Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.01.2019
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Վարակի 17 դեպք է արձանագրվել

Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը բավարար է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամերիկյան տարածաշրջանի գրասենյակի պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջաններում շարունակվում է կարմրուկի տարածումը։
ԱՀԿ վիճակագրությամբ՝ Եվրոպայում կարմրուկով հիվանդանալու դեպքերի քանակը տասը տարում հասել է ռեկորդային մակարդակի։
Հիվանդացածներն ամենից շատ են Սերբիայում եւ Ուկրաինայում։ Եվրոպայի տարածաշրջանում կարմրուկով է վարակվել շուրջ 41 հազար մարդ, ինչը հանգեցրել է 37 հոգու մահվան։
Կարմրուկը սուր վիրուսային խիստ վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է ցիկլիկ ընթացքով, ցանային համախտանիշով, ինչպես նաեւ յուրահատուկ էնանթեմայով (Բելսկի—Կոպլիկ—Ֆիլատովի բծերով)։ Այն որակվում է որպես մանկական վարակ։ Վերջին 10—15 տարիներին հիվանդացությունը աճել է 16—17 տարեկանների եւ մեծահասկների շրջանում։ Վարակի աղբյուրը միայն հիվանդ մարդն է, իսկ տարածման ուղին՝ օդակաթիլայինը։
Վիրուսն արտաքին միջավայր է թափանցում հազալու, փռշտալու, խոսակցության ժամանակ։ Ընկալունակությունը կարմրուկի նկատմամբ համընդհանուր է, մոտենում է 100 տոկոսի։
Անընկալունակ են մինչեւ 3 ամսական երեխաները։ 99 տոկոս դեպքերում կրած հիվանդությունից հետո ձեւավորվում է կայուն իմունիտետ ողջ կյանքի ընթացքում։ Կրկնակի հիվանդացությունը խիստ հազվադեպ երեւույթ է։ Հետպատվաստային իմունիտետը ձեւավորվում է պատվաստված մարդկանց 90 տոկոսի մոտ եւ պահպանվում է 20 տարի։
Կարմրուկն ունի պարբերականություն՝ 8—10 տարին մեկ անգամ։ Պլանային պատվաստումները փոխեցին հիվանդության դասական սեզոնայնությունը (դեկտեմբեր—հունվար), եւ այժմ այն առավել հաճախ հանդիպում է գարնան—ամռան ամիսներին։
Կարմրուկը սովորաբար տարածվում է փակ միջավայրում՝ մանկատներում, մանկապարտեզներում, դպրոցներում եւ այլն։
Նախկինում մահացությունը խիստ բարձր էր, հատկապես կյանքի առաջին 2 տարիներին։ Մահացությունը վաղ հասակում պայմանավորված էր հիմնականում թոքային, իսկ դեռահասների մոտ՝ նյարդային բարդություններով։
Անցյալ տարի ԱՀԿ—ն գրանցել է հիվանդության շուրջ 24 հազար դեպք, իսկ նախանցյալ տարի՝ հինգ հազարից փոքր—ինչ ավելի։ Փորձագետները հիվանդության տարածումը պայմանավորում են պատվաստումներից հրաժարվելու հանգամանքով։
Համաճարակը կանխելու համար անհրաժեշտ է տարեկան երկու անգամ հանրակցության անդամների առնվազն 95 տոկոսի իմունացում, նաեւ նրանց իմունացման միջոցառումներ, ովքեր նախկինում չեն պատվաստվել. սա, ի դեպ, ԱՀԿ—ի հորդորն է։
«Public Health England» կազմակերպության տվյալներով՝ բրիտանացիները մեծ մասամբ կարմրուկով վարակվում են մայրցամաքային Եվրոպայում ուղեւորությունների ժամանակ։ Մեծ Բրիտանիայում առաջին կիսամյակում գրանցվել է հիվանդության 807 դեպք։
Ամենավերջին տվյալների համաձայն, 2018թ. հունվար—հուլիսին տարածաշրջանի 11 երկրում արձանագրվել է կարմրուկի լաբորատոր հաստատված 2472 դեպք, այդ թվում Վենեսուելայում՝ 1613, Բրազիլիայում՝ 677, Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ 91, Կանադայում՝ 19, Կոլումբիայում՝ 40։ Հիվանդության եզակի դեպքեր են գրանցվել նաեւ Արգենտինայում, Էկվադորում, Գվատեմալայում, Մեքսիկայում, Պերուում։ Հիվանդացածների մեծ մասը երեխաներ են։ Վենեսուելայում արձանագրված կարմրուկի 1613 դեպքից 44—ը մահացու է եղել։
Ներկայումս Լատինական Ամերիկայի երկրներում կարմրուկի բռնկումը պայմանավորված է ակտիվ միջտարածաշրջանային միգրացիայով։ Հիվանդության տարածման եւ կանխարգելման նպատակով իրականացվում են հակահամաճարակային եւ կանխարգելիչ միջոցառումներ, այդ թվում՝ կարմրուկի դեմ պատվաստումներ ռիսկի խմբերում։
Այս տարի կարմրուկի առումով անբարենպաստ համաճարակային իրավիճակ է գրանցվել նաեւ Եվրոպայում՝ դեպքերի տարածում է արձանագրվել 28 երկրում, վարակի տարածման 76 տոկոսը տեղային է։
Իսկ ԱՊՀ երկրներից մասնավորապես Ուկրաինայում 2017թ. արձանագրված կարմրուկի դեպքերի թիվը մոտ 70 անգամ գերազանցում է 2016—ին հաստատված դեպքերին։ Վարակի տարածումը հիմնականում պայմանավորված է կարմրուկի դեմ պատվաստումներում բնակչության քիչ ընդգրկումով։ Սա գրեթե կրկնակի գերազանցում է վերջին ութ տարիների ամենաբարձր ցուցանիշը։ Ամենից շատ՝ 23 հազար դեպք գրանցվել է Ուկրաինայում։
Հաշվի առնելով աշխարհում կարմրուկի անբարենպաստ իրավիճակը՝ այդ երկրներ ճամփորդել պլանավորող քաղաքացիները, եթե չեն պատվաստվել կարմրուկի դեմ եւ չեն հիվանդացել կարմրուկով, պետք է պատվաստվեն մեկնելուց առնվազն 2 շաբաթ առաջ։
Ինչպիսին է իրավիճակը մեր երկրում։ Ինչպես տեղեկացրեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, Հայաստանում կարմրուկի եւ կարմրախտի առումով համաճարակային իրավիճակը բարենպաստ է, սակայն տարիների ընթացքում (2007—2018) չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց կուտակումը կարող է սպառնալ երկրում հիվանդության վերադարձին եւ վարակի տեղական տարածմանը։
Հայաստանում յուրաքանչյուր տարի պատվաստվում է կարմրուկի դեմ պատվաստման ենթակաների շուրջ 96 տոկոսը։
2018 թվականի սկզբին գրանցվել է կարմրուկի 17 դեպք (հավանական աղբյուրը Ռուսաստանի Դաշնությունից ժամանած հյուրերն են)։
Առողջապահության նախարարությունը հաստատում է, որ կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ եւ արդյունավետ միջոցը պատվաստումն է։ Միայն ժամանակին եւ լիարժեք (առնվազն 2 դեղաչափ) իրականացված պատվաստումները կարող են կանխել կարմրուկը եւ վերջինիս հետեւանքով առաջացած բարդությունները։
Միաժամանակ, մասնագետները հորդորում են արտերկիր մեկնելիս անպայման հաշվի առնել տվյալ երկրում առկա համաճարակային իրավիճակը՝ կանխավ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելով։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

31-08-2018





23-01-2019
Հայաստանը կշարունակի մնալ վստահելի գործընկեր
Երկկողմ հանդիպումներ բազմաթիվ երկրների ու ընկերությունների ղեկավարների հետ



23-01-2019
Ադրբեջանին թշնամի է պետք
Որպեսզի իշխանությունը ժողովրդին շեղի իրական խնդիրներից

Ադրբեջանին թշնամի ...


23-01-2019
25500 դրամից ցածր թոշակ չի լինի
Հայաստանում սահմանվում է «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ»

Աշխատանքային եւ ...


23-01-2019
Կարեւորն արդյունավետությունն է
Արվեստագետները հակադիր կարծիքներ ունեն օպտիմալացման վերաբերյալ

Հուշարձանագետ Սամվել ...


 
23-01-2019
Դասականի դասերը
Առանց ավանդույթի եւ նորարարության բախման կյանքը կկործանվի։
Հերբերտ ...


23-01-2019
Հանձնել են հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-01-2019
Ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



23-01-2019
Էկոլոգիական անհրաժեշտությո՞ւն, թե՞ ժամանակի պահանջ
Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաները ...

23-01-2019
Կապուտիկյանը չէր կարող լռել
Նրա բանաստեղծությունները դարձել են ...

23-01-2019
Որ «Շիրակն» էլ «Էյրբաս» ու «Բոինգ» ընդունի
Միայն կառամատույցը վերանորոգելը 3 մլն ...

23-01-2019
Մեր սահնակն էլ գուցե տեղից շարժվի
Ձմեռային մարզաձեւերը զարգացնելը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO