Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2019
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Այցելել են Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն

Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ տիկին Աննա Հակոբյանի հետ այցելեց ՀՀ ԱՆ պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Վեհափառ հայրապետին մուտքի առջեւ դիմավորեցին կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար բ. գ. դ. Սամվել Դանիելյանը, «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամի խորհրդում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ, Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, կենտրոնի բժշկական ղեկավար կազմը եւ այցելու հովիվ արժանապատիվ տ. Առնակ քահանա Հարությունյանը։
Նորին սրբությունը եւ ՀՀ վարչապետի տիկինն այցելեցին կենտրոնի մանկական բաժանմունքում բուժում ստացող տասնվեց մանուկներին եւ պատանիներին։ Իր օրհնությունը եւ շուտափույթ ապաքինման բարեմաղթանքները փոխանցելով երեխաներին՝ Վեհափառ հայրապետը նրանց ընծայեց մանկական Աստվածաշնչեր եւ մանրանկարներով զարդարված խաչեր։ Մայր Աթոռի սոցիալական ծառայությունների գրասենյակի կողմից այցի առիթով նրանց ընտանիքներին կցուցաբերվի նաեւ նյութական աջակցություն։
Վերջում Գարեգին Բ կաթողիկոսը եւ տիկին Աննա Հակոբյանը զրույց ունեցան կենտրոնի պատասխանատուների եւ բժիշկների հետ։ Կենտրոնի տնօրինությունը տեղեկություններ փոխանցեց կենտրոնի գործունեության, առկա մարտահրավերների եւ ապագա ծրագրերի վերաբերյալ։
Վեհափառ հայրապետը բարձրորեն գնահատեց կենտրոնի բժշկական անձնակազմի դժվարին ծառայությունը։ Նորին սրբությունը կարեւորեց նաեւ մանկական քաղցկեղային հիվանդությունների բուժմանն ու կանխարգելմանը նպաստելուն կոչված նախաձեռնությունները՝ վստահեցնելով, որ Հայոց եկեղեցին պիտի շարունակի պարբերաբար աջակցել եւ զորակցել նման ծրագրերին՝ օգնելու երեխաներին վերադարձնել իրենց ժպիտն ու հոգու ուրախությունը եւ ապահովելու նրանց համար անվրդով եւ երջանիկ մանկություն։

04-09-2018





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO