Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.09.2018
ԱՅԼՔ...


Փաստաթղթեր կեղծելը քրեական հանցանք է

Մանրամասնում է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը

Հասկանալի պատճառներով՝ մարտիմեկյան թեման օրակարգից դուրս չի գալիս եւ հիմա ամենաթեժ քննարկվողներից է։ Ուստի կառավարության նիստերից հետո ոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների համար ամենասպասված բանախոսներից է։
Ոստիկանության համակարգում կա՞ն պաշտոնյաներ, որոնք Մարտի 1—ի գործով առնչություն ունեն եւ կարող են հարցաքննվել։ Այս հարցին ի պատասխան երեկ ոստիկանապետը նշեց. «Մարտի 1—ով չեմ բացառում... այո, կան ոստիկաններ, որովհետեւ եղել են ընդգրկված տարբեր քանակի ստորաբաժանումներ, բայց սա չի նշանակում, որը բոլորը ենթակա են պատասխանատվության կամ առհասարակ ենթակա են պատասխանատվության»։
Լրագրողները դիտարկեցին, թե խոսքը փաստաթղթեր կեղծելու մասին է։ Վալերի Օսիպյանն էլ ասաց, որ կպարզաբանի Հատուկ քննչական ծառայությունը, քանզի ինքը դրան չի տիրապետում։ Հետո հավելեց. «Փաստաթուղթ կեղծելը քրեորեն պատժելի արարք է։ Թե ով է արել՝ չեմ կարող ասել։ Արդյոք հնարավո՞ր է անել՝ եկեք չբացառենք, բայց եթե այդպիսիք կան, թող պատասխանատվություն կրեն»։
Լրագրողներից մեկը ցանկացավ ճշտել՝ Մարտի 1—ին ցուցարարների ձեռքում Վալերի Օսիպյանը զենք տեսե՞լ է։ «Զենք չեմ տեսել։ Փայտեր եւ այլն բոլորս տեսել ենք, բայց զենք ու զինամթերք ես ինքս չեմ տեսել»,–հնչեց համառոտ պատասխանը։
Մեկ այլ հարց էլ ուղղվեց ոստիկանապետին։ Ո՞վ էր այդ ժամանակ հրաման տվել մարդկանց հրապարակից բռնի ուժով դուրս բերել։ Բանախոսն էլ լրագրողներին խորհուրդ տվեց հարցը ուղղել նրանց, ովքեր այդ օրը վերադաս են եղել։ Իսկ իրե՞ն ինչ հրաման է տրվել։ «Հասարակական կարգի ապահովման,—ասաց,—ու դա ներառում է տարբեր բաներ։ Ոստիկանության օրենքով նախատեսված իրավունքն է»։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի թեման էլ չշրջանցվեց։
Բանն այն է, որ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու եւ ապօրինի հարստանալու դեպքերի վերաբերյալ ՀՔԾ—ում քննվող քրեական գործի շրջանակներում այս տարվա հուլիսի 6—ին քննիչի կողմից Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լյովա Սարգսյանին եւ վերջինիս դստերը՝ Անի Սարգսյանին, ՀՀ քրեական օրենսգրքի 310.1 հոդվածի 1—ին մասով եւ 314.3 հոդվածի 2—րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել։ Անի Սարգսյանը ներկայացել է ՀՔԾ։ Իսկ Լ. Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, ում մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 310.1 հոդվածի 1—ին մասով, հետախուզման մեջ է։ Ի՞նչ նորություն կա այս գործից։ «Մենք Ինտերպոլի հետ սերտ համագործակցության մեջ ենք Նարեկ Սարգսյանին գտնելու համար»,–ասաց ոստիկանապետը՝ խորհուրդ տալով համբերատար լինել, քանզի դա աշխատատար գործընթաց է։
Կկարողանա՞ն գտնել Նարեկ Սարգսյանին։ Ոստիկանապեռը վստահ է, որ, այո, քանզի «հնարավոր չէ, որ մարդ թաքնվի այնպիսի հատվածում, որ իրեն հնարավոր չլինի հայտնաբերել»։
Մյուս հարցը, որ լրագրողներին հետաքրքրում էր, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան թեման էր, որի ձեռքբերման հարցով քրեական գործ է հարուցվել։ Այս մասով Օսիպյանի տեսակետը հետեւյալն է. «Օրենքի առաջ բոլորը հավասար են, եւ իմ գործունեության ընթացքում դուք եւ իմ գործընկերները համոզվել եք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են»։
Եթե ապացուցվի, որ նախկին ոստիկանապետը մեղավոր է, ապա նա պատասխանատվություն կկրի՞։ Այո՛, կկրի. կարծում է ներկայիս ոստիկանապետը։
Ոստիկանապետի աշխատավարձով հնարավո՞ր է նման տուն գնել։ Այս հարցին Օսիպյանը պատասխանեց, թե Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես որեւէ աշխատավարձով չես կարող գնել նման առանձնատուն։ «Իսկ թե ինչ ճանապարհով է դա կառուցվել, կխնդրեմ դիմել կամ կառուցողին կամ սեփականատիրոջը»,—եզրափակեց ոստիկանապետը։

«Վեոլիա ջրի» գործը «կջրվի»՞, թե՞ ոչ

«Վեոլիա ջուր» ընկերության գործից էլ լրագրողները ցանկացան մանրամասներ ճշտել ոստիկանապետից։
Տեղեկացնենք, որ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ ջրի սակագների ճշգրտման 2017—2018թթ. հայտը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացնելուց առաջ «Վեոլիա ջուր» ընկերության տնօրեն Կրիստիան Լըֆեն եւ գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, կաշառք տալու դիտավորությամբ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի եւ ՀԾԿՀ եւս 7 պաշտոնատար անձանց համար գնել եւ տրամադրել են Երեւան—Փարիզ—Երեւան ուղղությամբ 8 ավիատոմս, ինչպես նաեւ փոխանցել են հյուրանոցի ծախսերը, որի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 12,6 մլն դրամ։ Դրանից հետո ՀԾԿՀ որոշմամբ խմելու ջրի սակագինը բարձրացվել 11,414 դրամով՝ 180 դրամից դառնալով 191,414 դրամ, որը սուբսիդավորման կարգով փոխհատուցվում է մեր կառավարության կողմից։
Ոստիկանության հաղորդագրությանը հետեւել էր հիշյալ ընկերության հայտարարությունը, ըստ որի՝ ընկերությունը չի ընդունում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներին կաշառելու հետ կապված մեղադրանքը։ Ընկերությունն ասել էր նաեւ, որ 2017—2031թթ. համար սակագների սահմանման պայմանագրային մեխանիզմները հաստատել է ՀՀ կառավարությունը, եւ այդ մեխանիզմներն ամրագրվել են 2016—ի նոյեմբերին ստորագրված վարձակալության պայմանագրում։ Ու որ այդ մեխանիզմներն էլ չեն վերանայվել։
Լրագրողները երեկ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին հարցրին, թե արտառոց չի՞ թվում, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն ու անդամները ընդամենը ավիատոմսով եւ հյուրանոցի ծախսերով կարող էին գնալ նման գործարքի ու բարձրացնել սակագները։ Օսիպյանը նախ չբացառեց նախաքննության մարմնի կողմից այդ գործով այլ մանրամասների հրապարակումը, այնուհետ ասաց, որ ոստիկանությունը պարզաբանում կներկայացնի «Վեոլիա ջուր» ընկերության կողմից հանձնաժողովի անդամներին կաշառելու գործով վարույթի շուրջ։
Դիտարկմանն ի պատասխան, թե ե՛ւ «Վեոլիա ջուր»—ը, ե՛ւ հանձնաժողովի ներկայացուցիչները նշել են, որ դա փորձի փոխանակման նպատակով գործուղում է եղել, ոստիկանապետը ժպտաց. «Նայած ինչ գործուղում»,–եւ երկրորդեց՝ պարզաբանում կներկայացվի։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

07-09-2018





20-09-2018
Գրքի փառատոն՝ Անկախության տոնին ընդառաջ
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում ընթերցասերները կենդանասերներից շատ կլինեն



20-09-2018
«Սպիտակ» ֆիլմը հրաշքի մասին է
Երկրաշարժի 30—րդ տարելիցին նվիրված ֆիլմը կբարձրանա մեծ էկրան



20-09-2018
«Սարյանը եւ Ֆրանսիան»
Ցուցահանդես վարպետի տուն–թանգարանում

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի ...


20-09-2018
Հնի ու նորի յուրօրինակ համադրություն Սարյանի պուրակում
Դաշնամուրի շնորհիվ երեւանցիները կարող են լիցքավորել հեռախոսները, օգտվել ...


20-09-2018
Հանձնել է հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


20-09-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...


20-09-2018
Գերմանիայի հայ գործարարների միության անդամները՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-09-2018
Ադրբեջանը ցեղասպան պետություն է
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի հայերի ջարդերի ...

20-09-2018
Անկախությունը մեր ժողովրդի երազանքն էր
Միջոցառում՝ նվիրված գրող, ազատամարտիկ ...

20-09-2018
Աղբահանության խնդիրը կարելի է լուծել մի քանի տարբերակով
Թե որն է ավելի արդյունավետ՝ ներկայացված ...

19-09-2018
Բացառիկ մարզական իրադարձություն Հայաստանում
Երեւանն ընդունելու է գեղասահքի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO