Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.01.2019
ԱՅԼՔ...


Նախաքննության գաղտնիությունը չի հանվի

ՀՔԾ—ն չի ընդունում Ռոբերտ Քոչարյանի առաջարկը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1—ի քրեական գործով նախաքննության գաղտնիությունը հանելու առաջարկ էր արել, որպեսզի իրենք ամբողջ ծավալով նախաքննության ընթացքը ներկայացնելու հնարավորություն ունենան։
Կընդունվի՞ այդ առաջարկը, ի՞նչ ձեւով կարվի։ Գործադիրի երեկվա նիստից հետո արձագանքեց հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ շեշտելով, թե նախաքննության գաղտնիք հանելու ընթացակարգ գոյություն չունի. «Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե բացահայտվի նախաքննության գաղտնիությունն ամբողջ ծավալով։ Կան մարդիկ, ովքեր համագործակցում են նախաքննության հետ, օպերատիվ տվյալներ են տալիս։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե այս ամենը գաղտնազերծվի»։
Այնուհետեւ ՀՔԾ պետը հավելեց, թե այդ գաղտնիությունը վերաբերում է միայն նախաքննության փուլին, իսկ դատաքննության փուլում, դատարանում գործը քննվում է դռնբաց, եթե այն պետական գաղտնիք չի պարունակում։ Եվ նախաքննության գաղտնիությունը գործի շահերից է, ուստի «նման պահանջներ բավարարելը իրատեսական չէ»։
Իսկ ի՞նչ է, հայտնի 0038 հրամանը պետական գաղտնիք չէ՞ր պարունակում։ «0038 հրամանը հրապարակային ենք դարձրել այն չափով, որ չափով որ այդ հրամանը մեզ տրամադրող ՊՆ—ն հարմար է գտել գաղտնազերծել։ Որ հատվածը որ գաղտնազերծվել է, հրապարակվել է»,—ՀՔԾ պետի պատասխանը սա էր։
Լրագրողները դիտարկեցին նաեւ, թե Ռոբերտ Քոչարյանն ըստ էության ասում է, որ ինքն իր սահմանադրական կարգը չէր տապալի։ Սասուն Խաչատրյանը համաձայն չէր այս տեսակետին. «Քոչարյանն իրեն նույնացնում է պետության, սահմանադրական կարգի հետ, դա ճիշտ չէ»։
Ռոբերտ Քոչարյանն ասում է նաեւ, որ գործը մարտիմեկյան 10 զոհերի բացահայտման հետ կապ չունի։ Սրա հետ էլ ՀՔԾ պետը համաձայն չէ. «Գործերը միացվել են (բանախոսը նկատի ունի սահմանադրական կարգի տապալման եւ 10 զոհերի գործերը), վարույթը մեկն է։ Ես չեմ լսել Քոչարյանի ելույթը, որտեղ ասում է, թե չեն բացահայտվում սպանությունները, ես չգիտեմ, թե նրան որտեղից նման տեղեկություն։ Ամեն ինչ արվում է, արվելու է, ես լիահույս եմ, որ գործը, այդ թվում՝ սպանություններ կատարած անձանց մասով բացահայտվելու է»։
Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ, թե արդյո՞ք մարտիմեկյան գործով նոր փաստաթղթեր կան։ Ի պատասխան Սասուն Խաչատրյանը համառոտեց. «Այո, նոր փաստաթղթեր կան, բայց դրանք չեմ կարող հրապարակայնացնել»։
ՀՔԾ պետն անդրադարձավ շրջանառվող այն լուրերին, թե մարտի 1—ի գործով տուժող ճանաչվելու հարցով բազմաթիվ քաղաքացիներ այս օրերին ծառայություն են դիմում։ ՀՔԾ պետը պարզաբանեց, որ յուրաքանչյուր քաղաքացի, ում պատճառվել է բարոյական կամ նյութական վնաս, կարող է դիմել եւ ստանալ տուժողի կարգավիճակ։ Բայց սա՝ ֆորմալ առումով, որովհետեւ կան ողջամտության սահմաններ։
Ի՞նչ ասել է ողջամտության սահմաններ։ «Եթե մենք շարժվենք այդ տրամաբանությամբ, որ Հայաստանի բոլոր քաղաքացիներին, ում ազատ տեղաշարժի կամ հավաքներ կազմակերպելու իրավունքը խախտվել է, տանք տուժողի կարգավիճակ, դա շատ մեծ բարդությունների առաջ կկանգնեցնի վարույթը իրականացնող մարմնին»,— եզրափակեց բանախոսը։

31-08-2018





23-01-2019
Հայաստանը կշարունակի մնալ վստահելի գործընկեր
Երկկողմ հանդիպումներ բազմաթիվ երկրների ու ընկերությունների ղեկավարների հետ



23-01-2019
Ադրբեջանին թշնամի է պետք
Որպեսզի իշխանությունը ժողովրդին շեղի իրական խնդիրներից

Ադրբեջանին թշնամի ...


23-01-2019
25500 դրամից ցածր թոշակ չի լինի
Հայաստանում սահմանվում է «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ»

Աշխատանքային եւ ...


23-01-2019
Կարեւորն արդյունավետությունն է
Արվեստագետները հակադիր կարծիքներ ունեն օպտիմալացման վերաբերյալ

Հուշարձանագետ Սամվել ...


 
23-01-2019
Դասականի դասերը
Առանց ավանդույթի եւ նորարարության բախման կյանքը կկործանվի։
Հերբերտ ...


23-01-2019
Հանձնել են հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-01-2019
Ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



23-01-2019
Էկոլոգիական անհրաժեշտությո՞ւն, թե՞ ժամանակի պահանջ
Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաները ...

23-01-2019
Կապուտիկյանը չէր կարող լռել
Նրա բանաստեղծությունները դարձել են ...

23-01-2019
Որ «Շիրակն» էլ «Էյրբաս» ու «Բոինգ» ընդունի
Միայն կառամատույցը վերանորոգելը 3 մլն ...

23-01-2019
Մեր սահնակն էլ գուցե տեղից շարժվի
Ձմեռային մարզաձեւերը զարգացնելը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO