւանի ջրամատակարարումը։ Հենց այդ աշխատանքը գնահատելով էլ ՀՀ կառավարությունը 2016 թ. նոյեմբերին անցկացված միջազգային մրցույթում հաղթող ճանաչեց այդ ընկերությանը՝ նրա կառավարմանը վստահելով Հայաստանի ամբողջ տարածքի ջրամատակարարումը։ Այդուհանդերձ, 2018 թ. օգոստոսի 25—ին ՀՀ ոստիկանությունը ներկայացրեց հաղորդագրություն, համաձայն որի ջրամատակարարման ոլորտում բացահայտվել են խախտումներ, որոնց հետեւանքով պետբյուջեն զգալի վնաս է կրել։ Ոստիկանության հաղորդագրությունը խիստ մտահոգել է ջրամատակարար ընկերությանը։
Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն անհիմն համարեց իրենց հասցեագրվող մեղադրանքները՝ դրանք համարելով ընկերության մի քանի նախկին աշխատակիցների եւ մատակարարների մրցույթների արդյունքում չընտրված անձանց հերյուրանքների արդյունք։ Տնօրենը հայտարարեց, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը կտրականապես մերժում եւ չի ընդունում ոստիկանության ներկայացրած մեղադրանքները ընկերությանը եւ աշխատակիցներին։ Նաեւ վրդովմունք հայտնեց անմեղության կանխավարկածի խախտման առումով։ Նշեց, որ պայմանագրային մեխանիզմները, որոնք վերաբերում էին 2017 թվականից 2031 թվականը ջրի սակագնի սահմանմանը, ի սկզբանե արժանացել էին ՀՀ կառավարության հավանությանը։ Այնուհետեւ դա արտացոլվել է վարձակալման պայմանագրում, որը ստորագրվել է 2016 թ. նոյեմբերին։ Այդ մեխանիզմները հետագայում երբեք չեն վերանայվել։ Նա նշեց, որ ընկերությունը հավատարիմ է մնում էթիկայի կանոնակարգին, ինչպես նաեւ խստորեն ղեկավարվում է գնումների ընթացակարգերով։ Ընկերությունը միշտ գործում է օրենքների, կանոնակարգերի եւ կիրառելի ընթացակարգերի համաձայն։ Ընկերությունը ցավում է, որ չի կարողացել իր եւ անձնակազմի շահերը պաշտպանել իրավապահ մարմիններում։ Գլխավոր տնօրենը նշեց, որ իրավապահ մարմինները միշտ կրկնում են այն մեղադրանքները, որոնք ամիսներ առաջ հնչեցնում էին նախկին աշխատակիցները եւ մրցույթների արդյունքում չընտրված մատակարարները։ Դա հուշում է, որ հենց նրանք են «կազմակերպել այդ արշավը»։ Այնուհետեւ նշեց, որ «Վեոլիա ջուրը» ջանք չի խնայելու եւ թույլ չի տալու, որ ջրամատակարարման համակարգում «իրավիճակի ապակայունացմանը միտված արշավը որեւէ կերպ բացասական ազդեցություն ունենա Հայաստանի Հանրապետությունում մատուցվող ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների շարունակականության եւ որակի վրա»։ Կրիստիան Լըֆեն նշեց նաեւ, որ իր ընկերությունը առավելագույն ցածր սակագին պահպանելու համար լուծումներ է առաջարկում եւ ցանկանում է, որ կառավարությունը դադարեցնի «ընկերության հանդեպ կոշտ քննադատությունը»։
Լրագրողի հարցին, թե պայմանագրով նախատեսված ներդրումները ինչու չեն կատարվել, Կրիստիան Լըֆեն պատասխանեց, որ պայմանագրով նախատեսված է եղել առաջին հինգ տարում ենթակառուցվածքների եւ ջրաբաշխիչ ցանցի վիճակը բարելավելու նպատակով կառավարության կողմից 200 մլն դոլարի ներդրում։ Դրան պետք է գումարվեին ընկերության ներդրումները։ Սակայն մինչեւ օրս այդ գումարը ներդրված չէ։ Մինչդեռ սպառողի կողմից արտահայտվող դժգոհությունների պատճառը հիմնականում ենթակառուցվածքների անմխիթար վիճակից առաջացող թերություններն են։ Շատ խիստ քայքայված է ջրաբաշխման ցանցը։ Նա նշեց, որ ինքը կառավարությանը ծրագիր է ներկայացրել, թե այդ 200 մլն դոլարը ինչպես կարելի է ծախսել, որ ապահովվի գոհացնող կատարողական։ Չնայած ծրագիրը մեկ տարի առաջ է ներկայացվել կառավարությանը, սակայն մինչեւ օրս պատասխան կամ արձագանք չի ստացվել։ Բանախոսը հասկանալ տվեց, որ այդպիսի ներդրումների բացակայությամբ է պայմանավորված իրենց ծախսերի մեծությունը եւ սակագնի վերանայման անհրաժեշտությունը։ Որպեսզի հասկանալի լինի պատճառաբանությունը, նա նշեց, որ ընկերությունը տարվա ընթացքում ստացած եկամտի մոտ 50 տոկոսը փոխանցում է պետբյուջե, որպես համակարգի վարձակալման վճար։ Դրանից ոչինչ չի վերադառնում ջրային համակարգի բարելավմանը։ «Ակնհայտ է, որ նման մոտեցմամբ հնարավոր չէ հասնել վարձակալման պայմանագրով նախատեսված առաջադրանքների կատարմանը, ինչը մեկ անգամ չէ, որ ասել եմ,–շեշտեց գլխավոր տնօրենը,–ամեն մեկը պետք է կատարի իր դերը իր գործառույթների սահմաններում»։ Դրանից հետեւություն անելով՝ նշեց, որ պայմանագրի կողմերից մեկի՝ իր պատականությունների չկատարման դեպքում պայմանագիրը կարող է լուծարվել։ «Վեոլիա ջուրը» կարող է հեռանալ Հայաստանից, սակայն այդ դեպքում ՀՀ կառավարությունը պետք է փոխհատուցում տա ընկերությանը։
Անդրադառնալով ջրի սակագնի բարձրացման (անցյալ տարի 1 խմ—ի սակագինը բարձրացել է 11,414 դրամով՝ դառնալով 191,414 դրամ, նախկինը եղել է 180 դրամ) վերաբերյալ հարցին՝ գլխավոր տնօրենը նշեց, որ դա նախատեսված է պայմանագրով. մինչեւ 2022 թվականը սակագինը պետք է բարձրանա, իսկ հետո, երբ նախատեսված ներդրումները իրականացված են լինելու, համակարգը հասնելու է պատշաճ վիճակի, սակագինը սկսելու է նվազել։ Սակագնի ներկա բարձրացումը ՀԾԿՀ—ի բարյացակամությամբ մեկնաբանելը, ընկերության եւ հանձնաժողովի միջեւ կոռուպցիոն կապ տեսնելը Կրիստիան Լըֆեն անհեթեթություն համարեց՝ նշելով, որ աշխարհում ընդունված երեւույթ է փորձի փոխանակման համար այցի հրավեր ուղարկելը։ Հայաստանի ՀԾԿՀ նախագահը եւ մի քանի անդամ Փարիզ են հրավիրվել «Վեոլիա» կոնցեռնի նախագահի կողմից՝ այնտեղ առկա ջրամատակարարման ոլորտի տեխնիկական պայմաններին, համակարգի կառավարման նրբություններին ծանոթանալու համար։ Հրավերը եղել է պաշտոնական, թափանցիկ։ Այդ հրավերը սակագնի բարձրացման տողատակ չի ունեցել, չէր էլ կարող ունենալ, քանի որ սակագինը կարգավորվում է համաձայն պայմանագրով սահմանված բազիսային գնի։ Գլխավոր տնօրենը պարզաբանեց, որ նախորդ կառավարության հետ պայմանավորված են եղել, որ 2017 թվականից սկսած պետք է մեծանա պետբյուջե փոխանցվող գումարը, միաժամանակ պիտի բարձրանա ընկերության եկամուտը, որի մաս է կազմում նաեւ սակագինը։ Այն պարբերաբար պետք է բարձրանա մինչեւ 2022 թվականը։ Գլխավոր տնօրենը տեղեկացրեց նաեւ, որ իրենց պայմանագրային գործունեությունը պատշաճորեն շարունակելու համար «Վեոլիայի» մայր գրասենյակը որպես աջակցություն իրենց է տրամադրել 10 մլն եվրո, ինչը նախատեսված չի եղել։
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

31-08-2018





20-09-2018
Գրքի փառատոն՝ Անկախության տոնին ընդառաջ
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում ընթերցասերները կենդանասերներից շատ կլինեն



20-09-2018
«Սպիտակ» ֆիլմը հրաշքի մասին է
Երկրաշարժի 30—րդ տարելիցին նվիրված ֆիլմը կբարձրանա մեծ էկրան



20-09-2018
«Սարյանը եւ Ֆրանսիան»
Ցուցահանդես վարպետի տուն–թանգարանում

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի ...


20-09-2018
Հնի ու նորի յուրօրինակ համադրություն Սարյանի պուրակում
Դաշնամուրի շնորհիվ երեւանցիները կարող են լիցքավորել հեռախոսները, օգտվել ...


20-09-2018
Հանձնել է հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


20-09-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...


20-09-2018
Գերմանիայի հայ գործարարների միության անդամները՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-09-2018
Ադրբեջանը ցեղասպան պետություն է
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի հայերի ջարդերի ...

20-09-2018
Անկախությունը մեր ժողովրդի երազանքն էր
Միջոցառում՝ նվիրված գրող, ազատամարտիկ ...

20-09-2018
Աղբահանության խնդիրը կարելի է լուծել մի քանի տարբերակով
Թե որն է ավելի արդյունավետ՝ ներկայացված ...

19-09-2018
Բացառիկ մարզական իրադարձություն Հայաստանում
Երեւանն ընդունելու է գեղասահքի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO