Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2018
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Բոլոր ծառայությունները՝ տեղում

Մարզային բուժհաստատությունները հավակնում են դառնալ մրցունակ

Արդեն մի քանի տարի է, ինչ առողջապահական համակարգում մեկնարկել է մարզային բուժհաստատությունների օպտիմալացման գործընթացը, որի արդյունքում որոշ կենտրոններ միավորվել են, ոմանք՝ արդիականացվել, վերակառուցվել։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հուլիսին այցելելով Գեղարքունիքի մարզում գործող որոշ բուժհաստատություններ եւ ծանոթանալով բուժհաստատությունների տեխնիկական ու կադրային հագեցվածության եւ օրենսդրական փոփոխություններին առնչվող հիմնահարցերին՝ նշել էր, որ մարզային առողջապահությունը լինելու է ուշադրության կենտրոնում, եւ իրենք ծրագրում են բուժական բժշկությունից անցում կատարել կանխարգելիչ բժշկության։
Որպես օրինակ նախարարը նկատել էր, որ «Գավառ» ԲԿ—ն այսօր կարողանում է մատուցել արդի չափանիշներին համապատասխան բուժսպասարկում, իսկ «Սեւան» ԲԿ—ի նորակառույց մասնաշենքը, որը կառուցվում է պետական միջոցների հաշվին, շուտով եւս կհամալրի որակյալ բուժսպասարկում իրականացնող մարզային բուժհաստատությունների շարքը։ Նախարարը անդրադարձ էր արել նաեւ կադրային խնդրին՝ շեշտադրելով մասնագետների վերապատրաստման ու վերազինման հարցը, որպես պարտադիր պայման նշել, որ ջանքեր են գործադրվելու այն գործընթացի ուղղությամբ, որ մարզեր գործուղված մասնագետները ապահովվեն բավարար պայմաններով եւ իրենց չզգան որպես աքսորյալներ։
Եկող տարի 10 մլրդ դրամով աճելու է առողջապահության ոլորտին տրվող բյուջեն, որից 6 մլրդ դրամն ուղղվելու է առողջության առաջնային պահպանման օղակին։ Դրամական աճի հետ մեկտեղ խստացվելու են նաեւ պահանջները։
Այսօր որոշ մարզային նշանակության բուժհաստատություններ հավակնում են դառնալ մրցունակ մայրաքաղաքի համեմատ, պարզապես միջոցներ են պետք վերազինվելու։ Օրինակ՝ «Թալին» ԲԿ—ի ղեկավար Կոմիտաս Սաֆարյանի մտահոգությունը մեկն է՝ հիվանդներին Երեւան ուղղորդելու քաղաքականություն է տարվում, ինչին դեմ է։ Ասում է՝ ապակենտրոնացում է պետք, իրենք ամեն ինչ անում են, որ պացիենտները նույն չափորոշիչներով նաեւ իրենց կենտրոնում սպասարկվեն։ Սակայն ներկա պայմաններում մի փոքր դժվար է պատշաճ բժշկական օգնություն կազմակերպելը՝ ֆինանսավորման, սարքավորումների հագեցվածության ու ժամանակակից բժշկության նոր մեթոդների բացակայության պարագայում։
Նա տեղեկացրեց, որ բարեգործական ծրագրի շրջանակում պայմանավորվածություն ունի որպես օգնություն սարքավորումներ ստանալու վերաբերյալ։ Իսկ հիվանդանոցի վերանորոգման համար նշում է, որ մոտավորապես 100 մլն դրամ է հարկավոր։
Կոմիտաս Սաֆարյանի ցանկությունը մեկն է՝ առաջիկա տարիներին բժշկական կենտրոնը հասցնել այն մակարդակին, որ թալինցին բուժօգնության համար Երեւան չգնա՝ չհաշված բացառիկ դեպքերը։
Լոռու մարզի «Սպիտակ» բժշկական կենտրոնի տնօրեն, վիրաբույժ Արսեն Մկրտչյանի մտահոգությունը եւս նույնն է, որ հիվանդը մայրաքաղաք մեկնելու կարիք չունենա։
Ընդհանուր առմամբ, այստեղ անհրաժեշտ հնարավորություններն ունեն, ուստի շատ քիչ դեպքերում են հիվանդին ուղարկում մայրաքաղաք։ Մրցակցությունը միայն սարքավորումներով չէ պայմանավորված, դրան նպաստում են նաեւ մասնագետների բարձր որակը, հետվիրահատական արդյունքները։ Իհարկե, մեծ նշանակություն ունի նաեւ բուժանձնակազմի վերաբերմունքը։ Առաջիկայում ծրագրում են լապարասկոպիկ վիրահատությունների գործիքների հավաքածու ձեռք բերել, ինչը դարձել է օրակարգային։
Մկրտչյանը հավելում է նաեւ, որ մարզում, բացի նեղ մասնագիտականից, գրեթե բոլոր վիրահատություններն արվում են, իսկ սրտաբանական ծառայությունը բավականին բարձր մակարդակի է։ Անհրաժեշտ սարքավորումներ ունեն։ Լաբորատորիան էլ բավականին հագեցրել են։ Որոշ հետազոտություններ, որոնք Երեւանում են կատարվում, իրենք արդեն հագեցվածության շնորհիվ տեղում իրականացնում են։
Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Ռոբերտ Չիլինգարյանը, օրինակ, խոստովանում է՝ արդիական սարքավորումների մեծ պահանջ կա ինֆեկցիոն հիվանդանոցի արդյունավետ գործունեության համար, որոնք սովորաբար ամենաթանկարժեքն են, իսկ այն հանգամանքը, որ այսօր ինֆեկցիոն հիվանդությունների թիվը նվազել է, դիմելիությունն էլ պակասել, տնօրենը պայմանավորում է տարածաշրջանում ղեկավարության, սոցիալական բաժինների համակարգված աշխատանքով։
«Բոլոր օղակները պետք է աշխատեն պետական մակարդակով, որպեսզի արդյունքն ակնառու լինի, իսկ մասնագետները պետք է արագ արձագանքեն, պատշաճ կատարեն իրենց պարտականությունները։ Լաբորատորիաները եւս գործում են բոլոր չափանիշներին համապատասխան, ուր ուղարկվում են բոլոր վերցված նմուշառումները։ Հիվանդանոց եկած հիվանդները ըստ ախտորոշման արդյունքների շտապ հոսպիտալացվում են եւ լիարժեք ապաքինված դուրս գրվում»,–ասում է տնօրենը՝ մատնանշելով հիվանդությունների նվազման դրական միտումը։ Եթե նախկինում տարեկան 1000—1100 վարակվածներ էին ունենում, ապա այժմ մոտ 700, տուբերկուլոզով հիվանդների դեպքում 100—110—ի փոխարեն այժմ 60—70 հիվանդ է արձանագրվում։ Հիվանդությունների 30 տոկոս կրճատումը թեպետ Ռ. Չիլինգարյանի սրտով չէ, նա ակնկալում է այնպիսի ցուցանիշների հասնել, որ ինֆեկցիոն հիվանդանոցի կարիքը մարզում այլեւս չլինի, կոնկրետ տուբերկուլոզի բաժանմունքի պարագայում նվազեցվի ստացիոնարը եւ մեկ տեղում կենտրոնացվի հիվանդների բուժումը։ Իսկ տարածաշրջանում առաջարկում է մոտեցումները փոխել եւ բուժսպասարկում իրականացնել միայն ամբուլատոր եւ թերապեւտիկ նպատակներով։
Մարզային մեկ այլ նշանակության «Ալավերդի» ԲԿ—ն եւս նախորդ տարի համալրվել է անհրաժեշտ սարքավորումներով ու գույքով։ Պտղի զարգացման արատների եւ գինեկոլոգիական հիվանդությունների վաղաժամ հայտնաբերման նպատակով ձեռք է բերվել նոր ուլտրաձայնային սարքավորում։ Լաբորատոր հետազոտություններն ավելի արագ, որակյալ եւ մեծ քանակով իրականացնելու նպատակով ձեռք է բերվել լրացուցիչ բիոքիմիական անալիզատոր, կանանց կոնսուլտացիայի համար՝ կարդիոտոկոգրաֆ, սրտային հիվանդությունների ախտորոշման համար՝ արյան ճնշման եւ ԷՍԳ հոլտեր սարքավորումներ, ակնաբուժական կաբինետի համար՝ աչքի ճնշման չափման ժամանակակից սարք։
2018թ. նախատեսված է ներդնել նորագույն մեթոդներ եւ սարքավորումներ, որոնցից արդեն իսկ 85—ը առաջին կիսամյակում են ներդրվել, իսկ մնացած 15—ը կներդրվեն մինչեւ տարեվերջ։
«Մեղրի» ԲԿ—ն եւս վերանորոգվել ու վերազինվել է միջազգային չափանիշներին համահունչ։ Տնօրեն Լուսինե Վարդանյանը ժամանակի հրամայականն է համարում վիրահատական միջամտությունների իրականացումը էնդոսկոպիկ մեթոդով, ներկայումս իրենց առաջնային խնդիրը լապարոսկոպիկ վիրաբուժական ծառայության ստեղծումն է բուժկենտրոնում, որը հնարավորություն կտա ավելի մեծ թվով հիվանդների սպասարկելու եւ մայրաքաղաքի բուժկենտրոններ հիվանդների հոսքը սահմանափակելու համար։
«Եթե որոշ սարքավորումներով եւս կենտրոնը լինի հագեցած, ապա պացիենտների հոսքը դեպի Երեւան կկանխվի»,–նույն հավակնություններն ունի նաեւ Հրազդանի բժշկական կենտրոնի տնօրեն Լիլյա Կարապետյանը՝ հավելելով, որ իրենց անհրաժեշտ են մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի եւ կոմպյուտերային տոմոգրաֆիայի սարքավորումներ։ Եղած տեխնիկան թեպետ տարիներ առաջ է նորոգվել, սակայն հնամաշ են, պիտի նորերով համալրվեն։ Բժիշկների սերնդափոխության խնդիրն էլ է այժմեական համարում, երիտասարդ մասնագետները, ցավոք, ցանկանում են մայրաքաղաքում մնալ, մարզային բուժկենտրոններում աշխատելու ցանկությունն է նվազում։ Շտապ օգնության կայանի վերազինումը, շտապ բուժօգնության մեքենաների թվի ավելացումը եւս առաջնային խնդիրներից է համարում։
Լ. ՆԱԶԱՐՅԱՆ

31-08-2018





15-11-2018
Լավագույն ընտրությունների ակնկալիքով
Կառավարության ղեկավարի վստահեցմամբ՝ կլինի աննախադեպ ընտրական գործընթաց

Երեկ ...


15-11-2018
Առաջնայինը հասարակության վստահությունն է
Միջազգային հանրությունն աջակցում է ՀՀ ժողովրդավարական ընտրական գործընթացներին



15-11-2018
Համայնքների խոշորացումն անհրաժեշտություն է
Առկախված գործընթացը կվերսկսվի 2019 թվականին

Հայաստանում համայնքների խոշորացման ...


15-11-2018
Նոր շուկաներ դուրս գալու եւս մեկ հիանալի հնարավորություն
Հայկական 10 ընկերություն մասնակցում է «ProWine China 2018» ...


15-11-2018
Քանդակների վարպետը
Արշամ Շահինյանը երկխոսում էր հայ մշակույթի երախտավորների հետ



15-11-2018
Հանրային շահը՝ գերակա
Շարունակվել է պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը

Երեկ ...


15-11-2018
Ի նպաստ ազգային միասնության զորացման
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն ...



15-11-2018
Վարչական ռեսուրսի կիրառումը կբացառվի
Իսկ Նիկոլ Փաշինյանը կլինի «Իմ քայլի» ...

15-11-2018
Ծանրորդները անցնող տարում նվաճել են 73 մեդալ
Գլխավոր մարզիչն ամփոփեց 2018 թվականը եւ ...

15-11-2018
Աննա Հակոբյանը հանդիպել է Միխայիլ Շվիդկոյի հետ
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO