Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2018
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Քարոզչական խա՞յծ, թե՞ ռեալ պոլիտիկ

Ինչ նպատակ են հետապնդում ՀԱՊԿ—ին Ադրբեջանի անդամակցության վերաբերյալ լուրերը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Ադրբեջանի անդամակցության մասին լուրերը վերջին շրջանում լայնորեն քննարկվեցին ադրբեջանական, հայկական եւ ռուսաստանյան լրատվամիջոցներում, ինչպես նաեւ փորձագիտական հանրույթում։ Հարցի էությունն ու նպատակները հասկանալու համար արժե դիտարկել, թե ինչ խողովակներով է այդ թեզն առաջ քաշվել, եւ ինչը կարող էր պատճառ դառնալ ներկայիս չափազանց բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում նման նուրբ հարց բարձրացնելու համար։ Այս մասին է փորձագետ Աշոտ Մովսիսյանի վերլուծությունը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխությամբ պայմանավորված գործընթացը որոշակի լարվածություն մտցրեց ՀԱՊԿ—Հայաստան, Հայաստան—Ռուսաստան եւ ՀԱՊԿ մյուս անդամ երկրների հարաբերությունների մեջ։ Բաքուն, բնականաբար, շահագրգռված է, որպեսզի միջազգային հարթակներում պաշտոնական Երեւանի դիրքերը թուլանան, այդ իսկ պատճառով դիմելով որոշակի քայլերի, այդ թվում եւ քարոզչական հնարքների միջոցով փորձ է անում էլ ավելի խորացնել առկա խնդիրներն ու հավելյալ լարվածություն առաջացնել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ։
Ադրբեջանի ցանկությունն է նաեւ, որ Հայաստանը կորցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի քվոտան, ինչը, իրենց դիտարկմամբ, կհեղինակազրկի Հայաստանին այդ կառույցում, ինչն իր հերթին կհանգեցնի նաեւ հայաստանյան հասարակության դժգոհությանն ու անվստահությանը ռազմական դաշինքի նկատմամբ։ Ադրբեջանի գերնպատակներից է նաեւ լարել ռուս—հայկական հարաբերությունները, որպեսզի Կրեմլը դադարեցնի կամ առնվազն խոչընդոտներ ստեղծի ՀՀ—ին տրամադրվող տարբեր սպառազինությունների մատակարարման գործընթացում։
Նման թեմայի շուրջ քննարկումներ ծավալելու նպատակներից է նաեւ ադրբեջանական հանրության եւ արտաքին լսարանի արձագանքը ստուգելը՝ հետագայում ավելի հիմնարար պատկերացումներ կազմելու համար։ Ակներեւ է, որ ՀԱՊԿ—ին անդամակցելուն այս պահին ադրբեջանական հանրությունը դեմ է։ Անգամ, եթե ադրբեջանական իշխանությունը գործնական քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ (ինչն այս պահի դրությամբ իրատեսական չէ), չի ունենա հանրային աջակցություն։
Կարող ենք նշել, որ այս քայլով Բաքուն ստուգեց նաեւ պաշտոնական Երեւանի դիրքորոշումը նույն ռազմական դաշինքում հանդես գալու հավանականության հարցում։ Կարելի է նաեւ նշել, որ այս փորձը Ադրբեջանը կիրառեց ստուգելու համար Ռուսաստանի դիրքորոշումը Ադրբեջանի՝ ՀԱՊԿ–ին անդամակցելու կամ տարբեր ձեւաչափերով ՀԱՊԿ—ի հետ համագործակցելու կապակցությամբ։
Թուրքիա—ԱՄՆ հարաբերությունների լարվածության ֆոնին Ադրբեջանի՝ ՀԱՊԿ—ին անդամակցության նպատակահարմարության հարցի քննարկումը կարելի է դիտարկել նաեւ աջակցություն Թուրքիային եւ ազդակ Արեւմուտքին։ Բաքվի շահերից է բխում, որ իր ամենամեծ ռազմական դաշնակիցն ամուր դիրքեր ունենա ՆԱՏՕ—ում ու սերտ հարաբերություններ՝ Արեւմուտքի հետ։ Այս կերպ Բաքուն փորձում է մեծացնել Թուրքիայի դերակատարությունը Հվ. Կովկաս—ՆԱՏՕ համագործակցության մեջ։ Իսկ եթե ավելի հստակ, ապա Բաքուն ՀԱՊԿ—ի հետ համագործակցության պատրաստակամություն հայտնելով՝ արեւմտյան բլոկին կարող է ակնարկել, որ եթե Արեւմուտքը կորցնի Թուրքիային կամ սրի հարաբերությունները Անկարայի հետ, ապա կկորցնի նաեւ Ադրբեջանին։
Այժմ անդրադառնանք այն հիմնական պատճառներին, թե ինչու ներկայումս Ադրբեջանը չի կարող դառնալ Հավաքական անվտանգության կազմակերպության անդամ։
Հավաքական անվտանգության կազմակերպության կանոնադրության մեջ նշվում է, որ կազմակերպության նպատակն է անդամ պետություններին պաշտպանել արտաքին ագրեսիայից եւ խոսք չի գնում կազմակերպության ներսում առկա խնդիրների ու հակամարտությունների կարգավորմամբ զբաղվելու առաքելության մասին։ Այսօրվա դրությամբ ադրբեջանական իշխանության ու հասարակության հիմանական սպասելիքը ՀԱՊԿ—ից այն է, որ անդամակցելու պարագայում այդ կառույցը պետք է առնվազն հարթակ դառնա արցախյան հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության տեսանկյունից կարգավորելու համար, սակայն ՀԱՊԿ—ն եւ նրա առանցքային երկիրը՝ Ռուսաստանը դեմ են նման ձեւաչափով հանդես գալուն։
Հաջորդ հիմնական պատճառն այն է, որ ՀԱՊԿ—ում որոշումները, այդ թվում նոր անդամներ ընդունելու վերաբերյալ, ընդունվում են կոնսենսուսով։ Կազմակերպության յուրաքանչյուր անդամ երկիր կարող է ցանկացած հարցի շուրջ կիրառել վետոյի իրավունք։ Թեեւ հավանականությունը չնչին է, որ հարցը կարող է հասնել վետոյի իրավունքի օգտագործմանը, սակայն Հայաստանի ԱԳՆ—ն հայտարարել է, որ ՀԱՊԿ—ում Ադրբեջանի անդամակցության հարցը քննարկվելու դեպքում պաշտոնական Երեւանը կօգտագործի վետոյի իր իրավունքը։ Ինչից հետո միայն Ադրբեջանի արտգործնախարարությունը անդրադարձավ այս թեմային՝ նշելով, որ Հայաստանը ՀԱՊԿ միակ անդամ երկիրը չէ։
Ադրբեջանը 2011 թվականից «Չմիավորման շարժում» կազմակերպության անդամ է, ուստի պարտավորություն է ստանձնել չինտեգրվել ռազմական, քաղաքական ու տնտեսական միավորումներում։ Ադրբեջանի ազգային անվտանգության ռազմավարության մեջ եւս ամրագրված է, որ Ադրբեջանը արտաքին քաղաքականության մեջ բացառապես առաջնորդվում է ապաինտեգրման սկզբունքով։ Ուստի սրանք եւս խոչընդոտներ են, որպեսզի Ադրբեջանը հայտ ներկայացնի ՀԱՊԿ—ին անդամակցելու համար։
Իր անկախացումից հետո, հատկապես Իլհամ Ալիեւի իշխանության գալուց հետո (2003թ.), ադրբեջանական իշխանությունները զինված ուժերը կառուցվածքային, մարտավարության ու սպառազինության առումով ցանկանում են նմանեցնել ՆԱՏՕ—ի ստանդարտներին, որի մեջ Թուրքիան ունի շատ կարեւոր դերակատարություն։ Հարկ է նշել, որ Ադրբեջանը ամենախորը ռազմական համագործակցությունն ունի հենց Թուրքիայի հետ, որը զորքերի թվաքանակով ՆԱՏՕ—ի երկրորդ երկիրն է ԱՄՆ—ից հետո։ Այսօրվա ադրբեջանական բանակում բավականին ակտիվ ներգրավվածություն ունեն Թուրքիայի զինված ուժերի սպաները, որոնք հիմնականում հանդես են գալիս ռազմաուսումնական գործունեությամբ ու համապատասխան ստորաբաժանումներում իրականացնում են խորհրդատվական, ինչպես նաեւ հրահանգավորման գործառույթներ։ Կարեւոր հանգամանք է նաեւ այն, որ թուրքական ու ՆԱՏՕ—ի անդամ մյուս երկրների ռազմաուսումնական հաստատություններում ուսանում են մեծ թվով ադրբեջանցի զինվորականներ։ Ինչը մեկ անգամ եւս փաստում է, որ Ադրբեջանին ավելի հոգեհարազատ են ՆԱՏՕ—ի չափանիշները։ Ուստի խոսել կտրուկ շրջադարձի մասին դեպի հետխորհրդային տարածաշրջանի ռազմական բլոկ, թերեւս, այս պահին իրատեսական չէ։
Հարկ է նշել նաեւ, որ Ռուսաստան—Արեւմուտք լարված հարաբերությունների ֆոնին ՀԱՊԿ—ին նոր պետության անդամակցումը լարվածության եւս մեկ կետ կստեղծի Մոսկվայի եւ Բրյուսելի միջեւ, որից ամենաշատը կտուժի հենց այն երկիրը, որը ինտեգրման հայտ կներկայացնի։
Ամփոփելով վերը թվարկված փաստերն ու հավանական զարգացումները, կարող ենք նշել, որ ժամանակակից աշխարհաքաղաքական իրավիճակն ու տարածաշրջանում գերտերությունների շահերի ներգրավվածությունը նվազեցնում են հավանականությունը, որ Բաքուն կփորձի ՀԱՊԿ—ին անդամակցելու կամ լուրջ համագործակցելու հայտ ներկայացնել։

06-09-2018





15-11-2018
Լավագույն ընտրությունների ակնկալիքով
Կառավարության ղեկավարի վստահեցմամբ՝ կլինի աննախադեպ ընտրական գործընթաց

Երեկ ...


15-11-2018
Առաջնայինը հասարակության վստահությունն է
Միջազգային հանրությունն աջակցում է ՀՀ ժողովրդավարական ընտրական գործընթացներին



15-11-2018
Համայնքների խոշորացումն անհրաժեշտություն է
Առկախված գործընթացը կվերսկսվի 2019 թվականին

Հայաստանում համայնքների խոշորացման ...


15-11-2018
Նոր շուկաներ դուրս գալու եւս մեկ հիանալի հնարավորություն
Հայկական 10 ընկերություն մասնակցում է «ProWine China 2018» ...


15-11-2018
Քանդակների վարպետը
Արշամ Շահինյանը երկխոսում էր հայ մշակույթի երախտավորների հետ



15-11-2018
Հանրային շահը՝ գերակա
Շարունակվել է պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը

Երեկ ...


15-11-2018
Ի նպաստ ազգային միասնության զորացման
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն ...



15-11-2018
Վարչական ռեսուրսի կիրառումը կբացառվի
Իսկ Նիկոլ Փաշինյանը կլինի «Իմ քայլի» ...

15-11-2018
Ծանրորդները անցնող տարում նվաճել են 73 մեդալ
Գլխավոր մարզիչն ամփոփեց 2018 թվականը եւ ...

15-11-2018
Աննա Հակոբյանը հանդիպել է Միխայիլ Շվիդկոյի հետ
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO