Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2019
ԶԱՆԱԶԱՆ


Հիմա կամ երբեք. Ազգերի լիգայի մեկնարկից առաջ

Նոր մրցաշար, նոր հնարավորություններ, նոր մրցակիցներ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ժամեր անց Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում սկսում է պայքարն Ազգերի լիգայում։ Բոլորիս համար նոր մի մրցաշար, որում հաղթելու դեպքում իրավունք կստանանք մասնակցելու Եվրոպայի հաջորդ առաջնությանը։ Ունենք հնարավորություններ հաղթելու այս մրցաշարում, սակայն պետք է օգտագործել 90 րոպեում տրված ամեն հնարավորություն։ Խաղալ հաճույքով, բայց արդյունքի համար։ Եթե հաճույք ստանանք խաղից, կկարողանանք նաեւ գերազանցել մրցակցին։

Ինչ է Ազգերի լիգան

Ազգերի լիգան բացարձակապես նոր մրցաշար է, որն անցկացվում է ՈՒԵՖԱ—ի հովանու ներքո։ Մրցաշարը որպես այդպիսին փոխարինում է ընկերական խաղերին եւ հնարավորություն տալիս խաղալու համանման կարգ ունեցող թիմերի հետ։ Մրցաշարին մասնակցում են եվրոպական բոլոր 55 հավաքականներն էլ, որոնք բաշխվել են 4 լիգաների։ Թիմերը հայտնվել են 10 խմբերում՝ 5—6 հավաքականով։ Յուրաքանչյուր խմբի երկու լավագույն ընտրանիներ կխաղան եզրափակիչ փուլում։
Ամեն լիգա կունենա իր փլեյ—օֆֆը, որն էլ իր հերթին բաղկացած կլինի 2 մեկխաղյա կիսաեզրափակիչներից եւ եզրափակիչից։ Յուրաքանչյուր փլեյ—օֆֆի հաղթող Եվրո—2020—ի ուղեգիր կստանա։

Հայաստանի հավաքականը եւ մրցակիցները

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Ազգերի լիգայի խմբային փուլում ընդգրկվեց D դիվիզիոնի 4—րդ խմբում եւ կմրցի Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի եւ Ջիբրալթարի հավաքականների հետ։ Եվրո—2020—ի խմբային փուլում խաղալու համար Վարդան Մինասյանի սաները խմբում պետք է զբաղեցնեն առաջին հորիզոնականը, այնուհետ հարկավոր է հաղթել կիսաեզրափակիչում եւ եզրափակիչում։ Եվ միայն դրանից հետո կարող ենք մասնակցել Եվրո—2020—ին։
Լիխտենշտեյնի հավաքականն առաջին մրցակիցն է։ Լիխտենշտեյնը ֆուտբոլի հավաքական ունի 1938 թվականից։ ՖԻՖԱ—ի դասակարգման աղյուսակում միայն 180—րդն է։ Առաջիկա մրցակիցները բառի բունի իմաստով տապալեցին աշխարհի 2018 թվականի առաջնության որակավորման փուլը՝ 10 խաղերում էլ պարտություն կրելով։ Եվրոպական գաճաճ այս պետության հավաքականի ֆուտբոլիստները, բացի ներքին առաջնությունում խաղալուց, հանդես են գալիս նաեւ եվրոպական մի քանի այլ առաջնություններում։ Նրանց թիմի կազմում ամենաշատ հանդիպումների մասնակցել է դարպասապահ Պետեր Յելեն։
Ջիբրալթարը խմբում մեր հաջորդ հակառակորդն է։ Եվրոպայի ամենահարավում տեղակայված այս երկիրն առաջին անգամ պաշտոնական մրցաշարի մասնակցել է 1993 թվականին, իսկ ՈՒԵՖԱ—ի կազմում ընդգրկվել է միայն 2013 թվականին։ ՖԻՖԱ—ի դասակարգման աղյուսակում Ջիբրալթարի ընտրանին 195—րդն է։ Նրանք նույնպես անհաջող հանդես եկան Մունդիալ—2018—ի որակավորման փուլում՝ սեփական դարպասն ընդունելով 47 գնդակ։ 29 պաշտոնական խաղերից եվրոպացիները հաղթել են միայն 1—ում։
Մակեդոնիայի ընտրանին համարվում է Հայաստանի թիմի հիմնական հակառակորդը խմբում։ Նախկին Հարավսլավիայի մաս կազմող Մակեդոնիան ՈՒԵՖԱ—ի եւ ՖԻՖԱ—ի անդամ է 1994 թվականից, իսկ որպես այդպիսին առաջին խաղն անցկացրել է 1993 թվականին։ ՖԻՖԱ—ի դասակարգման աղյուսակում 70—րդ տեղում է։ Հայաստանի եւ Մակեդոնիայի հավաքականները հանդիպել են 6 անգամ՝ երկուական անգամ հաղթելով, 2 խաղ էլ ավարտվել է ոչ—ոքի։

Խաղերը

Ազգերի լիգան մեզ համար կմեկնարկի այսօր Լիխտենշտեյնի դեմ խաղով։ Այնուհետ երեք օր անց Հայաստանի հավաքականը արտագնա խաղում կմրցի Մակեդոնիայի հետ։
Հոկտեմբերի 10—ին Երեւանում կմրցենք Ջիբրալթարի հետ, իսկ հոկտեմբերի 16—ին՝ Մակեդոնիայի ընտրանու դեմ։ Լիգայի վերջին երկու խաղերը Վարդան Մինասյանի սաների համար կլինեն արտագնա. նոյեմբերի 16—ին Ջիբրալթար—Հայաստան, իսկ նոյեմբերի 19—ին՝ Լիխտենշտեյն—Հայաստան։

Հիմա կամ երբեք

Վարդան Մինասյանը հավաքական է հրավիրել 24 ֆուտբոլիստների։ Որոշումը, թե ովքեր են եկել ընտրանի, կարող ենք համարել միջին օպտիմալ։ Ֆուտբոլասերներն ուզում էին տեսնել այս կամ այն ֆուտբոլիստին Հայաստանի նոր մեկնարկած առաջնությունից, իսկ ոմանք էլ այլոց, բայց ունենք այն, ինչ ունենք։
Թերագնահատել եւ մտածել, որ Լիխտենշտեյնը թույլ է, կարգով ցածր, իրապես սխալ կլինի։ Պետք է խաղալ մեր ֆուտբոլը, պետք է խաղալ՝ ապավինելով անգամ տան պատերին։ Նրանք կխաղան պաշտպանողական ֆուտբոլ եւ ամեն ինչ կանեն իրենց չնչին հնարավորությունն օգտագործելու համար։ Հավաքականի շատ ֆուտբոլիստներ լավ մարզավիճակով են միացել ընտրանուն, ինչը եւս իր դրական ազդեցությունը կունենա խաղի վրա։
Գուցե հենց այս նոր մեկնարկող մրցափուլից հավաքականի ֆուտբոլիստները կսկսեն երգել ազգային օրհներգը, որը սկիզբը կլինի այն հաղթական ճանապարհի, որ տանում է դեպի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։
Լինել մեկ ամբողջություն, անել այն, ինչը չենք արել մինչ այս… հիմա կամ երբեք։
Վարվառա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

06-09-2018





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO