Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2019
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարին

Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանին, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Շնորհավորելով նախարարին նշանակման առիթով՝ Վեհափառ հայրապետը բերեց նրան արդյունավետ աշխատանքի իր բարեմաղթանքները։
Ամենայն հայոց կաթողիկոսը նախարարին տեղեկացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից կրթության ոլորտում իրականացվող ծրագրերի մասին՝ ընդգծելով, որ Հայոց եկեղեցին, հավատարիմ իր դարավոր առաքելությանը, շարունակում է իր կարեւոր ավանդը բերել ազգի երիտասարդության կրթության եւ հոգեւոր դաստիարակության սրբազան գործում։ Այս իմաստով Նորին սրբությունը կարեւորեց Մայր Աթոռի կառույցների եւ ՀՀ պետական պատկան մարմինների միջեւ ձեւավորված արդյունավետ գործակցությունը։
Վեհափառ հայրապետը մասնավորապես անդրադարձ կատարեց Մայր Աթոռի հովանու ներքո գործող երեք հոգեւոր կրթական հաստատությունների եւ հանրակրթական դպրոցների գործունեությանը, ինչպես նաեւ խոսեց Հայաստանի տարբեր քաղաքներում հիմնադրված տասը հայորդյաց տներում մանուկների եւ պատանիների կրթության եւ օգտաշատ այլ ծրագրերի մասին։
Գարեգին Բ Հայրապետը տիար Արայիկ Հարությունյանին տեղեկություններ փոխանցեց նաեւ կրթության ոլորտում Մայր Աթոռի կողմից իրականացվելիք ապագա ծրագրերի մասին՝ հաստատելով, որ պիտի շարունակվի հայրապետական կրթաթոշակի բաշխումն առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, ինչպես նաեւ «Լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխությունը։
Իր հերթին ՀՀ կրթության եւ գիտության նախարարը մեծապես կարեւորեց այս հանդիպումը՝ ընդգծելով Հայոց եկեղեցու նշանակությունը հայ ժողովրդի պատմության ընթացքում եւ Հայաստանի անկախության տարիներին։ Արայիկ Հարությունյանն անդրադարձ կատարեց կրթության ոլորտում առկա խնդիրներին եւ մարտահրավերներին, խոսեց նախաձեռնվելիք բարեփոխումների մասին։
Զրույցի ընթացքում խոսվեց նաեւ սփյուռքի դպրոցներում մայրենի լեզվի ուսուցման կազմակերպման եւ Հայաստանի հանրակրթական դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման ընթացքի մասին։
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն գերաշնորհ տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ հոգեշնորհ տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը եւ ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը։

31-08-2018





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO