Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2019
ԼՂՀ


Բազմաֆունկցիոնալ մարզադաշտի հիմնարկեքը՝ Ճարտարում

Հիմնադրամը շարունակում է աջակցել գյուղական բնակավայրերին

«Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամի» կողմից շարունակվում է Արցախի բնակավայրերի աջակցման ծրագիրը, որը ներառում է ամենատարբեր ուղղություններ եւ ոլորտներ՝ բնակարանաշինություն եւ դպրոցաշինություն, ենթակառուցվածքների բարելավում, մասնավորապես՝ նոր ճանապարհների կառուցում եւ հների բարեկարգում, ջրամատակարարում, արտադրամասերի բացում եւ այլն։ Վերջին տարիներին հիմնադրամի միջոցներով մի շարք նորակառույցներ են շահագործվել Մարտունու շրջանում, այդ թվում՝ Ճարտարում, որոնց ծնունդը թույլ է տվել անհամեմատ բարելավել բնակչության սոցիալ—կենցաղային պայմանները եւ վերափոխել գյուղական բնակավայրերի դիմագիծը։
Երեկ Ճարտարում դարձյալ նշանակալի իրադարձություն էր։ Քաղաքում հանդիսավորությամբ դրվեց բազմաֆունկցիոնալ մարզադաշտի հիմնարկեքը։ Հերթական բարեգործական ձեռնարկման հեղինակը դարձյալ «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամն» է, որի ֆինանսական միջոցներով իրականացվում է կառույցի շինարարությունը։ Միջոցառմանը ներկա էր նաեւ ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ով Սուրբ Վարդանանց եկեղեցու սպասավորների օրհնության եւ աղոթքի արարողությունից հետո հիմնադրամի նախագահ Վարդան Կյուրոյանցի հետ հիմնարկեքի «մեկնարկը» տվեց։
Կրթության, գիտության եւ սպորտի նախարարության վարչության պետ Աշոտ Դանիելյանի խոսքով, մարզադաշտը նախատեսվում է տարբեր մարզաձեւերի, այդ թվում՝ ֆուտբոլի, բասկետբոլի եւ վոլեյբոլի, ձեռքի գնդակի խաղերի, տարբեր մրցաշարերի կազմակերպման համար։ Մարզադաշտի ընդհանուր մակերեսը կզբաղեցնի 1400 քառ. մետր տարածք։ Այն կունենա արհեստական խոտածածկ ֆուտբոլի դաշտ՝ 250 նստելատեղով։ Ասել է թե՝ մարզադաշտը կծառայի իր նպատակին տարվա բոլոր եղանակներին։ Պատասխանատուների հավաստմամբ, մեկնարկած շինարարական աշխատանքներն ավարտվելու են 2019—ին։ Նախատեսվում է կառուցել նաեւ լողավազան։ Հարեւանությամբ բացված մարզասրահում արդեն մեկ տարի է, ինչ մարզասերները զբաղվում են սամբոյի եւ բռնցքամարտի պարապմունքներով։ Մարզիչ Մեսրոպ Ղահրամանյանը ոգեւորված է հիմնադրամի նոր բարեգործությամբ՝ շնորհաշատ երիտասարդների համար գուշակելով սպորտային հաջողություններ ոչ միայն Արցախում եւ Հայաստանում, այլեւ արտերկրում։
«Իմ համոզմամբ, որպեսզի զարգանա եւ ուժեղ լինի հայրենիքը, պիտի նրան սատարել նաեւ մասնավոր ներդրումներով,— ասում է ռուսաստանաբնակ գործարար Աշոտ Ջիվանյանը։–Բարեգործական ծրագրեր իրականացնելն անհրաժեշտություն է, բայց երբ որեւէ ձեռնարկություն, թեկուզեւ մի ֆերմա ես կառուցում եւ նոր աշխատատեղեր բացում, ավելի նկատելի է դառնում դրա անհրաժեշտությունը։ Մեր հիմնադրամը նպատակ ունի շարունակել իր առաքելությունը նաեւ ներդրումային միջոցներով, ինչը եւս յուրահատուկ աջակցություն կլինի պետությանը»։
Պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Մհեր Օհանյանի ուղեկցությամբ հետեւել է նաեւ Ճարտարում՝ 4 հազար գլուխ խոզի համար կառուցվող համալիրի շինարարությանը, զրուցել ներդրողների հետ եւ պատրաստակամություն հայտնել պետության կողմից ընդառաջել մասնավոր ոլորտին։ Ներդրողներն իրենց հերթին խոստացել են առաջիկայում ընդլայնել ֆերման եւ գլխաքանակը հասցնել 10 հազարի։ «Կարծում եմ, նման քայլով կօժանդակենք նաեւ խոզի մսի արտադրության ավելացմանը, ինչպես նաեւ նրա ինքնարժեքի իջեցմանը»,–գտնում է գործարարը՝ հավելելով, թե խոզաբուծական համալիրի արժեքը 4 մլն ԱՄՆ դոլար է։ Ինչպես խոստացել են Ճարտարի ֆերմերները, որպես հիմնական կեր կօգտագործվի պլանտացիաներում աճեցվող եգիպտացորենը։ Հատկանշական է, որ կառուցվող խոշոր համալիրում մինչեւ 100 նոր աշխատատեղ կբացվի։
Համայնքում համոզված են, որ ծրագրի հեղինակների օրինակը վարակիչ կլինի արտերկրում ապրող մյուս ճարտարցիների համար։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

08-09-2018





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO