Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Բաց դասեր Գիտելիքի եւ դպրության օրվա առիթով

Կառավարության անդամները կայցելեն դպրոցներ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1—ին՝ Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ կայցելի Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոց։ Նախարարը կազդարարի Արմավիրի մարզում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման մասին։
Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից, Արայիկ Հարությունյանը կմասնակցի նաեւ մարզի մի շարք դպրոցների տոնական միջոցառումներին։
ԿԳ նախարարի առաջարկով կառավարության անդամները նույնպես սեպտեմբերի 1—ին եւ 3—ին տարբեր դպրոցներում հանդես կգան բաց դասերով։
Ինքը՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը երեկ «Ֆեյսբուքում» հրավիրած ասուլիսի ժամանակ անդրադարձել է որոշ թեմաների։
«ՀՀ ԿԳ փոխնախարար Արեւիկ Անափիոսյանն է բանակցում «Այբ» հիմնադրամի հետ, որպեսզի մենք Արարատյան բակալավրիատի նկատմամբ վերահսկողություն ունենանք։ Պետությունը հսկայական գումարներ է ծախսել՝ ավելի քան 2 մլրդ դրամ, սակայն նույն այդ պետությունը զրո ազդեցություն ուներ դրա վերահսկողության վրա։ Այս ծրագիրը նախատեսվում էր, որ պետք է ներդրվեր ընտրված ավագ դպրոցներում։ Կարծում եմ, ավելի օգտակար կլինի, որպեսզի այս համակարգը բոլոր ավագ դպրոցներում ներդրվի, եթե դրա հնարավորությունը կա»,–նշել է նախարարը։
Նրա խոսքով՝ շաբաթվա ընթացքում մի քանի անգամ նախարարության խումբը բանակցում է այս պահին ծրագիրն իրականացնողների հետ։
«Ապագայում մենք անպայման կօգտվենք ծրագրի շրջանակում վերապատրաստված ուսուցիչների ծառայություններից, որովհետեւ այդ գիտելիքն ու դրական փորձը կուտակված է եւ չի կարող կորել»,– ընդգծել է Հարությունյանը։
Ըստ նախարարի՝ դպրոցներում դասաժամերի ընթացքում հեռախոսներն արգելելու որոշում եւ արգելք չկա։ «Ֆրանսիայում օրենք են ընդունել, որ դպրոցներում դասաժամերի ընթացքում պետք է արգելել հեռախոսները։ Շատ ծնողներ եւ ուսուցիչներ դիմում էին ինձ, թե ինչու մեր երկրում էլ նույնը չի կիրառվում։ Ֆեյսբուքում մի գրառում արեցի, որպեսզի կարծիքներ իմանամ, եւ մեծամասնությունը կողմ էր, որպեսզի դասաժամերի ընթացքում հեռախոսներն արգելվեն»,–նշեց նախարարը։
Այդուհանդերձ, ըստ նրա, մի շարք խնդիրներ կան բջջային հեռախոսները դասաժամերին արգելելու վերաբերյալ՝ պետք է լինեն համապատասխան ենթակառուցվածքներ։
«Աշակերտներից յուրաքանչյուրը պետք է առանձին պահարան ունենա, որպեսզի դնի այնտեղ եւ տուն գնալիս այն վերցնի։ Ծնողի հետ կապ հաստատելն էլ հնարավոր է նաեւ ուսուցչի միջոցով»,–նկատել է ՀՀ ԿԳ նախարարը։
Նա հանդիպել է դպրոցների տնօրենների հետ եւ ասել նրանց, որ ցանկացած ուսուցիչ իրավասու է կարգավորել այդ խնդիրը, խանգարելու դեպքում խնդրելու աշակերտներին, որպեսզի պահեն իրենց հեռախոսները։

01-09-2018





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO