Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.01.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Բարեփոխումների միջոցով տնտեսությունը զարգացնելու ժամանակն է

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ քննարկվում է եկամտահարկը նվազեցնելու հնարավորությունները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ եկել է բարեփոխումների միջոցով Հայաստանի տնտեսությանը զարկ տալու եւ շղթայական ռեակցիա հարուցելու ժամանակը, ինչի արդյունքում կլուծվեն բազմաթիվ հարցեր։ «Ֆեյսբուքի» իր էջում ուղիղ եթերի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կսկսվի այն հարցերի լուծման գործընթացը, որոնք վերջնական լուծում դեռ չեն ստացել։ «Ես համոզված եմ, որ դուք լավ տրամադրություն ունեք, լավատես եք, վճռական եք։ Մեր ամենակարեւոր կարգախոսը, ըստ էության, այսօր արդեն իսկ իրականություն է դարձել։ Այդ կարգախոսն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է մեկ բարձրագույն սուբյեկտի։ Այդ սուբյեկտը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, Հայաստանի ժողովուրդը»,– ընդգծել է վարչապետը։
Նա հավելել է, որ իրեն համարում է կառավարությունում Հայաստանի ժողովրդի ներկայացուցիչը։ «Իմ այստեղ լինելը իմաստավորվել է, իմաստավորվում եւ կիմաստավորվի միայն ու միայն այդ կարգախոսով։ Հայաստանի Հանրապետությունում իշխանության ճակատագիրը որոշողը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են։ Ես ինձ համարում եմ այդ գործընթացի երաշխավորը։ Քանի դեռ ես վարչապետ եմ, պիտի երաշխավորեմ, որ դուք Հայաստանում իշխանության լիարժեք կրողն եք»,–ասել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ այն պահին, երբ կհեռանա իշխանությունից, պետք է ձեւավորված լինեն երաշխիքներ, որոնք որեւէ մեկին թույլ չեն տա ժողովրդի ձեռքից խլել իշխանությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է եկամտային հարկի մասով առաջարկվող փոփոխությունները։
Վարչապետը հիշեցրել է, որ ներկայումս գործում է եկամտային հարկի հարկման 3 սանդղակ։ Այժմ, ըստ նրա, առաջարկվում է երեքի փոխարեն ձեւավորել երկու սանդղակ։
Մասնավորապես, առաջարկվում է մինչեւ 250 հազար դրամ եկամուտ ունեցողները վճարեն 20 տոկոս եկամտային հարկ, իսկ 250 դրամից դրամից ավելի ստացողները՝ 25 տոկոս։
Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ այս պարագայում կունենանք եկամտային հարկի շոշափելի նվազում, ինչն, իրենց կարծիքով, որոշակի դրական էֆեկտ կունենա։
«Այս տարբերակի առավելությունն այն է, որ սա սոցիալական արդարության կանոններին ավելի համապատասխան է։ Այս առումով այն կարող է առաջին հայացքից ավելի գրավիչ լինել»,–ընդգծել է նա։
Երկրորդ տարբերակով էլ առաջարկվում է սահմանել 23 տոկոս համահարթ եկամտահարկ, շահութահարկ եւ դիվիդենտային հարկ. «Այսինքն՝ ունենալ այնպիսի հարկային համակարգ, որ եկամտահարկը բոլոր չափի աշխատավարձերի համար լինի 23 տոկոս»։
«Եկամտային հարկի կոմբինացիաները ոնց էլ պտտում ենք, նույնիսկ ամենաանհավանական սցենարներով պարզում ենք, որ որքան էլ իջեցնենք 100 հազար դրամ ստացող մարդու եկամտահարկը, դրանից մարդու եկամուտներն ավելանում են 3—4 հազար, քարը տրաքի 5 հազար դրամով»,–հայտարարել է վարչապետը։
«Սխալ կլինի, եթե մենք նպատակ դնենք, որ 80—100 հազար դրամ ստացող մարդը պետք է լավ ապրի, որովհետեւ 80 հազար դրամ աշխատավարձը քիչ է։ Ինչ էլ անենք այդ աշխատավարձի հետ, քիչ է։ Հետեւաբար մենք պետք է ոչ թե մտածենք, թե ինչ ֆոկուս անենք, որ 80 հազար դրամ աշխատավարձը շատ դառնա, այլ պետք է այնպես անենք, որ աշխատավարձերը ավելանան»,–հայտարարել է վարչապետը։
Նրա խոսքով, համահարթ 23 տոկոս եկամտային հարկ սահմանելով կառավարությունը խրախուսում է բարձր աշխատավարձը. «Իսկ այսօր գործող համակարգը խրախուսում է ցածր աշխատավարձը, որովհետեւ ասում է՝ այ, տես, գործատու, եթե բարձր աշխատավարձ տաս, ես քեզ շատ եմ հարկելու։ Հետեւաբար, երբ ես ասում եմ, որ նախկինում տարվել է աղքատության խրախուսման քաղաքականություն, սա այդ տրամաբանության մի մասն է։ Իսկ մենք ասում ենք՝ գործատու ջան, հանգիստ բարձրացրու աշխատողների աշխատավարձը, որովհետեւ մենք պայմաններ ենք ստեղծում, որ դու կարողանաս աշխատավարձերը բարձրացնել առանց հավելյալ հարկային բեռի»։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իրենց նպատակը չի, որ 100 կամ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողները լինեն աշխատողների կեսը. «Մեր նպատակն է, որ մեր երկրում աշխատավարձ ստացողների կեսից ավելին ստանան 400, 500, 600, 800 հազար դրամ աշխատավարձ»։

07-09-2018





24-01-2019
Որ ուղղություններն են լինելու առաջնահերթ
Այս տարվա առողջապահության բյուջեն 10 մլրդ դրամով ավելի ...


24-01-2019
Առաջին խմբաքանակն ուղարկվել է հասցեատերերին
Զինվորական հարմարավետ կոշիկներն արտադրվել են Արցախում

Այսուհետ պաշտպանության ...


24-01-2019
Գագիկ Ղազարյանի գծերի ու ձեւերի աշխարհը
Նա առաջին հայաստանցի հեղինակն էր, որ ՌԴ հնագույն ...


24-01-2019
Որ ուղղություններն են լինելու առաջնահերթ
Այս տարվա առողջապահության բյուջեն 10 մլրդ դրամով ավելի ...


24-01-2019
Գիտության եւ քաղաքականության համադրությունը կարեւոր է
Մասնավորապես՝ նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության համատեքստում

Հանրապետության նախագահ ...


24-01-2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Պյոտր Սվիտալսկիին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...


24-01-2019
Համագործակցության զարգացող ուղղություններ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահին ...



24-01-2019
Բեմի ու կյանքի Կարպ Խաչվանքյանը
Նա լուսավոր կետ էր եւ մեծ պարգեւ հայ ...

24-01-2019
2009-ին բոլորովին այլ իրավիճակ էր
Արման Փաշիկյանը պատրաստվում է մի քանի ...

24-01-2019
Առաջին խմբաքանակն ուղարկվել է հասցեատերերին
Զինվորական հարմարավետ կոշիկներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO