Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Համաչափ զարգացում «Մաքուր Հայաստանում»

ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանն ամփոփել է գործունեության 100 օրը

Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ձեւավորված կառավարության անդամներն ամփոփում են իրենց աշխատանքային 100 օրը։ Տարածքային կառավարման եւ զարգացման ոլորտում նախորդ 100 օրվա ձեռքբերումների, խնդիրների, գերակա այլ հարցերի շուրջ զրուցել ենք ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ։
Արդեն 100 օր եւ ավելի պաշտոնավարող տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի համար գերակա խնդիր է մարզերի համաչափ զարգացումը։ Պապիկյանն ինքը Լոռու մարզից է եւ սեփական փորձից գիտի մարզային խնդիրները։
«Բնականաբար, բոլորս էլ գիտենք, որ մարզերում վիճակն էականորեն տարբերվում է երեւանյան իրավիճակից՝ տնտեսական, ֆինանսական, ենթակառուցվածքների եւ դեմոգրաֆիկ առումներով։ Մարզեր կան, որոնք աչքի են ընկնում իրենց սահմանապահ լինելով, երկու մարզ կա, որոնք աղետի գոտի են։ Այսինքն՝ մեր մարզերը, մեր բնաշխարհին ու ռելիեֆին համապատասխան, ունեն իրենց առանձնահատուկ խնդիրներն ու յուրահատկությունները։ Արարատյան դաշտը ջրային պրոբլեմներով է աչքի ընկնում, համատարած է միջհամայնքային ճանապարհների խնդիրը։ Կան 25—30 տարիների ընթացքում կուտակված լուրջ խնդիրներ, որոնց լուծումները հեշտ չեն լինի, բայց համակարգված աշխատելու, ինչպես նաեւ առկա ֆինանսական միջոցների ճիշտ օգտագործման արդյունքում՝ հնարավոր կլինի հասնել հետաքրքիր լուծումների։ Մենք այժմ այդ ճանապարհին ենք»,–նշեց Պապիկյանը։
Այս ընթացքում բոլոր մարզպետները փոխվեցին, եւ նորերը նշանակվեցին։ Նախարարից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է գնահատում նրանց գործունեությունն այս ընթացքում եւ արդյոք թերացումներ լինո՞ւմ են։ Ի պատասխան՝ Պապիկյանը նկատեց, որ յուրաքանչյուր մարզպետ իր աշխատելաոճն ունի։
«Այն ժամանակվանից, երբ ես սկսեցի ղեկավարել այս գերատեսչությունը, երկու շաբաթը մեկ հանդիպումներ են լինում մարզպետների հետ։ Այդ ընթացքում խոսում ենք առաջացած բոլոր խնդիրների մասին, փորձում ենք լուծումներ տալ։ Մինչ այսօր չի եղել այնպիսի խնդիր, որ հնչեղություն ունենա ու դրան լուծում տրված չլինի։ Օրենքի սահմաններում յուրաքանչյուր մարզպետի գործելաոճը շատ կարեւոր է, եւ այն պաշտոնյաները, ովքեր կշրջանցեն օրենքը՝ պատասխան կտան ողջ խստությամբ»,–ասաց Սուրեն Պապիկյանը։
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի հանձնարարականով այս 100 օրերի ընթացքում ստեղծվել է աշխատանքային խումբ քաղաքացիների դիմում—բողոքների ուսումնասիրման համար։ Անդրադառնալով հարցին, թե ո՞րն է քաղաքացիների հիմնական մտահոգիչ հարցը՝ նախարարը շեշտեց, որ դրանք առնչվում են համայնքապետարանների, մարզպետարանների աշխատանքին, նրանց պաշտոնավարման ընթացքում կատարված չարաշահումներին։
«Մենք ունենք իրավական եւ վարչական վերահսկողություն իրականացնելու իրավասություն, եւ մեր խումբը՝ բողոքի պարագայում գնում է տվյալ համայնք, եւ դեպքեր են լինում, որ չեն էլ հասցնում Երեւան վերադառնալ, միայն շաբաթ եւ կիրակի օրերին են ետ գալիս։ Այսօր արդեն կարիք կա նոր հաստիքների ներգրավման, որպեսզի կարողանանք ծածկել ՀՀ տարածքը։ Այդ խնդիրների վերհանման արդյունքում, երբ պարզ է դառնում, որ բողոքները համապատասխանում են իրականությանը՝ դիմում ենք համապատասխան մարմիններին։ Ունենք դեպքեր, երբ դիմել ենք դատախազություն, իսկ եթե մեր իրավասությունների սահմանում է՝ խնդիրներին լուծում ենք տալիս։ Խնդիրներ են եղել նաեւ նախկինում հողերի սեփականաշնորհման վերաբերյալ»,–նշեց ՀՀ ՏԿԶ նախարարը։
Պաշտոնավարման ընթացքում երկու անգամ վերջինս աշխատանքային այցով եղել է Արցախի Հանրապետությունում, քննարկումներ ունեցել տարբեր նախարարների եւ անձամբ նախագահ Բակո Սահակյանի հետ։ Խոսելով երկու պետությունների միջեւ համագործակցությունից, Պապիկյանն ասաց, որ Արցախի եւ Հայաստանի հանրապետությունների միջեւ կապն անխզելի է եւ, բնականաբար, համագործակցություն լինելու է։ Հանդիպում է ունեցել գյուղատնտեսության նախարարի հետ, ով համակարգում է նաեւ տարածքային կառավարման ոլորտը։ Պատասխան հանդիպում նույնպես եղել է՝ Գորիսում։
«Համագործակցության աաջին փուլը, որն արդեն մեկնարկել է, վերաբերում է տարածքային կառավարման մեր ունեցած բարեփոխումների մոդելը Արցախին փոխանցելուն։ ԱՀ—ն միանգամից անցում է կատարելու երկաստիճան տարածքային կառավարման, այսինքն՝ իրենք կունենան 7 կամ 8 խոշոր բնակավայր։ Սա մեր խոշորացված համայնքների մոդելն է, երբ արդեն չկա մարզպետարան։ Կառավարություն—համայնք կապն այնտեղ միանգամից կլինի։ Այսինքն՝ տեղի կունենա համայնքների խոշորացում, կլինի խոշոր 7—8 համայնք, որոնք անմիջականորեն կապի մեջ կլինեն կառավարության հետ»,– տեղեկացրեց նախարարը։
Պապիկյանից հետաքրքրվեցինք նաեւ նոր իրականացվող ծրագրերի մասին, որոնցից մեկն արդեն իսկ սկսվել է՝ սուբվենցիոն ծրագիրը։
«Այն իրականացվում է համաֆինանսավորմամբ՝ պետություն—համայնք, նպատակ ունենալով մոտիվացնել համայնքի բնակիչներին։ Գործընթացն այսպես է արվելու՝ համայնքը կներկայացնի ծրագիր եւ, եթե այն վերաբերի սոցիալական ենթակառուցվածքներին, ապա համայնքը կտրամադրի պահանջվող գումարի 60 տոկոսը, իսկ պետությունը՝ 40 տոկոս։ Տնտեսական ենթակառուցվածքների վերաբերյալ ծրագիր առաջարկելու դեպքում պատկերը կլինի հակառակը՝ 40 տոկոս համայնքի, 60 տոկոս՝ պետության կողմից։ Ծրագրի նպատակն է՝ իր բնակչին ցույց տալ, որ իր համայնքի բյուջեն հնարավոր է օգտագործել համայնքի կարիքների համար։ Այս ծրագրի միջոցով ամեն համայնք կարող է «վարակել» հարեւան համայնքներին, որպեսզի նրանք նույնպես առկա ֆինանսական միջոցները ճիշտ օգտագործեն»,— նշեց նախարարը եւ հավելեց, որ խոշորացված համայնքի, որը բաղկացած է մի քանի փոքր համայնքից, բյուջեն այնքան է, որ հնարավոր է մեկ կամ մի քանի ծրագիր իրականացնել բազմաբնակավայր համայնքի որեւէ համայնքում։ Այսինքն՝ կարող է այսպես լինել՝ խոշորացված համայնքը կարող է պլանավորել եւ ամեն տարի ընտրել համայնքներ, որտեղ պետք է աշխատանքներ իրականացնել։ Այդպիսով կլուծվեն կենսական նշանակություն ունեցող խնդիրները՝ փողոցային լուսավորությունը, ճանապարհները, ջրագիծը, ոռոգման ցանցը։
Շարունակելով ծրագրերի հարցը՝ անդրադարձանք նաեւ արդեն իսկ գործող «Մաքուր Հայաստան» ծրագրին, որը Պապիկյանը լավ, կարեւոր եւ առաջնային է համարում Հայաստանի համար։
«Սեպտեմբերի 15—ին մենք փորձելու ենք մասնակից լինել «Մաքուր մոլորակ» ծրագրին, եւ դրա նախապատրաստման փուլը պետք է տեղի ունենա սեպտեմբերի 8—ին։ Այդ օրն անց ենք կացնելու համապետական խոշոր շաբաթօրյակ, կփորձենք ծածկել աղբավայրերը, մաքրել գյուղերի եւ քաղաքների աղտոտված հատվածները։ «Մաքուր Հայաստան» ծրագրի լինելիությունը կախված է ֆինանսական միջոցներից, թե հետագայում որքան կհատկացվի աղբահանությանը։ Մենք այժմ մշակում ենք նաեւ աղբահանության հայեցակարգ։ Պետք է գտնել աղբի կոնսերվացիայի մեթոդները, հասկանալ, թե ինչ կարժենա մեր երկրի համար, ինչպես նաեւ մեզ պետք են ժամանակակից ստանդարտներին համապատասխան աղբավայրեր։ Մի քանի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցում ենք նաեւ Երեւանի աղբավայրերի կոնսերվացիայի, ինչպես նաեւ աղբի վերամշակման գործարաններ ստեղծելու շուրջ»,–եզրափակելով խոսքը՝ ասաց նախարարը եւ հույս հայտնեց, որ մի օր կունենանք մաքուր Հայաստան։
Լիլիթ ԴԵՄՈՒՐՅԱՆ

31-08-2018





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO