Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.09.2018
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ճապոնա-հայկական ամրապնդվող հարաբերություններ

Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոն  իր այցից առաջ հոդված է հեղինակել

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն հոդված է հեղինակել ճապոնա—հայկական հարաբերությունների արմատների, ներկա համագործակցության բարձր մակարդակի ու խոստումնալից ապագայի մասին։ Սա Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի մակարդակով առաջին այցն է Հայաստան։ «Արմենպրեսը» ներկայացնում է Ճապոնիայի դեսպանատան տրամադրած հոդվածի հայերեն տարբերակն ամբողջությամբ։
«Սեպտեմբերի 2—4—ը որպես Ճապոնիայի արտաքին գործերի նախարար առաջին անգամ այցելում եմ Հայաստան։ Նախորդ տարի Ճապոնիան եւ Հայաստանը նշեցին երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակը։ Ինձ համար մեծ պատիվ եւ գերագույն հաճույք է ոտք դնել հայկական հողի վրա եւ նպաստել մեր երկկողմ կապերի առաջխաղացմանը։ Բացի այդ, շատ հաճելի է, որ 2015 թվականից Հայաստանում բացված Ճապոնիայի դեսպանատունն այս տարվա փետրվարից սկսած գործում է նոր շենքում, ուստի ուրախ եմ այցելել Երեւան ճապոնա—հայկական հարաբերությունների այս զարգացման տարվա ընթացքում։
Շատ դրվագներ կան, որոնք կապում են մեր երկու երկրները։ Ճապոնիան եւ Հայաստանն ընդհանուր շատ բան ունեն՝ հպարտ են իրենց հնագույն պատմությամբ, մշակույթով ու ավանդույթներով, տուժել են երկրաշարժերի հետեւանքով, իսկ էներգետիկ պաշարների սակավության պարագայում մեծ կարեւորություն են դարձնում մարդկային ռեսուրսներին։ 1921 թվականին ճապոնացի գործարար եւ բարերար Էիչի Շիբուսավան հիմնեց հիմնադրամ՝ օգնելու հայ փախստականներին, եւ տիկին Դիանա Աբգարը՝ այն ժամանակ Ճապոնիայում Հայաստանի հյուպատոսը, օգնեց փախստականներին մեկնելու Միացյալ Նահանգներ։ Այդ իրադարձությունը դարձավ ներկայիս բարեկամական հարաբերությունների հիմքը։ Նույն կերպ հայ ժողովուրդը, հիշելով Ճապոնիայի ցուցաբերած օգնությունը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ, այդ երկրաշարժին նվիրված հուշարձանի կողքին կառուցեց եւս մեկը՝ այս անգամ նվիրված 2011 թվականին Ճապոնիայի արեւելքում տեղի ունեցած մեծ երկրաշարժի զոհերին։ Այդ հուշարձանի մոտ ամեն տարի հարգանքի տուրք է մատուցվում։ Այս դրվագը, կարծում եմ, եւս ուժեղացրել է կապը մեր երկրների միջեւ։ Բացի այդ, ճապոնացի բժիշկ եւ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Ակիրա Իշիյաման ամեն տարի այցելում է Հայաստան եւ ներգրավվում հայ երեխաների համար կոխլեարային իմպլանտների տեղադրման գործում։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հարուստ մարդկային ռեսուրսներով հայտնի Հայաստանի կառավարությունը 2013 թվականին Ճապոնիայի կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության պատվավոր խորհրդական պարոն Ցուգիո Մակիմոտոյին ՏՏ ոլորտում ունեցած համաշխարհային ներդրումի համար նախագահական մրցանակի արժանացրեց՝ ՏՏ ոլորտում նշանակալի նվաճումների համար։ Շատ ուրախ կլինեմ, եթե իմ այցը նպաստի ինչպես մեր երկրներից յուրաքանչյուրի, այնպես էլ ողջ աշխարհի հետ կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը։
Կովկասյան տարածաշրջանը գտնվում է աշխարհը բոլոր նշանակալի ուղղություններով միավորող հանգույցի հիմքում։ Այս տարածաշրջանում կայունությունը ոչ միայն տարածաշրջանային մակարդակի մտահոգության հարց է, այլեւ ուղղակիորեն կապված է միջազգային հանրության խաղաղության ու անվտանգության հետ։ Կովկասներից արեւմուտք Եվրոպան է, իսկ արեւելքում Կասպից ծովն է, որի հակառակ ափին էլ՝ Կենտրոնական Ասիան։ Ավելի արեւելք Արեւելյան Ասիայի գլխավոր տնտեսական շրջանն է, որտեղ գտնվում է նաեւ Ճապոնիան։ Ես կցանկանայի նպաստել կայուն ինքնազարգացող համագործակցությանը կովկասյան տարածաշրջանի հետ, որը կարեւոր դերակատարում ունի որպես Ասիան ու Եվրոպան կապող դարպաս։ Հուսով եմ, որ 19—րդ դարի կեսերից ի վեր ինքնազարգացմանն ուղղված մեր երկրի փորձառությունն ու դասերը կկիսենք տարածաշրջանի հետ։ Ճապոնիան շարունակելու է իր աջակցությունը հետեւյալ երկու սկզբունքների ներքո։
Առաջին սկզբունքը մարդկային ռեսուրսների զարգացումն է։ Պետության կառուցումը սկսվում է մարդկային զարգացումից։ Ենթակառուցվածքներն ու ինստիտուտներն արդյունավետ են գործում, եթե միայն մարդիկ կարողանում են լիարժեքորեն օգտվել դրանցից։ Երբ Ճապոնիան 150 տարի առաջ սկսեց վերակառուցել ինքն իրեն որպես նոր երկիր, առաջինը ուշադրություն դարձրեց մարդկային ռեսուրսների զարգացմանը, քանի որ մարդիկ կարող են ձեռք բերել առաջավոր «նոու—հաու»—ներ ու հմտություններ ողջ աշխարհից եւ դրանք բերել Ճապոնիա։
Տեղեկատվության փոխանցման տեսակետից մարդկային ռեսուրսները եւս կարեւոր են՝ կովկասյան տարածաշրջանի հետ Ճապոնիայի փորձառությունը կիսելու համար։ Այս նպատակով Ճապոնիան կհրավիրի հայ ստաժորների մասնակցելու վերապատրաստման կուրսերի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջությունն ու դեղագործական ծառայությունները, աղետի հետեւանքների նվազեցումը, տրանսպորտը, բնական պաշարներն ու էներգետիկան, տնտեսական քաղաքականությունը, մասնավոր հատվածի զարգացումը, գյուղատնտեսական ու քաղաքային զարգացումը, որը տեղի է ունենում Ճապոնիայում։
Այն, ինչ Ճապոնիան մշտապես հաշվի է առել պետության կառուցման գործընթացում, օրենքի գերակայությունն է։ Օրենքներն ու օրենքի գերազանց մասնագետներն ապահովում են արդարությունն ու կանխատեսելիությունը պետության կառուցման գործում։ Օրենքի գերակայությունն ապահովող մասնագետների զարգացումը պետության կառուցման հիմնաքարերից է։ Ճապոնիան ցանկանում է նպաստել կովկասյան տարածաշրջանում երիտասարդ մասնագետների զարգացմանը՝ օգտվելով այնպիսի հնարավորություններից, ինչպիսիք են դեպի Ճապոնիա հրավերների ծրագրերն ու մարդկային ռեսուրսների փոխանակումը։
Մյուս առաջնահերթությունն է տարածաշրջանում կրթել մարդկանց, ովքեր Ճապոնիայի մասին ավելի խորացված պատկերացում են կազմում եւ այդպիսով կարող են դառնալ կամուրջ Ճապոնիայի ու տարածաշրջանի միջեւ։ Այդ հեռանկարից ելնելով՝ մենք կշարունակենք մեր այնպիսի քայլերը, ինչպիսիք են ճապոներենի ուսուցմանն աջակցելը, ավանդական մշակույթը ներկայացնելու նպատակով մշակութային միջոցառումներ իրականացնելը, ճապոնական հեռարձակվող բովանդակության, այդ թվում եւ անիմացիաներ ու փաստագրական ֆիլմեր տրամադրելը, ինչպես նաեւ ճապոնական ֆիլմերի ամենամյա փառատոն կազմակերպելը, որը կհետաքրքրի շատ հայերի։
Նման մարդկային ռեսուրսների նպատակն է ունենալ «ավելի գրավիչ Կովկաս», ներգրավել արտաքին ներդրումներ՝ հիմնված բարենպաստ ենթակառուցվածքների ու բիզնես պայմանների վրա։ Սա երկրորդ սկզբունքն է։
Մինչ օրս Ճապոնիան համագործակցել է Հայաստանի հետ հանուն կայունության, ժողովրդավարացման, սոցիալ—տնտեսական զարգացման, ինչպես նաեւ Կովկասում շուկայական տնտեսության զարգացման. այս տարածաշրջանն ունի մեծ կարեւորություն եւ ներուժ։ Օրինակ, մենք աշխատել ենք միասին կառուցելու Երեւանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայան, աղետների ռիսկի նվազեցման նպատակով մոդեռնիզացրել ենք Երեւանի հակահրդեհային սարքավորումները, աջակցել ենք հայրենական գյուղատնտեսական արտադրանքի մրցունակության բարձրացմանը եւ «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» (One Village One Product) շարժման միջոցով դրա տարածմանը երկրի սահմաններից դուրս, օգնել ենք կառուցել հանրային դպրոցներ եւ հիվանդանոցներ։
Ի լրումն տարրական ենթակառուցվածքային օգնության եւ այլ աջակցության՝ Ճապոնիան ջանքեր է գործադրում Հայաստանի ու Կովկասի տարածաշրջանի երկրների հետ երկկողմ ներդրումային պայմանագրեր կնքելու ուղղությամբ։ Ճապոնիան եւ Հայաստանն արդեն ստորագրել են երկկողմ ներդրումային պայմանագիր, որն այս տարի վավերացվել է Ճապոնիայի խորհրդարանի կողմից։ Ներդրումային պայմանագրերը կստեղծեն արդար եւ կանխատեսելի իրավական շրջանակ այդ երկրներում ներդրումներ կատարող ճապոնական ընկերությունների համար, ինչպես նաեւ կստեղծեն պայմաններ ճապոնական ներդրումներ ներգրավելու համար։ Ճապոնիան նաեւ ցանկանում է կիսել այս շրջանակի արդյունավետ կիրառման վերաբերյալ իր գիտելիքները տարածաշրջանի երկրների փորձագետների հետ՝ ներդրումային պայմանագրերի եւ արբիտրաժի ոլորտում կովկասյան երկրների պետական համակարգի աշխատակիցներին վերապատրաստելու միջոցով։
Բիզնեսի աճն իր հերթին կընդլայնի մարդկանց հոսքը։ Ճապոնիան կաշխատի Կովկասի երկրների բնակիչների համար Ճապոնիա այցելելու գործընթացը դյուրացնելու ուղղությամբ։
Բացի այդ, Ճապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում, ինչն ընդհանուր մարտահրավեր է ողջ կովկասյան տարածաշրջանի համար։
Հիմնվելով այս երկու սկզբունքների վրա՝ Ճապոնիան կշարունակի աջակցել կովկասյան տարածաշրջանի ինքնուրույն զարգացմանը։ Ճապոնիայի համագործակցությունը Հայաստանի ու տարածաշրջանի մյուս երկրների հետ փակ չէ։ Այն ներդաշնակ կապեր կստեղծի մյուս երկրների, ինչպես նաեւ միջազգային հանրության հետ եւ կունենա սիներգետիկ արդյունք։ Վստահ եմ, որ իմ այցը կծառայի որպես Ճապոնիայի ու Հայաստանի, ինչպես նաեւ Ճապոնիայի ու կովկասյան մյուս երկրների միջեւ ավելի ամուր հարաբերությունների հիմնաքար ու կդառնա դեպի մեր խոստումնալից ապագա տանող առաջին քայլը»։
Թարգմանությունը
Արաքս ԿԱՍՅԱՆԻ

04-09-2018





20-09-2018
Գրքի փառատոն՝ Անկախության տոնին ընդառաջ
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում ընթերցասերները կենդանասերներից շատ կլինեն



20-09-2018
«Սպիտակ» ֆիլմը հրաշքի մասին է
Երկրաշարժի 30—րդ տարելիցին նվիրված ֆիլմը կբարձրանա մեծ էկրան



20-09-2018
«Սարյանը եւ Ֆրանսիան»
Ցուցահանդես վարպետի տուն–թանգարանում

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի ...


20-09-2018
Հնի ու նորի յուրօրինակ համադրություն Սարյանի պուրակում
Դաշնամուրի շնորհիվ երեւանցիները կարող են լիցքավորել հեռախոսները, օգտվել ...


20-09-2018
Հանձնել է հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


20-09-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...


20-09-2018
Գերմանիայի հայ գործարարների միության անդամները՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-09-2018
Ադրբեջանը ցեղասպան պետություն է
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի հայերի ջարդերի ...

20-09-2018
Անկախությունը մեր ժողովրդի երազանքն էր
Միջոցառում՝ նվիրված գրող, ազատամարտիկ ...

20-09-2018
Աղբահանության խնդիրը կարելի է լուծել մի քանի տարբերակով
Թե որն է ավելի արդյունավետ՝ ներկայացված ...

19-09-2018
Բացառիկ մարզական իրադարձություն Հայաստանում
Երեւանն ընդունելու է գեղասահքի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO