Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.01.2019
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Մեծ ու պատվաբեր առաքելություն

Երեկ՝ 2018—2019թթ. ուսումնական նոր տարեշրջանի նախօրեին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի, տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության կարգ, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ Կրթական ոլորտի երախտավորների օրհնության այս ավանդությունը սկզբնավորվել է 2010 թվականին Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ։
Արարողությանը ներկա էին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովի անդամներ, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի, Վազգենյան դպրանոցի եւ Հառիճի ընծայարանի, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի տեսչական եւ ղեկավար կազմերը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ու կրթական պետական կառույցների ներկայացուցիչներ, Երեւանի քաղաքապետարանի եւ մարզային կրթության վարչությունների ղեկավարներ, բուհերի եւ քոլեջների ռեկտորներ, Մայր Աթոռի «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի հոգաբարձուների խորհրդի եւ տնօրինության անդամներ, ՀՀ մի շարք դպրոցների եւ նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններ։
Oրհնության կարգի ավարտին Ամենայն հայոց կաթողիկոսն իր հայրապետական պատգամն ու օրհնությունը բերեց կրթության մշակներին՝ մասնավորաբար ասելով. «Կրթության ասպարեզի հարգարժան ներկայացուցիչներ,
Ուրախ ենք մեծապես ողջունելու ձեզ Միածնաէջ այս սուրբ տաճարում եւ մեր օրհնությունն ու բարեմաղթանքները բերելու կրթական գործի նվիրյալ մշակներիդ՝ նոր ուսումնական տարվա առիթով։
Գիտության ու դպրության հանդեպ սերը մեր ազգային դիմագծի անքակտելի մասն է, որ դրսեւորվել է մշտապես՝ հայրենիքում, թե նրա սահմաններից դուրս։ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ իմանալ զբանս հանճարոյ»՝ հայերեն թարգմանված առաջին այս նախադասությունը Աստվածաշնչից վկայությունն է հայ հոգու անսպառ ձգտումի՝ գիտության եւ Աստվածճանաչողության լույսով պայծառացնելու իր կյանքը, դարձնելու առավել առաջընթաց՝ Բարձրյալի կենսապարգեւ օրհնության ներքո։
Մեր ժողովրդի կրթասեր եւ ուսումնատենչ այս ոգին չի տկարացել մեր պատմության ողջ ընթացքին, նույնիսկ պետականության բացակայության պայմաններում, օտար տիրապետությունների լծի տակ։ Հակառակ բոլոր դժվարությունների՝ մեր հայրերը գիտելիքի եւ իմացության լույսը փոխանցել են սերնդեսերունդ, հետեւողականորեն դպրոցներ ու համալսարաններ հիմնել վանքերի հովանու ներքո, շարունակել մատաղ սերնդի կրթությունը՝ այն կազմակերպելով նաեւ այլ երկրներում, որպեսզի մեր ժողովուրդը անհաղորդ չմնա գիտական մտքի զարգացումներին ու ձեռքբերումներին։ Ամենաանբարենպաստ թվացող պայմաններում անգամ ձեռագրեր են գրվել, մեր սուրբ եկեղեցու սպասավորների ջանքերով տպագրության գյուտից շատ չանցած հայերեն գրքեր հրատարակվել՝ պայծառ պահելու համար հայ կյանքի անդաստանը եւ սնելու ու զորացնելու մեր ժողովրդի հոգին գիտության ու իմացության լույսով։
Սիրելիներ, 21—րդ դարում կրթության դերը առավել ու առավել է կարեւորվում ողջ աշխարհում։ Բոլոր ոլորտներում՝ տնտեսություն, արդյունաբերություն, առողջապահություն եւ այլն, տեղի են ունենում մեծ փոփոխություններ, որոնք նոր հարթության վրա են դնում մարդկային կյանքը, բացում զարգացման ընդարձակ հորիզոններ։ Մենք բոլորս գիտակցում ենք, որ ոչ մեծ հնարավորություններ ունեցող եւ մարտահրավերներ դիմագրավող մեր երկրում առաջնային է գիտության զարգացումը՝ որպես մեր պայծառ ապագայի երաշխիք։ Արդ, նախանձախնդիր ոգով պետք է շարունակենք մշտապես նորովի արդյունավորել կրթության ոլորտում ներդրվող բոլոր ջանքերը, որ մեր երիտասարդները իրենց իմացության պաշարով մրցունակ լինեն ողջ աշխարհում եւ շենացնեն մեր կյանքը, զորացնեն մեր երկիրը, բարին ու բարիք ստեղծեն՝ հետապնդելով մեր ազգային իղձերի ու երազների իրականացումը։
Կրթական գործի սիրելի նվիրյալներ, սերունդներ կրթելու այս մեծ ու պատվաբեր առաքելությունն եք իրականացնում դուք եւ ձեր գործակիցները մեր ժողովրդի ու մեր երկրի կյանքում։ Այսօր՝ նոր վերափոխումների մեր իրականության մեջ, մեր ժողովուրդը լծված է իր առաջադեմ ներկայի ու լուսավոր գալիքի կերտմանը, առաքելություն, որի իրագործման համար առաջնային է կրթության կարեւոր դերն ու նշանակությունը։ Ժամանակակից կրթությունը, որի մատռվակներն եք դուք, սիրելի մանկավարժներ, չի ենթադրում դարավոր մեր ազգային ժառանգության ստվերում ու խեղաթյուրում, քանզի արդիականի եւ ավանդական արժեքների կրողը լինելով է, որ մեր զավակները կարող պիտի լինեն պահպանել ազգային դիմագիծը, սահակ—մեսրոպյան ոգով մեր Հայրերի կերտած դարավոր դպրության լավագույն ձեռքբերումներով ունենան առաջընթացի ամուր հիմք։ Կրթության մշակներիդ երախտարժան գործի բարձր գնահատանքով մենք շարունակելու ենք «Լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխությունը, ինչպես նաեւ՝ ուսանողների համար սահմանված Հայրապետական կրթաթոշակի շնորհումը։ Առաքելական մեր սուրբ եկեղեցին ինչպես դարերի ընթացքում, այնպես էլ այսօր եւ ապագայում շարունակելու է իր ողջ կարողություններով նպաստել մեր երկրում կրթության ու գիտության առաջընթացին։
Մենք բարձրորեն գնահատում ենք ձեր ներկայությունն այստեղ՝ կրթության մշակների օրհնության այս նվիրական արարողությանը։ Գնահատում ենք կրթության բոլոր նվիրյալներիդ եռանդուն ու անձանձիր աշխատանքը եւ մաղթում Ամենաբարձրյալն Աստծո խնամքն ու զորակցությունը։
Աղոթում ենք, որ Տերը խաղաղության մեջ պահի ու պահպանի հայրենի մեր պետությունը եւ պարգեւի աշխարհասփյուռ մեր ժողովրդին նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ։
Թող Փրկիչ մեր Տիրոջ օրհնությունը, սերը եւ շնորհը լինեն ձեզ եւ ամենքի հետ այսօր եւ հավիտյան. ամեն»։
Վերջում Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում ի պատիվ կրթության մշակների տեղի ունեցավ ընդունելություն, որի ընթացքում Վեհափառ հայրապետը վերստին իր բարեմաղթանքները բերեց արարողության մասնակիցներին։

01-09-2018





23-01-2019
Հայաստանը կշարունակի մնալ վստահելի գործընկեր
Երկկողմ հանդիպումներ բազմաթիվ երկրների ու ընկերությունների ղեկավարների հետ



23-01-2019
Ադրբեջանին թշնամի է պետք
Որպեսզի իշխանությունը ժողովրդին շեղի իրական խնդիրներից

Ադրբեջանին թշնամի ...


23-01-2019
25500 դրամից ցածր թոշակ չի լինի
Հայաստանում սահմանվում է «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ»

Աշխատանքային եւ ...


23-01-2019
Կարեւորն արդյունավետությունն է
Արվեստագետները հակադիր կարծիքներ ունեն օպտիմալացման վերաբերյալ

Հուշարձանագետ Սամվել ...


 
23-01-2019
Դասականի դասերը
Առանց ավանդույթի եւ նորարարության բախման կյանքը կկործանվի։
Հերբերտ ...


23-01-2019
Հանձնել են հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-01-2019
Ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



23-01-2019
Էկոլոգիական անհրաժեշտությո՞ւն, թե՞ ժամանակի պահանջ
Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաները ...

23-01-2019
Կապուտիկյանը չէր կարող լռել
Նրա բանաստեղծությունները դարձել են ...

23-01-2019
Որ «Շիրակն» էլ «Էյրբաս» ու «Բոինգ» ընդունի
Միայն կառամատույցը վերանորոգելը 3 մլն ...

23-01-2019
Մեր սահնակն էլ գուցե տեղից շարժվի
Ձմեռային մարզաձեւերը զարգացնելը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO