Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.09.2018
ՊՆ


Ինչպես ճիշտ լուսաբանել

ՊՆ-ն լույս է ընծայել ռազմական լրագրության ուսումնամեթոդական ձեռնարկ
Ռազմական ոլորտը լուսաբանող լրագրողների համար ՀՀ պաշտպանության նախարարությունը տարիներ տեւած նախապատրաստական աշխատանքներից հետո հրապարակեց «Ռազմական լրագրություն» վերնագրով ուսումնամեթոդական ձեռնարկ։ Այնտեղ տեղ են գտել գործնական հակիրճ մտքեր եւ բացատրություններ այն մասին, թե մարտական գործողությունների ժամանակ աշխատող լրագրողը ինչպես պետք է լուսաբանի անվտանգության թեմաները, ինչպես աշխատի զինված ուժերի լրատվության եւ բանակի ներքին կյանքին առնչվող թեմաների հետ։
«ՀՀ»—ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ասաց, որ ձեռնարկում զետեղված նյութերը բազմիցս անցել են լրագրողական հանրույթի քննությունը, ուսումնասիրվել եւ համեմատվել են համաշխարհային փորձի հետ։ Ռազմական լրագրության կանոնների պահպանումն ու նոր մարտահրավերներին տիրապետելը առարկայական նշանակություն ունեն Հայաստանի համար, նկատում է Ա. Հովհաննիսյանը։ Նրա տեղեկացմամբ՝ անցնող տարիների ընթացքում կազմակերպել են ռազմական լրագրության տարբեր դասընթացներ, եւ մայր բուհի ժուռնալիստիկայի ֆակուլտետում ռազմական լրագրության առարկան դարձրել են հիմնական առարկա. «Այս ամենը չէր կարող իր պտուղները չտալ։ Ակնհայտ է, որ հայկական լրագրությունը ռազմական թեմաների լուսաբանման առումով այսօր ավելի գրագետ ու պատրաստված է։ Դա ցույց տվեց նաեւ 2016 թվականի ապրիլյան պատերազմը։ Սակայն նույն պատերազմը ցույց տվեց, որ մենք ունենք որոշակի թերություններ, որոնք հարկավոր է վերացնել՝ շարունակելով այս ուղղությամբ տարվող աշխատանքները։ Այդ աշխատանքներն ավելի համակարգելու, մասնագիտական մակարդակը բաձրացնելու, ինչպես նաեւ անվտանգությունն ապահովելու նպատակով պատրաստել ենք ռազմական լրագրության այս ուղեցույց—ձեռնարկը, որը կարող է դառնալ լրագրողի սեղանի գիրքը եւ ուսումնական գրականություն՝ դասընթացների համար»։ Ա.
Հովհաննիսյանը միաժամանակ ընդգծեց, որ ձեռնարկն իդեալական եւ վերջնական արտադրանք չէ, ինչը ենթադրում է, որ մշտական թարմացումներ եւ լրացումներ են կատարվելու։ «Համաշխարհային լրատվադաշտը ունի մի գլոբալ խնդիր. դա մասնագիտացված լրագրության բացակայությունն է։ Ժամանակակից լրագրողը լուսաբանում է սպորտից մինչեւ տիեզերք, այդ թվում նաեւ զինված ուժեր։ Սա նորմալ չէ, քանի որ անհնար է միաժամանակ լուսաբանել տարբեր ոլորտներ բարձր որակով։ Մեր նպատակն էր լրագրողներին տալ այնպիսի արտադրանք, որից կկարողանան ոչ միայն օգտակար նյութեր ստանալ, այլեւ նպաստել զինված ուժերի մարտական գործողությունների պատշաճ մակարդակով լուսաբանմանը»,–հույս հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը։
Լրագրողների մեծ մասը կարող է անել չգիտակցված եւ շատ հաճախ նաեւ գիտակցված սխալներ։ Անզգույշ կատարված սխալները հիմնականում վերաբերում են տերմիններին եւ զինվորական բառապաշարին, ինչը, ըստ Ա. Հովհաննիսյանի, ընթերցողների մեջ առաջացնում է նյութի հանդեպ անվստահություն. «Այս հանգամանքները նկատի ունենալով մենք հասկացանք, որ լրագրողական հանրությունից, իհարկե իրենց համաձայնությամբ, պետք է ընտրենք նրանց, ովքեր ուզում են աշխատել անվտանգության թեմաների հետ։ Սեմինարների ժամանակ լրագրողը մտնում է բանակ եւ ներսից է տեսնում զինվորական կյանքը։ Այսինքն՝ ճանաչում է այն, ինչը պիտի լուսաբանի։ Ամենամյա դասընթացներից հետո կազմվեց մի «սերուցք», որը տվեց որակ, որը մենք տեսանք մասնավորապես ապրիլյան պատերազմի օրերին»։ Գիտակցված սխալների մասին խոսելիս Հովհաննիսյանը շեշտեց հատկապես այն լրագրողական նյութերի օրինակները, որոնցում մանրամասնորեն խոսվում է մահերի, վնասվածքների, կյանքին սպառնացող դեպքերի մասին։ Նրա դիտարկմամբ, այս երեւույթների հետ պետք է վարվել շատ զգույշ, փորձել անպայման պատկան մարմիններից ստանալ ճշտումներ, հստակեցումներ, որպեսզի նյութը լինի երկկողմանի եւ համապատասխանի իրականությանը։ «Օրինակ՝ զոհ ունեցող ընտանիքը տեւական ժամանակ այնպիսի հոգեվիճակում է, որ ատելությամբ է լցվում ողջ աշխարհի նկատմամբ, եւ նրանցից ռացիոնալ պատասխան լսելը դեպքի մասին անհնար է։ Սակայն որոշ լրատվականներ ունեն հստակ որդեգրած քաղաքականություն։ Զոհերի կամ զինված ուժերում տեղի ունեցած տարաբնույթ իրավիճակների պարագայում գնալ «թարմ հետքով» եւ էմոցիայի ազդեցությամբ նյութ գրել. ոչ միայն սխալ է, այլեւ արդարացի չէ։ Լրագրողներ կան, որ այսպես են աշխատում գրեթե միշտ, անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք ունի դրա հանդեպ նույնիսկ մասնագիտական հանրությունը»,–ասաց Ա. Հովհաննիսյանը։
Հ. Գ. Նշենք, որ երեկ տեղի ունեցավ ձեռնարկի շնորհանդեսը։ Այնտեղ տեղ գտած նյութերն առաջիկայում հասանելի կլինեն նաեւ էլեկտրոնային հարթակներում։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

06-09-2018





20-09-2018
Գրքի փառատոն՝ Անկախության տոնին ընդառաջ
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում ընթերցասերները կենդանասերներից շատ կլինեն



20-09-2018
«Սպիտակ» ֆիլմը հրաշքի մասին է
Երկրաշարժի 30—րդ տարելիցին նվիրված ֆիլմը կբարձրանա մեծ էկրան



20-09-2018
«Սարյանը եւ Ֆրանսիան»
Ցուցահանդես վարպետի տուն–թանգարանում

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի ...


20-09-2018
Հնի ու նորի յուրօրինակ համադրություն Սարյանի պուրակում
Դաշնամուրի շնորհիվ երեւանցիները կարող են լիցքավորել հեռախոսները, օգտվել ...


20-09-2018
Հանձնել է հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


20-09-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...


20-09-2018
Գերմանիայի հայ գործարարների միության անդամները՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-09-2018
Ադրբեջանը ցեղասպան պետություն է
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի հայերի ջարդերի ...

20-09-2018
Անկախությունը մեր ժողովրդի երազանքն էր
Միջոցառում՝ նվիրված գրող, ազատամարտիկ ...

20-09-2018
Աղբահանության խնդիրը կարելի է լուծել մի քանի տարբերակով
Թե որն է ավելի արդյունավետ՝ ներկայացված ...

19-09-2018
Բացառիկ մարզական իրադարձություն Հայաստանում
Երեւանն ընդունելու է գեղասահքի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO