Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2018
ՄՇԱԿՈՒՅԹ


«Հայկական» «Կարմենը»՝ Դուբայի բեմում

Օպերային թատրոնը պատրաստել է երկու պրեմիերա արաբ հանդիսատեսի համար

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը սեպտեմբերի 6—15—ը Բիզեի «Կարմեն» եւ Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերաների պրեմիերաներով ելույթ է ունենալու Դուբայի օպերային թատրոնում։ Հայաստանի օպերային թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն այս մասին ասել է երեկ հրավիրված ասուլիսում։ «Ուրախ եմ, որ շատ տարիների ընդմիջումից հետո վերջապես առաջին անգամ մեծ հյուրախաղերով հյուրընկալվում ենք Դուբայում։ Մենք ելույթ ենք ունենալու հիանալի կատարումներով։ Ներկայացվող «Կարմեն» օպերան լիովին նոր է, Հայաստանում դեռ չենք ներկայացրել»,–ասաց Օրբելյանն ու հավելեց՝ Երեւանում պրեմիերան կկայանա նոյեմբերին։
«Կարմենի» բեմադրող ռեժիսորն է Նաիրե Ստեփանյանը, բեմադրող դիրիժորը՝ ամերիկացի Քրիստոֆեր Օկասեկը։ Օկասեկը նվագախմբի եւ երգչախմբի հետ աշխատելը հիանալի համարեց, քանի որ նրանք անհավատալի էներգիայով են կատարում։ «Շատ նշանակալի է, որ Դուբայում հիանալի բեմում ենք հանդես գալու։ Սա բոլորի համար փորձ ձեռք բերելու մեծ հնարավորություն է»,–ասաց Օկասեկն ու հավելեց՝ անհամբեր սպասում է Հայաստանի օպերային թատրոնի անձնակազմի հետ Դուբայում նորից աշխատելուն։
Թատրոնի գլխավոր խմբավար Կարեն Սարգսյանը, անդրադառնալով կատարված աշխատանքներին, նշեց՝ սեպտեմբերից սկսած թատրոնն իրականացրել է 7 խոշոր ծրագրեր։ Պատրաստել են չորս նոր օպերային ներկայացումներ՝ Չուխաջյանի «Կարինեն», Մասնեի «Մանոնը», Բիզեի «Կարմենը» եւ Մոցարտի «Կախարդական սրինգը»։ Նշեց՝ շատ ինտենսիվ են աշխատել ողջ տարի, սակայն հոգնելու իրավունք դեռ չունեն։ Հոկտեմբերին պետք է մասնակցեն Ֆրանկոֆոնիայի միջոցառումներին։ «Այդ ընթացքում առաջին անգամ կներկայացնենք Ժյուլ Մասնեի «Մանոն» օպերան։ Բավականին բարդ, բայց շատ գեղեցիկ եւ հետաքրքիր բեմադրություն է»,–ասաց Սարգսյանը։
Գեղարվեստական ղեկավար Կոնստանին Օրբելյանի խոսքով՝ թատրոնի համար ամենաբեղուն շրջանը ամառն է, երբ շատ զբոսաշրջիկներ են գալիս։ Նրանք հիմնականում ցանկանում են տեսնել հայկական ներկայացումներ։ Սակայն ինչպես նշեց Օրբելյանը՝ իրենք ի վիճակի չեն լինում անել այն, ինչը, որ իսկապես կարող են։ Հայկական ներկայացումների ժամանակ դահլիճները լեփ—լեցուն են լինում։ «Բայց այս ամենը գումար եւ ժամանակ է պահանջում։ Եվ, ցավոք, գումարը չի բավականացնում»,–ասաց գեղարվեստական ղեկավարը։
Նրա խոսքով՝ բյուջեն չի բավականացնում նաեւ թատրոնում կապիտալ վերանորոգում անելու համար։ Օրբելյանը թատրոնում աշխատելու առաջին օրից փորձում է անել ավելին։ Ուզում է ստեղծել եւս մեկ նվագախումբ, որպեսզի կարողանան ավելի շատ աշխատել։ Նրա կարծիքով՝ մեկ նվագախումբը չի կարող այսօր նվագել «Աիդա», վաղը՝ «Սպարտակ», մյուս օրը՝ մեկ ուրիշ ներկայացում։
Աննա ԳՐԻԳՈՐՅԱՆ

31-08-2018





15-11-2018
Լավագույն ընտրությունների ակնկալիքով
Կառավարության ղեկավարի վստահեցմամբ՝ կլինի աննախադեպ ընտրական գործընթաց

Երեկ ...


15-11-2018
Առաջնայինը հասարակության վստահությունն է
Միջազգային հանրությունն աջակցում է ՀՀ ժողովրդավարական ընտրական գործընթացներին



15-11-2018
Համայնքների խոշորացումն անհրաժեշտություն է
Առկախված գործընթացը կվերսկսվի 2019 թվականին

Հայաստանում համայնքների խոշորացման ...


15-11-2018
Նոր շուկաներ դուրս գալու եւս մեկ հիանալի հնարավորություն
Հայկական 10 ընկերություն մասնակցում է «ProWine China 2018» ...


15-11-2018
Քանդակների վարպետը
Արշամ Շահինյանը երկխոսում էր հայ մշակույթի երախտավորների հետ



15-11-2018
Հանրային շահը՝ գերակա
Շարունակվել է պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը

Երեկ ...


15-11-2018
Ի նպաստ ազգային միասնության զորացման
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն ...



15-11-2018
Վարչական ռեսուրսի կիրառումը կբացառվի
Իսկ Նիկոլ Փաշինյանը կլինի «Իմ քայլի» ...

15-11-2018
Ծանրորդները անցնող տարում նվաճել են 73 մեդալ
Գլխավոր մարզիչն ամփոփեց 2018 թվականը եւ ...

15-11-2018
Աննա Հակոբյանը հանդիպել է Միխայիլ Շվիդկոյի հետ
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO