Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.01.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


ԿԳ նախարարը պարզաբանում է տեսանյութի մանրամասները

Երկու օր առաջ մամուլում տեսանյութ էր տարածվել կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի՝ դպրոցների տնօրենների հետ հանդիպման մասին։ Եվ երբ տնօրեններից մեկը բարձրաձայնել էր օտար լեզվի ուսուցման խնդրի հետ կապված հարցեր, նախարարի արձագանքը հետեւյալն էր եղել. թեեւ տնօրենն, իր իսկ ասելով, անգլերենի խորացված ուսուցմամբ դպրոց է ավարտել, բայց հենց նույն դպրոցից իր ստացած գիտելիքներով չի կարող ձեւակերպել բարձրաձայնած հարցը։ Տնօրենը հակադարձել էր՝ միտքն անգլերեն ձեւակերպելով։ Եվ մամուլում, եւ սոցիալական ցանցերում նախարարի արածը գնահատվել էր իբրեւ տնօրենի անգլերենի իմացության աստիճանը ստուգելու տգեղ փորձ եւ կրթության նախարարի դիրքին ոչ հարիր պահվածք։
Կառավարության երեկվա նիստից հետո լրագրողները փորձեցին հասկանալ նախարարի նման պահվածքի պատճառը։ Նա նախ կոչ արեց տնօրենների նկատմամբ իր վերաբերմունքի մասին եզրակացություն չանել մի քանի րոպեանոց տեսանյութով, քանզի ամբողջական՝ 2 ժամանոց տեսանյութը նայելու պարագայում պարզ կդառնա, որ դա եղել է «անկաշկանդ գործընկերային զրույց»։
Հապա ինչու՞ տեսանյութը նայողները, լրագրողները «անկաշկանդ զրույցի» տպավորություն չեն ստացել։ Նախարարի պատասխանը սա էր. «Ձեր այս եզրակացությունը նրա պատճառով է, որ սովոր եք՝ նախարարը տնօրեններին վերեւից է նայել ու շեֆություն է արել։ Դա եղել է շատ ուղիղ երկխոսություն տնօրենների հետ։ Գործընկերային մթնոլորտում ասվել է՝ եթե ավարտել եք էդ դպրոցը, արդյոք կարո՞ղ եք ասել անգլերեն այն, ինչ ասացիք, խորքային գիտելիք տվե՞լ է այդ դպրոցը։ Նույնը կարող էր ասել մաթեմատիկոսը կամ մեկ այլ ուսուցիչ. որ ասեր, թե խորքային դպրոց է ավարտել, ես էլ ասեի՝ էսինչ բանաձեւը հիշո՞ւմ եք»։
Հետո էլ նախարարը հավելեց, թե գործող կառավարությունը շատ է տաբերվում նախորդից, որովհետեւ «այստեղ գործընկերային, այլ ոչ թե շեֆական հարաբերություններ են»։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

31-08-2018





24-01-2019
Որ ուղղություններն են լինելու առաջնահերթ
Այս տարվա առողջապահության բյուջեն 10 մլրդ դրամով ավելի ...


24-01-2019
Առաջին խմբաքանակն ուղարկվել է հասցեատերերին
Զինվորական հարմարավետ կոշիկներն արտադրվել են Արցախում

Այսուհետ պաշտպանության ...


24-01-2019
Գագիկ Ղազարյանի գծերի ու ձեւերի աշխարհը
Նա առաջին հայաստանցի հեղինակն էր, որ ՌԴ հնագույն ...


24-01-2019
Որ ուղղություններն են լինելու առաջնահերթ
Այս տարվա առողջապահության բյուջեն 10 մլրդ դրամով ավելի ...


24-01-2019
Գիտության եւ քաղաքականության համադրությունը կարեւոր է
Մասնավորապես՝ նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության համատեքստում

Հանրապետության նախագահ ...


24-01-2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Պյոտր Սվիտալսկիին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...


24-01-2019
Համագործակցության զարգացող ուղղություններ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահին ...



24-01-2019
Բեմի ու կյանքի Կարպ Խաչվանքյանը
Նա լուսավոր կետ էր եւ մեծ պարգեւ հայ ...

24-01-2019
2009-ին բոլորովին այլ իրավիճակ էր
Արման Փաշիկյանը պատրաստվում է մի քանի ...

24-01-2019
Առաջին խմբաքանակն ուղարկվել է հասցեատերերին
Զինվորական հարմարավետ կոշիկներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO