Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2018
ԼՂՀ


Շենացող եւ զորացող երկիր

27 տարի առաջ արցախցիներն անկախություն հռչակեցին

Արցախի ժողովուրդը՝ աշխարհի համայն հայության հետ, նշում է պետականության կայացման համար բախտորոշ նշանակություն ունեցող տոներից մեկը՝ հանրապետության հռչակման օրը։
1991—ին արցախյան շարժումը վճռական փուլ էր թեւակոխել։ Սակայն Մոսկվան մտադիր չէր քաղաքական լուծում տալ հիմնախնդրին։ Եվ Ադրբեջանի իշխանություններն օգտվելով չվերահսկվող, բարձիթողի իրավիճակից, պատերազմ սանձազերծեցին արցախահայության դեմ՝ մշտական բնակավայրերից տեղահանելով ու դաժան դատաստան տեսնելով մարդկանց նկատմամբ։ «Կոլցո» տխրահռչակ ռազմագործողության զոհ դարձան բազմաթիվ հայազգի զավակներ, շարժման նվիրյալներ։ Նրանք գերեվարվեցին եւ նետվեցին ադրբեջանական բանտերը, ենթարկվեցին խոշտանգումների եւ կտտանքների, դաժանաբար սպանվեցին։ Լիովին դատարկվեցին Շահումյանի շրջանը եւ Գետաշենը՝ սահմանամերձ գյուղերով։ Անպաշտպան հայ շինականը որերորդ անգամ ստիպված եղավ բռնել գաղթի ճանապարհը։ Ամռան սկզբներին իրադրությունն Արցախում հետզհետե սրվում, օրհասական էր դառնում։
Վիճակը տարածաշրջանում հատկապես պայթյունավտանգ դարձավ, երբ օգոստոսի 30—ին Ադրբեջանը հայտարարեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին։ Արյունահեղությանը դիմակայելու, հերթական ցեղասպանությունից խուսափելու եւ կամավորականների ուժերը համախմբելու նպատակով անհրաժեշտ էր քաղաքական որոշում կայացնել եւ առավել համակարգված շարունակել համաժողովրդական մեծ պայքարը։
1991—ի սեպտեմբերի 2—ը շրջադարձային եղավ Արցախի ժողովրդի համար։ Այդ օրը համատեղ նստաշրջանում ԼՂԻՄ մարզային ու Շահումյանի շրջանային խորհուրդները միաձայն որոշում ընդունեցին ԼՂՀ հռչակման մասին։ Օգտվելով սահմանադրական իրավունքից, պատմական եւ իրավական ուժ ունեցող այդ բացառիկ փաստաթղթով ժողովուրդն արտահայտեց ազատ ապրելու եւ սեփական ճակատագիրը տնօրինելու իր վճռականությունը։ Ասել է թե՝ 27 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակմամբ ազդարարվեց հայկական երկրորդ հանրապետության ծնունդը, ինչը նոր էջ բացեց մեր ժողովրդի նորագույն պատմության մեջ։
Արցախահայության խիզախ քայլը, հավանաբար, ավելի էր կատաղեցրել ազերիներին։ Եվ Ադրբեջանի Գերագույն խորհուրդը շտապ որոշում կայացրեց ԼՂԻՄ—ը լուծարելու վերաբերյալ։ Համաձայն «փաստաթղթի»՝ իբրեւ ազգատարածքային միավորում, դադարեցվում էր ինքնավար մարզի գոյությունը, ինչը փաստացի գործող օրենսդրության կոպիտ ոտնահարում էր նշանակում։ Ստեղծված ծանր իրավիճակում ԼՂՀ ժողովրդական պատգամավորների խորհրդին այլ բան չէր մնում, քան համարժեք քայլերի դիմել եւ որոշում ընդունել Արցախում համաժողովրդական հանրաքվե անցկացնելու մասին։ Նույն թվականի դեկտեմբերի 10—ին Շուշիից եւ ադրբեջանական մյուս բնակավայրերից՝ զանգվածային հրթիռակոծության տակ երկրում կայացած հանրաքվեի արդյունքներով, ամրագրվեց Ադրբեջանից անկախ լինելու իրողությունը, որին հաջորդեցին իրավական, քաղաքական, ռազմական ու դիվանագիտական մի շարք հստակ քայլեր։
ԼՂՀ անկախության վերաբերյալ հռչակագիրը գործնականում փոխեց ինքնորոշման իրավունքի իրացման ռազմավարությունը, ինչը պայմանավորված էր տարածաշրջանում ստեղծված բարդ ու պայթյունավտանգ, հակասական իրադրությամբ։ Ու այսօր ավելի ենք համոզվում այն ճշմարտության մեջ, որ բազում փորձություններ եւ դժվարություններ հաղթահարելով ու անցնելով դաժան պատերազմի միջով, Արցախի բնակչությունը Հայաստանի, համայն հայության աջակցությամբ դիմակայելով Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը, ընտրեց գոյատեւման միակ ճիշտ ուղին։ Հանրապետության հռչակման մասին ընդունված ակտը լիովին հիմնավորված էր եւ արդարացված։
Արդեն 27 տարի է, ինչ արցախցիները շարունակելով երթի անշեղ ընթացքը, ինքնիշխան, ժողովրդավարական պետություն են կառուցում՝ հաջողությամբ դիմագրավում հակառակորդի քաղաքական ու ռազմական նոր հարձակումներին, միջազգային հանրությանն ապացուցում իրենց իրավունքների համար սկսված պայքարը տրամաբանական ավարտին հասցնելու կամքն ու վճռականությունը։ Օրակարգում է մնում երկրի անվտանգության եւ պաշտպանության ամրապնդման, բանակի մարտունակության բարձրացման խնդիրը։ 2016թ. ապրիլի 2—5—ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմագործողությունները, որոնք մարդկային նոր, անդառնալի կորուստների եւ ավերածությունների պատճառ դարձան, եւս մեկ անգամ ապացուցեցին, որ հակառակորդն անհրաժեշտ դասեր չի քաղել անցյալից ու շարունակում է ուժի դիրքից «խոսել» Արցախի հետ] անտեսելով միջնորդների, միջազգային կառույցների դիրքորոշումն ու հորդորները։ Սակայն Ադրբեջանը որքան էլ փորձի «զոհի» կերպարով ներկայանալ հանրությանը, մանավանդ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, աշխարհին առավել տեսանելի դարձրեց հայատյացի իր գազանային դեմքն ու ձեռագիրը։ Այսօր նա տարածաշրջանում մարդկությանը սպառնացող լուրջ վտանգ է ներկայացնում եւ իրավական ու քաղաքական գնահատական պիտի ստանա հայ զինվորների, խաղաղ բնակչության նկատմամբ իրագործած ոճրագործությունների համար։
Արցախի պաշտպանության բանակը, որ անցել է մարտական դժվարին ու փառավոր ուղի, շարունակում է պատվով կատարել ժողովրդի անվտանգության երաշխավորի իր առաքելությունը։ Այն երկրի գոյության առաջին գրավականն է, պետականության կայացման հիմնաքարը եւ միշտ պատրաստ է ցանկացած իրավիճակում արժանի հակահարված հասցնել թշնամուն։ Իսկ ապրիլյան քառօրյա ռազմագործողությունների ընթացքում հայ զինվորը բազմիցս է ապացուցել իր անձնազոհությունն ու նվիրումը հայրենիքին, ում բացառիկ քաջությամբ ու հերոսական նկարագրով այսօր հպարտանում է հայ ժողովուրդը։
Անկախության տանող ճանապարհին Արցախի Հանրապետությունն առաջնորդվել ու այսօր էլ շարունակում է խստորեն հետեւել միջազգային իրավունքի նորմերին։ Մինչդեռ Ադրբեջանում հակամարտության ամբողջ ընթացքում միջազգային իրավունքն ընբռնում են բացառապես տարածքային ամբողջականության շրջանակում, ինչը աշխարհի հեղինակավոր քաղաքագետների եւ իրավագետների, փորձագետների կարծիքով, անընդունելի է ղարաբաղա—ադրբեջանական հակամարտության համատեքստում։ Բաքվին, բնականաբար, ձեռնտու չէ վերհիշել, որ «ԽՍՀՄ—ից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում ինքնավար կազմավորումների ժողովուրդներին վերապահվում է ինքնուրույն լուծել պետական—իրավական կարգավիճակի իրավունքը»։ Այս տեսակետից ուշագրավ է այն հանգամանքը, որ ԼՂՀ հռչակման վերաբերյալ հռչակագրի ընդունումը երբեք չի բողոքարկվել նախկին ԽՍՀՄ իշխանությունների կողմից։ Իսկ դա վկայում է, որ Արցախի Հանրապետությունը, ունենալով ժողովրդավարական երկիր կառուցելու համար անհրաժեշտ նախադրյալները, գործող պետական բոլոր ինստիտուտները, լի է վճռականությամբ՝ պահպանելու ու ամրապնդելու հազարավոր հայորդիների արյամբ ձեռք բերված ազատությունն ու անկախությունը։
Երկրի իշխանությունների կողմից վարվող արտաքին քաղաքանության մեջ շարունակում է գերակա մնալ նրա փաստացի անկախության միջազգային ճանաչմանը հասնելու ուղղությունը, որի համար առկա են իրավական եւ պատմական բոլոր հիմքերը։ Ասել թե՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, եւ, ինչպես վճռել է Արցախի ժողովուրդը, չի կարող նրա մաս կազմել նաեւ ապագայում։ Արցախի Հանրապետությունը դե—ֆակտո կայացած պետություն է՝ այդ կարգավիճակին համապատասխան օրենսդիր ու գործադիր իշխանության եւ կառավարման կառույցներով՝ ներառյալ սեփական զինված ուժերը։ Հավասարակշռված եւ իրատեսական արտաքին քաղաքականության շնորհիվ Արցախը տարածաշրջանում դարձել է քաղաքական կարեւոր գործոն, որի շահերը միջազգային հանրության կողմից չեն կարող անտեսվել։ Պետության հեղինակության բարձրացմանն է միտված իշխանությունների կողմից վարվող քաղաքական նոր ուղեգիծը, որը հետեւողականորեն առաջ կմղվի եւ կնպաստի ժողովրդավարական քաղաքացիական հասարակության կառուցմանը, օրենքի գերակայության ապահովմանը, հասարակական—քաղաքական ու տնտեսական կյանքի ոլորտների բարեփոխմանը։ Խաղաղությունը, կայունությունն ու փոխվստահությունն այլընտրանք չունեն տարածաշրջանում, եւ Ադրբեջանում պիտի հասկանան, որ անհնար է ուժի դիրքից խոսել բազում փորձություններ հաղթահարած ու իր սեփական ճակատագիրը տնօրինող մի ժողովրդի հետ, ում համար անկախությունը գերագույն, անփոխարինելի արժեք է, ով երբեք չի շեղվի իր ընտրած ուղուց, կշարունակի շենացնել եւ զորացնել երկիրը։
Ինչպես միջազգային կառույցների, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների, այնպես էլ Հայաստանի իշխանությունների կողմից մեկ անգամ չի ընդգծվել ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցություններում Արցախը լիիրավ կողմ ճանաչելու անհրաժեշտությունը։ Հատկապես ներկա իրավիճակում, երբ ավելի հաստատակամ են դառնում միջնորդ երկրների կողմից բռնությունների բացառմանը, խաղաղության հաստատմանը միտված ջանքերը, այդ խնդիրը դիտարկվում է որպես պարտադիր պահանջ։ Իսկ Արցախը որքան շուտ վերադառնա բանակցությունների սեղան, եւ Բաքվի հետ կառուցողական խոսակցություն ծավալվի երկրի անկախության ճանաչման շուրջ, այնքան արագ փոխըմբռնում կլինի, եւ առավել ակնհայտ կդառնա, թե իրականում ով է շահագրգռված խաղաղության հաստատմամբ։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

01-09-2018





15-11-2018
Լավագույն ընտրությունների ակնկալիքով
Կառավարության ղեկավարի վստահեցմամբ՝ կլինի աննախադեպ ընտրական գործընթաց

Երեկ ...


15-11-2018
Առաջնայինը հասարակության վստահությունն է
Միջազգային հանրությունն աջակցում է ՀՀ ժողովրդավարական ընտրական գործընթացներին



15-11-2018
Համայնքների խոշորացումն անհրաժեշտություն է
Առկախված գործընթացը կվերսկսվի 2019 թվականին

Հայաստանում համայնքների խոշորացման ...


15-11-2018
Նոր շուկաներ դուրս գալու եւս մեկ հիանալի հնարավորություն
Հայկական 10 ընկերություն մասնակցում է «ProWine China 2018» ...


15-11-2018
Քանդակների վարպետը
Արշամ Շահինյանը երկխոսում էր հայ մշակույթի երախտավորների հետ



15-11-2018
Հանրային շահը՝ գերակա
Շարունակվել է պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը

Երեկ ...


15-11-2018
Ի նպաստ ազգային միասնության զորացման
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն ...



15-11-2018
Վարչական ռեսուրսի կիրառումը կբացառվի
Իսկ Նիկոլ Փաշինյանը կլինի «Իմ քայլի» ...

15-11-2018
Ծանրորդները անցնող տարում նվաճել են 73 մեդալ
Գլխավոր մարզիչն ամփոփեց 2018 թվականը եւ ...

15-11-2018
Աննա Հակոբյանը հանդիպել է Միխայիլ Շվիդկոյի հետ
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO