Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2018
ՄՇԱԿՈՒՅԹ


Ինքնատիպ ու մնայուն

Խորհրդահայ արվեստի ժառանգությունը բավական բազմաշերտ ու տարաբնույթ է։ Այսօր, երբ անցյալ դարաշրջանն արդեն ամբողջացել է եւ ունի իրեն բնորոշ նկարագիրը, որոշ արվեստագետների դերն ու արժանիքն ավելի հստակ ու հիմնավոր են ներկայանում այսօր։

Երեկ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց Հովհաննես Զարդարյանի 100-ամյա հոբելյանին նվիրված ծավալուն ցուցադրությունը։ Ժամանակի բովով անցած, սերնդակիցների համատեքստում սեփական արժանիքներն արձանագրած զարդարյանական արվեստն ազգային պատկերասրահի ցուցասրահներում մեծ հետաքրքրության եւ ջերմ ընդունելության արժանացավ թե մասնագետների, թե արվեստասերների կողմից։ Բազմաթիվ չցուցադրված կտավներ հանդիսատեսի դատին հնարավոր եղավ հանձնել ընտանիքի աջակցության շնորհիվ։

Ցուցահանդեսի բացման խոսքով հանդես եկավ պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը, այնուհետեւ իր կարծիքը հավաքվածների հետ կիսեց նաեւ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը, հաջորդ ելույթը միջոցառման համադրող Մարգարիտա Խաչատրյանինն էր, ում ջանքերով իրականացել էր միջոցառումը։ Շնորհակալական խոսքով հանդես եկավ նաեւ նկարչի դուստրը՝ Անահիտ Զարդարյանը։ Հայկական մոդեռնիզմի առանձնահատուկ ներկայացուցիչներից մեկի՝ Հովհաննես Զարդարյանի արվեստի արժեվորման և մասնագիտական վերլուծական տեքստի պատասխանատվությունն ստանձնեց Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի տնօրեն, արվեստաբան Լիլիթ Սարգսյանը, ով նաև մաեստրոյի մենագրության արվեստաբանական տեքստի հեղինակն է։

Երեք սրահ զարդարում են շատերիս համար անհայտ բազմաթիվ հետաքրքիր աշխատանքներ՝ օժտված հետաքրքիր էքսպերիմենտներով եւ ոճական համադրություններով։ Բավական համարձակ վրձնած բազմաթիվ կտավներ ներկայանում են իբրեւ պատմական մի շրջանի հաստատուն բաղկացուցիչ։ Օրեցօր աճող հետաքրքրությունը վկայում է Հովհաննես Զարդարյան արվեստագետի ինքնատիպության մասին։

Տաթեւիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

06-09-2018





15-11-2018
Լավագույն ընտրությունների ակնկալիքով
Կառավարության ղեկավարի վստահեցմամբ՝ կլինի աննախադեպ ընտրական գործընթաց

Երեկ ...


15-11-2018
Առաջնայինը հասարակության վստահությունն է
Միջազգային հանրությունն աջակցում է ՀՀ ժողովրդավարական ընտրական գործընթացներին



15-11-2018
Համայնքների խոշորացումն անհրաժեշտություն է
Առկախված գործընթացը կվերսկսվի 2019 թվականին

Հայաստանում համայնքների խոշորացման ...


15-11-2018
Նոր շուկաներ դուրս գալու եւս մեկ հիանալի հնարավորություն
Հայկական 10 ընկերություն մասնակցում է «ProWine China 2018» ...


15-11-2018
Քանդակների վարպետը
Արշամ Շահինյանը երկխոսում էր հայ մշակույթի երախտավորների հետ



15-11-2018
Հանրային շահը՝ գերակա
Շարունակվել է պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը

Երեկ ...


15-11-2018
Ի նպաստ ազգային միասնության զորացման
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն ...



15-11-2018
Վարչական ռեսուրսի կիրառումը կբացառվի
Իսկ Նիկոլ Փաշինյանը կլինի «Իմ քայլի» ...

15-11-2018
Ծանրորդները անցնող տարում նվաճել են 73 մեդալ
Գլխավոր մարզիչն ամփոփեց 2018 թվականը եւ ...

15-11-2018
Աննա Հակոբյանը հանդիպել է Միխայիլ Շվիդկոյի հետ
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO