Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.02.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Աջակցության նոր ծրագրեր գյուղատնտեսության ոլորտում

Գյուղացիները փոխհատուցում կստանան կանխիկ գումարով

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը նախատեսում է եղանակային պայմանների պատճառով վնաս կրած գյուղացիներին փոխհատուցում տրամադրել կանխիկ գումարով, նաեւ ավելացնել նախկինում սահմանված փոխհատուցման չափը։ Հավասար մրցակցային պայմաններ են ստեղծվում կոնյակի սպիրտ արտադրողների եւ ներմուծողների համար։ Այս եւ այլ հարցերի անդրադարձավ ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը՝ երեկ հրավիրված ասուլիսում ամփոփելով պաշտոնավարման առաջին 100 օրն ու նախանշելով առաջնահերթությունները։
«Նախորդ տարիներին աջակցությունը տրամադրվում էր այնպես, որ կրած վնասի դիմաց գյուղացուն տրամադրվելիք գումարն ուղղվում էր նրա հարկերին կամ, օրինակ, ջրի վարձի վճարմանը։ Մենք առաջարկում ենք այլ մոտեցում՝ կանխիկով այդ աջակցության գումարն ավելացնել»,—ասաց նախարարը։
Նախարարի փաստմամբ՝ մինչ օգոստոս կրած վնասի առումով անհամեմատ ավելի լավ վիճակ ենք ունեցել, քան նախորդ տարիներին։ Ցրտահարությունից, կարկտահարությունից կրած վնասները, ըստ հաշվարկների, կազմել են մոտ 6 միլիարդ դրամ։ Նախորդ տարիներին եղել է նաեւ 12 միլիարդ։ Նախարարությունն Արմավիրի մարզպետարանից արդեն ստացել է կարկուտից կրած վնասի չափը։ «Կարծում եմ, որ տասնհինգ օրվա ընթացքում բոլոր մարզերում պատճառված վնասը կկարողանանք գնահատել։ Եթե կրկին վնաս չլինի, սեպտեմբերի կեսին կկարողանանք ի մի բերել վնասի չափն ու փոխհատուցել»,—ասաց նախարարը։
Անդրադառնալով սուբսիդիաներին՝ նախարարը նշեց, որ փոխելու են տրամադրման կարգը։ Մինչ այժմ գյուղացիներին սուբսիդավորման գնով տալիս էին պարարտանյութ, սերմացու, ինչպես նաեւ դիզելային վառելիք։ Հիմա այլ մոտեցում են ուզում որդեգրել։ Գումարը տրամադրվելու է վերջնական սպառողին, եւ վերջինս է որոշելու՝ ումից ինչ պարարտանյութ կամ դիզելային վառելիք գնել։
Նախարարի՝ հարյուր օրվա ընթացքում նախանշած առաջնահերթությունները շատ են։ Դրանցից մեկը փոքր եւ միջին գյուղացիական տնտեսություններին աջակցություն տրամադրելն է։ «Պետական աջակցությունն ուղղված է լինելու սոցիալական գյուղատնտեսությունից եկամտաբեր, արդյունավետ գյուղատնտեսության անցմանը։ Եթե նույնիսկ արդյունավետության բարձրացման արդյունքում գների էական անկում չլինի, գոնե գյուղատնտեսությամբ զբաղվելու եկամտաբերությունը կբարձրանա։ Հենց դա էլ նախարարության հիմնական գործառույթն է»,—նշեց նախարարը։
Գյուղատնտեսության նախարարությունը մեծապես կարեւորում է նաեւ ինտենսիվ, ժամանակակից գյուղատնտեսության զարգացումն ու արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը։
Նախարարի կարծիքով, Հայաստանում նոր մոտեցումներն այնքան էլ տարածված չեն։ Նոր թզուկային սորտերը, կարկտապաշտպան ցանցերը, կաթիլային ոռոգման համակարգը տարածված չեն։ Եվ մեխանիզմի վերանայման խնդիր կարող է առաջանալ։ Նախարարն արտահանման շուկաների դիվերսիֆիկացիան եւս կարեւոր համարեց։ Մեր արտադրանքի հիմնական մասը գնում է մեկ շուկա։ Նախարարի կարծիքով՝ եթե կարողանանք դիվերսիֆիկացնել մեր արտահանման շուկաները, ապա կկարողանանք մեղմել թեկուզ փոխարժեքի տատանման ռիսկը։
Գյուղատնտեսության նախարարությունը մեծ առաջնահերթություն է տալիս նաեւ հողերի մեծացման ու կոոպերացիայի խթանմանը։ «Շուտով սկսելու ենք նոր ծրագիր՝ կապված ոռոգելի գյուղատնտեսության հետ։ Եթե հողերը միացնեն, ապա մենք կապահովենք ոռոգման կաթիլային ցանցով։ Դրանց գրավչությունը միայն այն չէ, որ օգտագործվող ջրի ծավալը կպակասի, այլ նաեւ կավելանա բերքատվությունը, կբարձրանա բերքի որակը, ջուրը կհասնի բույսին, ոչ թե մոլախոտին։ Խոշորացումը հնարավորություն կտա վերականգնել ցանքաշրջանառությունը»,—ասաց նախարարը։
Նրա հավաստմամբ՝ այսօր Հայաստանում միջին հողատարածքը, ՄԱԿ—ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով, 1.42 հեկտար չափս ունի։ Կողք կողքի գտնվող փոքր հողատարածքներում աճեցնում են տարբեր մշակաբույսեր, օրինակ՝ մի տեղ ցորեն է, մյուսում՝ վարունգ, երրորդում՝ ծիրան, խաղող։ Մեծ հողակտորի արդյունավետությունը դրանով էականորեն նվազում է։ Այդ դեպքում ոռոգման հարցում են նաեւ խնդիրներ առաջանում, տարբեր են լինում ոռոգման եւ գյուղտեխնիկայի պահանջները։
Նախարարությունը նախաձեռնած օրենսդրական փոփոխությամբ մրցակցային հավասար պայմաններ է ստեղծում նաեւ Հայաստանում կոնյակի սպիրտ արտադրողի եւ ներկրողի համար։ ԱԺ—ում հանդես են եկել համապատասխան օրենսդրական փոփոխության նախաձեռնությամբ, եւ այն ընդունվել է։ «Փոփոխությունը միտված է հասնելու խաղողագործության, կոնյակագործության զարգացմանը եւ տեղական արտադրողի պաշտպանությանը։ Սպիրտի եւ կոնյակի արտադրությունները ծանուցման ենթակա գործունեություններ են, տուրքը 15 մլն դրամ է։ Մինչդեռ ներկրումը ծանուցման ենթակա գործունեություն չէ։ Այսինքն՝ սպիրտ ներկրողն ավելի բարվոք վիճակում էր, քան տեղական արտադրողը։ Հիմա մենք տեղական արտադրողին եւ ներկրողին բերեցինք նույն օրենսդրական հարթություն, սպիրտ ներկրելը եւս դարձավ ծանուցման ենթակա գործունեություն»,–ասաց նախարարը
Իսկ գյուղատնտեսական ապահովագրության աշխատանքները սկսել են դեռ անցյալ տարվանից։ Ընդհանուր բյուջեն մոտ 10 մլն եվրո է, որի կեսը դոնորների կողմից է։ Փորձնական ընտրվել է երեք մարզ՝ Արարատ, Արմավիր եւ Շիրակ։ Ռիսկերն են կարկտահարությունը եւ ցրտահարությունը։ Ընտրվել է 4 մշակաբույս։ Մարտից ապահովագրությունը կիրականացնեն փորձնական, բայց աստիճանաբար կտարածեն բոլոր մարզերում։
Աննա ԳՐԻԳՈՐՅԱՆ

01-09-2018





20-02-2019
ԵՄ-Հայաստան առեւտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով
Արտահանման դյուրացմանը նպաստել է նաեւ GSP+ համակարգը

Եվրամիության ...


20-02-2019
Պատմական նստաշրջանը անհրաժեշտություն էր
Բաքուն ի զորու չէր կասեցնելու համաժողովրդական շարժումը

Արցախյան ...


20-02-2019
Ներդրողին պետք է հուշել
Թափոնների վերամշակումից մինչեւ արեւային էներգետիկա հնարավորություններ կան

Այս ...


20-02-2019
Թումանյանական շունչն ամենուր է
Գրքերի ցուցահանդես-վաճառք Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում

Հայ մեծանուն ...


20-02-2019
«Հեքիաթի դեսպանները»՝ մանուկներին
Մանկապատանեկան գրքի երեւանյան 15—րդ հոբելյանական ցուցահանդես—վաճառքն ավանդույթի համաձայն միտված ...


20-02-2019
«Թումանյանը՝ մեր աչքերով»
Ազգային գրադարանը միջոցառումներով հագեցած տարի կունենա

Հայաստանի ազգային ...


20-02-2019
Շվեյցարիայի դեսպանը՝ ԱԺ-ում
Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



20-02-2019
Հանցագործություն՝ պետական մակարդակով
Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի ...

20-02-2019
Ցուցադրություններ նոր տեխնոլոգիաներով
Մատենադարանը ցուցանմուշները ...

20-02-2019
Ամենայն հայոց բանաստեղծի «այցը» Գանձասար
Արցախում եւս տրվել է թումանյանական ...

 
20-02-2019
ՖԻԴԵ-ն խստացնում է պահանջները
Շախմատի միջազգային ֆեդերացիան վերանայել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO