Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.09.2018
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Սերտ կապ ամերիկյան ներդրողների եւ հայ գործարարների միջեւ

Ֆրենչայզինգի ընձեռած գործարար հնարավորություններին նվիրված համաժողով Երեւանում

Երեւանում երեկ ԱՄՆ-ի դեսպանատունը եւ ԱՄՆ կոմերցիոն ծառայության Մոսկվայի գրասենյակը հայկական ID բանկի հետ համատեղ կազմակերպել են մեկօրյա համաժողով, որը նվիրված էր ֆրենչայզինգի ընձեռած գործարար հնարավորություններին։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ինչպես նաեւ երեք ամերիկյան կորպորացիաների՝ «Papa John s Pizza»—ի, «Baskin Robbins»—ի եւ «DominoÕs Pizza»—ի ներկայացուցիչները ու ավելի քան 50 հայ գործարարներ։
ԱՄՆ դեսպանը լիահույս է, որ համաժողովին սկիզբ կառնեն բազմաթիվ հաջող ձեռնարկներ։
«Հուսով եմ՝ ԱՄՆ դեսպանատունը կկարողանա պարարտ հող նախապատրաստել հայաստանյան գործարարների եւ ամերիկյան ընկերությունների միջեւ կապերի ձեւավորման համար, ապա՝ մենք հետ կքաշվենք, եւ դուք արդեն կանեք այն ինչ, ձեզ մոտ լավ է ստացվում եւ կզարգացնենք ձեր բիզնեսը»,–համաժողովի բացման խոսքում նշել է Ռիչարդ Միլսը։
Ըստ Արծվիկ Մինասյանի՝ ԱՄՆ—ի դեսպանատան ակտիվ նախաձեռնությունը վկայում է, որ երկու երկրների տնտեսական հարաբերություններում կան լայն հնարավորություններ, եւ դա պետք առավել արդյունավետ օգտագործել. «Ցանկանում եմ, որ այս համաժողովը լինի արդյունավետ եւ նպատակային, որովհետեւ մենք կարիք ունենք ոչ միայն երկխոսության, այլեւ համագործակցության, հնարավորությունների ընդլայնման, ինչու չէ՝ նաեւ ակնկալիքների»։
Մինասյանի խոսքով՝ նախարարությունը մի շարք նոր նախաձեռնություններ է սկսել, որոնք շատ ավելի կընդլայնվեն եւ կմեծացնեն ներդրողների հնարավորությունները։
Համաժողովի ընթացքում ամերիկյան բիզնեսի ներկայացուցիչները հստակեցրել են ֆրենչայզինգի իրենց հայեցակարգը եւ ծանոթացել հայաստանյան գործարար միջավայրի առանձնահատկություններին։
Համաժողովում ամերիկյան ընկերությունների կողմից ֆրենչայզինգային պայմանների մասին ելույթներից զատ, եղան նաեւ ելույթներ տեղական հայտնի ընկերությունների կողմից՝ բիզնեսի, իրավական ու ֆինանսական հարցերի, ինչպես նաեւ ֆրենչայզինգի զարգացման համատեքստում մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության կարեւորության մասին։
Համաժողովը հայ—ամերիկյան առեւտրաներդրումային կապերի խթանմանն ուղղված շարունակական նախաձեռնություններից մեկն է, որը մասնակիցներին տվել է եզակի ու արժեքավոր հնարավորություն՝ հնարավորինս վաղ իմանալ ամերիկյան բրենդների մասին, որոնք հետաքրքրված են հայկական շուկայում իրենց ներկայության հաստատմամբ։

Տնտեսական հարաբերությունների նոր որակական մակարդակ ունեն

ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանը համաժողովից առաջ անդրադարձել է հայ—ամերիկյան առեւտրային հարաբերություններին՝ նշելով, որ ԱՄՆ—ն հավատացած է՝ գերազանց հնարավորություններ կան ամերիկյան եւ հայկական բիզնեսների համար միասին աշխատելու եւ ծաղկում ապրելու համար։
«Մենք հավատացած ենք, որ բիզնեսի եւ առեւտրի համար կան իրական հնարավորություններ, որոնք երկուստեք շահավետ են, եւ քաջալերում ենք Հայաստանի կառավարությանը՝ շարունակել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքները։ Ներդրումային միջավայրը կարող է փխրուն լինել. մի սխալ որոշում, մի սխալ քայլ կարող է ներդրողներին վախեցնել։ Եվ կարծում եմ՝ կառավարությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել գործարար միջավայրի համար ձեւավորվող աշխատանքները»,–ասել է դեսպանը։
Հայ—ամերիկյան տնտեսական հարաբերությունների մասին խոսել է նաեւ Արծվիկ Մինասյանը, նշելով. «Մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի ներդրումների փոխադարձ համաձայնագիր ունենանք ԱՄՆ—ի հետ, ինչը ամերիկյան կազմակերպությունների ներդրումներն ավելի խթանելու եւ առեւտրաշրջանառության մասով նոր մեխանիզմներ գործադրելու հնարավորություն կտա։ Այն, որ մենք ունենք բավական դրական եւ լավ պատմություններ ամերիկյան ներդրումների մասին մեր երկրում, հույս է տալիս, որ կարող ենք ակնկալել ներդրումներ մեր տնտեսության ճյուղային ոլորտների առնվազն 80%—ում։ Դրանք վերաբերում են թե՛ բարձր տեխնոլոգիաներին, թե՛ թեթեւ արդյունաբերությանը, թե՛ ծառայությունների ոլորտին»։
Նախարարն ակնկալում է, որ GSP համակարգն ու դրան զուգակցված նոր հնարավորությունների բացումն ամերիկյան կողմի հետ ավելի կմեծանա այս տարի։

Պատշաճ քննություն՝ մարտի 1-ի գործով

Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումը եղել եւ մնում է այն, որ մարտի 1—ի գործով պետք է մանրակրկիտ քննություն իրականացվի, լրագրողների հետ զրույցում ասել է Ռիչարդ Միլսը։ «Եվ կարեւոր է, որ այդ քննությունն իրականացվի իրավունքի գերակայության եւ Հայաստանի պատշաճ իրավական գործընթացների շրջանակներում»,–նշել է դեսպանը։
Կարեն ԽԱՉԱՏՐՅԱՆ

06-09-2018





20-09-2018
Գրքի փառատոն՝ Անկախության տոնին ընդառաջ
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում ընթերցասերները կենդանասերներից շատ կլինեն



20-09-2018
«Սպիտակ» ֆիլմը հրաշքի մասին է
Երկրաշարժի 30—րդ տարելիցին նվիրված ֆիլմը կբարձրանա մեծ էկրան



20-09-2018
«Սարյանը եւ Ֆրանսիան»
Ցուցահանդես վարպետի տուն–թանգարանում

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի ...


20-09-2018
Հնի ու նորի յուրօրինակ համադրություն Սարյանի պուրակում
Դաշնամուրի շնորհիվ երեւանցիները կարող են լիցքավորել հեռախոսները, օգտվել ...


20-09-2018
Հանձնել է հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


20-09-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...


20-09-2018
Գերմանիայի հայ գործարարների միության անդամները՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-09-2018
Ադրբեջանը ցեղասպան պետություն է
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի հայերի ջարդերի ...

20-09-2018
Անկախությունը մեր ժողովրդի երազանքն էր
Միջոցառում՝ նվիրված գրող, ազատամարտիկ ...

20-09-2018
Աղբահանության խնդիրը կարելի է լուծել մի քանի տարբերակով
Թե որն է ավելի արդյունավետ՝ ներկայացված ...

19-09-2018
Բացառիկ մարզական իրադարձություն Հայաստանում
Երեւանն ընդունելու է գեղասահքի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO