Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.11.2018
ԼՂՀ


73 ընտանիք ստացավ օժանդակություն

1992 թվականին Լիբանանում ստեղծվեց «Արցախի օժանդակություն» մարմինը, որի նպատակն էր օգնել մարտնչող Արցախին։ 1994—ին՝ զինադադարից հետո, նույն մարմինն սկսեց օժանդակել Արցախի կառավարությանը՝ երկրի շենացման գործում։ 2006—ին հիմնվեց «Արցախ ֆոնտը», որը գործում է ժողովրդի հատկացումներով եւ միտված է արցախահայության կենսական խնդիրների հնարավորին չափով լուծմանը։ «Նոր կեանք, նոր յոյս» ծրագրով «Արցախ ֆոնտը» հանրապետության շրջաններում իրականացնում է 3 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին 150 հազար դրամ արժեքով անասունների կամ մեղվաընտանիքների հատկացում։ Արդեն մի քանի տարի է ծրագիրը գործում է նաեւ Քաշաթաղի շրջանում։ Օգոստոսի 26—ից հերթական անգամ շրջանում էր «Արցախ ֆոնտի» արցախյան տարածքների համակարգող Մարալ Մահսերեճյանը, ով մի քանի օրերի ընթացքում իրագործեց անասունների եւ մեղվաընտանիքների հատկացումներ նոր ընտանիքների։ Աշխատանքներն արդեն ավարտվել են, եւ Քաշաթաղի շրջվարչակազմում հանդիպեցի Մ. Մահսերեճյանին։ Տեղեկացրեց, որ այս անգամ «Արցախ ֆոնտը» օժանդակեց 2016թ. հունիսի 1—ից մինչեւ 2017թ. հունիսի 3—ին ծնված 3—րդ, նաեւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին։ Քաշաթաղի, Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու եւ Ասկերանի շրջաններից օժանդակություն է ստացել ընդհանուր 105 ընտանիք, որից 73—ը՝ Քաշաթաղում։ Անցած տարի միայն Քաշաթաղի շրջանում 124 ընտանիք է ստացել օժանդակություն։ Մ. Մահսերեճյանը հավելեց նաեւ՝ անցած տարիներին իրեն օժանդակում էին Լիբանանից եկած կամավորներ, այս տարի աշխատանքները վստահվել էին Արցախի ՀՅԴ կառույցին։ Քաշաթաղում իրեն օգնել են Արմեն Պետրոսյանը եւ Անդրանիկ Չավուշյանը։ Շրջանում ծրագրում այս տարի ընդգրկված է եղել հյուսիսային 3 թեւերում՝ 15 գյուղական համայնք եւ Բերձորը, հարավային թեւում՝ Կովսականի, Միջնավանի քաղաքային եւ 12 գյուղական համայնքներ։ Աշխատանքներում մեծ է շրջվարչակազմի օժանդակությունը։ Ընտանիքների ընդգրկման գործում աշխատում են շրջվարչակազմի աշխատակազմի վերաբնակեցման բաժնի հետ։ Նոր երեխայի ծնվելուց հետո ծնողները դիմում են համայնքների ղեկավարներին՝ նշված ծրագրից օգտվելու համար, այնուհետեւ ներկայացվում է ԱՀ կառավարություն՝ աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարարություն, ճշտվում են տվյալները, որի հիման վրա տվյալ ընտանիքին հատկացվում է օժանդակությունը։
Ըստ պայմանի՝ անասուն կամ մեղվաընտանիք ստացած ընտանիքը պարտավոր է 3 տարի պահել դրանք, որից հետո կարող է վաճառել, այլ նպատակներով օգտագործել։ Կարեւորեց վերահսկողությունը, որը դժվար է։ Հատկապես ամռանը հնարավոր չէ ճշտել՝ պահպանվե՞լ են անցած տարիներին հատկացված անասունները, քանի որ, ըստ անասնատերերի, դրանք արոտավայրում են լինում։
Այն հարցին՝ ինչպես են գոյանում դրամական միջոցները, Մ. Մահսերեճյանը պատասխանեց. «Լիբանանում եւ սփյուռքի այլ օջախներում կազմակերպվում է դրամահավաք, կայանում են բարեգործական մշակութային միջոցառումներ, որոնք հիմնականում նվիրված են լինում Արցախի անցյալի եւ ներկայի պատմությանը»։
«Արցախ ֆոնտը» մեր երկրում այլ ծրագրեր եւս իրականացնում է։ Այս տարվա սկզբին Լիբանանի Այնճար եւ Քաշաթաղի Կովսական քաղաքները կնքեցին համագործակցության ծրագիր։ Արդեն 5 տարի է, ինչ Կովսական քաղաքում գործում է «Կանանց համագործակցություն» ծրագիրը, որի շրջանակներում այստեղ բացվել է արտադրամաս. կանայք զբաղվում են ձեռքի աշխատանքներ պատրաստելով, եւ դրանց վաճառքից գոյացած գումարը հատկացվում է նրանց։ Սեպտեմբերի 1—ին կայացավ միջոցառում՝ նվիրված համագործակցության 5—ամյակին. ներկա էին Մ. Մահսերեճյանը, Կովսականի քաղաքապետ Ռազմիկ Մարգարյանը։
Նույն օրը Կովսականում էր նաեւ Այնճարի քաղաքապետ Վարդգես Խոջայանը, ով Թաթուլ Կրպեյանի անվան միջնակարգ դպրոցում մասնակցեց Գիտելիքի եւ դպրության օրվան, նվերներ հատկացրեց աշակերտներին եւ մանկապարտեզի սաներին։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

08-09-2018





20-11-2018
Որ ուժն է իրական ընդդիմությունը
Արհեստական հարցադրում կամ նախընտրական տեխնոլոգիա

ԱԺ հերթական ճեպազրույցների ...


20-11-2018
Արտագնա աշխատանքի մեկնածների եկամուտները չեն հարկվի
Տարածվող լուրերը իրականության հետ որեւէ աղերս չունեն

Հայաստանի ...


20-11-2018
Հերթականությունը որոշվեց
ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի 11 քաղաքական ուժ

Կենտրոնական ...


 
20-11-2018
«Հայ մշակույթի հինգերորդ դարը. նվաճումները եւ համաշխարհային նշանակությունը»
Գիտական նստաշրջանին մասնակցել է երեքուկես տասնյակ հայագետ տարբեր ...


 
20-11-2018
Քրիստոսի լույսի ու սիրո համադրությամբ
Արձակագիր Սամվել Մհերյանն օրերս ընթերցողի սեղանին դրեց մի գիրք՝ ...


20-11-2018
Մեծարվեց ազգագրական երգի նահապետը
Օրերս Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահում նշվեց «Ակունք» ազգագրական համույթի ...


20-11-2018
Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ
Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը ...



20-11-2018
Անակնկալ այցելություն, ստուգում, վերահսկողություն
Մանկապարտեզները քաղաքապետարանի ...

20-11-2018
«Բերքառատ Արցախի» ընթացիկ տարվա բերքը
Որ փուլում են «Հայաստան» համահայկական ...

20-11-2018
Երեւանում եռյակ է լույս աշխարհ եկել
27 տարի երեխաներ ունենալն ընտանիքի կյանքի ...

20-11-2018
Մանուկների խնդիրները՝ քննարկման թեմա
Հանդիպումներ բարեգործական ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO