Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.09.2018
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Վարդապետական լանջախաչի շնորհում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վարդապետական լանջախաչ շնորհեց հոգեշնորհ տ. Տիրայր վարդապետ Հակոբյանին, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ Վերջինս, երկու օր առաջ բարեհաջող կերպով պաշտպանելով իր վարդապետական թեզը, օգոստոսի 30—ին Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում արժանացել էր վարդապետական մասնավոր չորս աստիճաններին։
Նորընծա վարդապետին Ամենայն հայոց կաթողիկոսին ներկայացրեց Մայր Աթոռի լուսարարապետ գերաշնորհ տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը՝ հայցելով հայոց հովվապետի օրհնությունը։
Վեհափառ հայրապետը, իր հայրական օրհնությունը բերելով Տիրայր վարդապետին, անդրադարձավ վարդապետական աստիճանի կարեւորությանը։ Նորին սրբությունը նշեց, որ պատմության ընթացքում վարդապետները կրթել, դաստիարակել ու առաջնորդել են մեր ժողովրդի զավակներին եւ այսօր էլ նրանց վրա դրված է նույն պարտականությունը։ Ամենայն հայոց կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրեց, որ կրթյալ եկեղեցականաց նոր սերունդն է այսօր իր նվիրյալ ծառայությունը բերում հավատացելոց՝ բարձր պահելով Հայոց եկեղեցու հեղինակությունն ու բարի անունը։
Վեհափառ հայրապետն իր մասնավոր գնահատանքը բերեց հայր Տիրայրին իր անձնդիր ծառայության համար՝ հույս հայտնելով, որ վերջինս չի բավարարվի այս գովելի ձեռքբերումով եւ կշարունակի իր կրթությունն ու գիտական ուսումնասիրությունները։
Վերջում Նորին սրբությունն իր օրհնությունը բաշխեց նորընծա վարդապետին՝ մաղթելով Սուրբ Հոգու առջնորդությունն իր հոգեւոր ծառայության մեջ։

01-09-2018





20-09-2018
Գրքի փառատոն՝ Անկախության տոնին ընդառաջ
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում ընթերցասերները կենդանասերներից շատ կլինեն



20-09-2018
«Սպիտակ» ֆիլմը հրաշքի մասին է
Երկրաշարժի 30—րդ տարելիցին նվիրված ֆիլմը կբարձրանա մեծ էկրան



20-09-2018
«Սարյանը եւ Ֆրանսիան»
Ցուցահանդես վարպետի տուն–թանգարանում

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի ...


20-09-2018
Հնի ու նորի յուրօրինակ համադրություն Սարյանի պուրակում
Դաշնամուրի շնորհիվ երեւանցիները կարող են լիցքավորել հեռախոսները, օգտվել ...


20-09-2018
Հանձնել է հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


20-09-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...


20-09-2018
Գերմանիայի հայ գործարարների միության անդամները՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-09-2018
Ադրբեջանը ցեղասպան պետություն է
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի հայերի ջարդերի ...

20-09-2018
Անկախությունը մեր ժողովրդի երազանքն էր
Միջոցառում՝ նվիրված գրող, ազատամարտիկ ...

20-09-2018
Աղբահանության խնդիրը կարելի է լուծել մի քանի տարբերակով
Թե որն է ավելի արդյունավետ՝ ներկայացված ...

19-09-2018
Բացառիկ մարզական իրադարձություն Հայաստանում
Երեւանն ընդունելու է գեղասահքի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO