Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.04.2019
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց ռումինահայ ուխտավորներին

Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռումինիայի հայոց թեմի Կոստանցա քաղաքի Ս. Աստվածածին եկեղեցու ուխտավորներին՝ առաջնորդությամբ հոգեւոր հովիվ արժանապատիվ տ. Օշական քահանա Խաչատրյանի, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Տեր Օշականը Նորին սրբությանը տեղեկացրեց, որ ուխտավոր հայորդիներից շատերն առաջին անգամ են այցելում Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ներկայացրեց համայնքի հոգեւոր—ազգային կյանքը։
Այնուհետեւ Ամենայն հայոց կաթողիկոսն իր օրհնությունը փոխանցեց ուխտավորներին՝ կարեւորելով թեմի կողմից նման ուխտագնացությունների կազմակերպումը դեպի հայրենիք ու Սուրբ Էջմիածին, ինչն ավելի է սերտացնում կապը սեփական արմատների հետ։ Վեհափառ հայրապետը գոհունակությամբ ողջունեց եկեղեցական կառույցների այն ծրագրերը, որոնք համախմբում են հայորդիներին եւ նպաստում նրանց ազգային ոգու եւ գիտակցության կերտմանը։
Վերհիշելով տարիներ առաջ Ռումինիա կատարած հովվապետական այցը՝ Նորին սրբությունը փաստեց, որ ականատեսն է դարձել ռումինահայության բարեպաշտ ոգուն ու Հայ եկեղեցու հանդեպ ունեցած անսակարկ սիրուն ու հավատարմությանը։ Գարեգին Բ կաթողիկոսը խոսեց նաեւ Ռումինիայի կյանքում հայ համայնքի ունեցած պատմական կարեւոր դերակատարության մասին։ Հայոց հովվապետը հաստատեց, որ ռումինահայ համայնքը հայ ժողովրդին պարգեւել է նշանավոր եւ փառահեղ դեմքեր, որոնցից մեկը երջանկահիշատակ Վազգեն Ա հայրապետն է։ Այս կապակցությամբ Նորին սրբությունը հույս հայտնեց, որ ռումինահայությունը կշարունակի Հայ եկեղեցուն մատռվակել արժանավոր զավակներ, ովքեր ներշնչված Վազգեն վեհափառի օրինակով իրենց ծառայությունը կբերեն Մայր Աթոռի շենացման եւ պայծառության գործին։
Ամենայն հայոց կաթողիկոսը հորդորեց ուխտավորներին իրենց զավակներին դաստիարակել աստվածսիրության, հայրենասիրության ոգով եւ ազգային արժեքներով։
Հանդիպմանը Ռումինիայի հայոց միության Կոստանցայի մասնաճյուղի նախագահ Լիվյու Մերդինյանը, իր խորին շնորհակալությունը հայտնելով Վեհափառ հայրապետին ջերմ ընդունելության եւ հայրական օրհնության համար, ընդգծեց, որ Կոստանցայի հայ համայնքը դարեր շարունակ կրել եւ փոխանցել է սերունդներին ազգային ինքնության պահպանման գիտակցությունը։
Վերջում Նորին սրբությունն իր աղոթքն ու բարեմաղթանքները բերեց ուխտավոր հայորդիներին՝ հայցելով, որ Աստված նորոգի նրանց ուխտը եւ Իր առատ շնորհները հեղի նրանց վրա՝ պարգեւելով գործոց հաջողություններ, որպեսզի կարողանան առավել ծաղկեցնել իրենց համայնքն ու տիրախնամ թեմը։

07-09-2018





24-04-2019
Երկաթե «մետաքսի ճանապարհ»
Տնտեսակա՞ն, թե՞ աշխարհաքաղաքական ուղի

Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցը ...


24-04-2019
Քարանձավի բնակիչները
Խնձորեսկում պատրաստվում են զբոսաշրջային սեզոնին

«Քարանձավային մարդ» արտահայտությունը, ...


24-04-2019
Դեղ գնել դեղատոմսո՞վ, թե՞ առանց դրա
Որն է սպառողի համար շահավետն ու նախընտրելին

Շուրջ ...


 
24-04-2019
Սարգսյանի երկրորդ մեդալը
Ջրացատկորդ Լեւ Սարգսյանը եւս մեկ մեդալ է նվաճել Կիեւում ...


 
24-04-2019
Մխիթարյանը հնարավոր է՝ հեռանա
Բրիտանական մամուլի հաղորդմամբ, Լոնդոնի «Արսենալն» այս ամառ կփորձի բաժանվել ...


24-04-2019
Ցեղասպանության անժամկետ խարանը
Թուրքիան վաղ թե ուշ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը




24-04-2019
Վախճանվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը
Երկարատեւ ծանր հիվանդությունից հետո ...

24-04-2019
Միջազգային ճնշումը մեծացնելու պատեհ պահն է
Թուրքիայի մերժողական վերաբերմունքի մեջ ...

 
24-04-2019
Միայն պարտություններ
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը միայն ...

24-04-2019
Կրքեր սեւ-սպիտակ խաղատախտակին
Ապրիլյան այս օրերը հագեցած են մեր շախմատիստների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO