Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.09.2018
ԱՇԽԱՐՀ


Սիրիան վերականգնելը ահռելի ջանքեր կպահանջի

Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռակողմ գագաթնաժողով Թեհրանում

Երեկ Թեհրանում տեղի է ունեցել Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռակողմ գագաթնաժողով։ Սա փաստորեն «Աստանայի գործընթաց» անվամբ հայտնի բանակցությունների շրջանակներում այդ երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի, Հասան Ռոհանիի եւ Ռեջեփ Էրդողանի երրորդ հանդիպումն էր, որը խիստ կարեւորվել եւ պատմական է գնահատվել։
Գագաթնաժողովի օրակարգը Սիրիայի ներքին բախումներն էին, իսկ առանցքը՝ Իդլիբ նահանգի իրավիճակի հարցը։ Հիշյալ եռյակի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2017թ. նոյեմբերին Սոչիում, երկրորդը՝ 2018թ. ապրիլին Անկարայում։ Թեհրանյան գագաթնաժողովի շրջանակներում կողմերը բանակցել են նաեւ երկկողմ եւ եռակողմ փոխառնչությունների շուրջ։ Բացի այդ, նախագահ Պուտինը հանդիպել է նաեւ Իրանի ռազմաքաղաքական առաջին դեմք հանդիսացող հեղափոխության առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի հետ, որի գործառույթներից են նաեւ երկրի ներքին ու արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունները։ Եռակողմ բանակցություններից առաջ տեղի է ունեցել Ռոհանի—Էրդողան հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են քաղաքական ու տնտեսական համագործակցությունների ընդլայնման ու խորացման եւ Միջին Արեւելքում ընդդեմ ահբեկչության պայքարի հարցեր։ Թուրքիայի նախագահին ուղեկցել են ֆինանսների եւ պաշտպանության նախարարները։ Այնուհետեւ տեղի է ունեցել Պուտին—Ռոհանի հանդիպումը, որտեղ բանակցություններն ընթացել են երկկողմ փոխառնչությունների, Սիրիայի եւ Իրան—5+1—ի համաձայնության շուրջ։ Հանդիպել են նաեւ Պուտինն ու Էրդողանը։
Հատկանշական է նաեւ, որ Թեհրանի նիստից հետո ԱՄՆ—ի պահանջով տեղի է ունենալու ՄԱԿ—ի Անվտանգության խորհրդի նիստ Սիրիայի հարցի վերաբերյալ։
Անդրադառնալով Աստանայի գործընթացին, նշենք, որ այն սկսվել է 2017թ. հունվարին, նշյալ երեք երկրների մասնակցությամբ, հաջողվել է, Սիրիայի 4 նահանգները «բախումնազերծ» cxk հայտարարելով, կասեցնել paoata ուժերի միջեւ բախումները, ինչը վերահսկվում է մասնակից երկրների կողմից։ Աստանայի գործընթացը կարեւորվեց նաեւ այն պատճառով, որ ՄԱԿ—ի գլխավորությամբ ժնեւյան բանակցություններում առ այսօր որեւէ շոշափելի արդյունք չի արձանագրվել։
Իրանի եւ Ռուսաստանի վերահսկողությանը հանձված «բախումնազերծ» հայտարարված երեք նահանգներն արդեն իշխանական ուժերի վերահսկողության տակ են։ Փաստորեն ընդդիմադիր ուժերը վերահսկում են միայն Իդլիբ նահանգը, որի հիմնական մասը ծայրահեղական, ահաբեկչական կազմակերպություններ են։ Այս նահանգի հրադադարի վերահսկումը հանձնված է Թուրքիային, որտեղ վերջինս 12 դիտակետ է ստեղծել, 1300 զինվորական տեղակայել եւ ձգտում է ամրապնդել դիրքերը։ Մյուս կողմից Դամասկոսը վճռական է տրամադրված՝ այդ նահանգն էլ մաքրազարդելու ահաբեկիչներից, որտեղ կուտակվել են այլ նահանգներից, մասնավորապես «բախումնազերծ» գոտիներից այստեղ տեղափոխված շուրջ 100 հազար ահաբեկիչներ, որոնց շարքերում զգալի թիվ են կազմում Ուզբեկստանից, Ղրղզստանից, Չինաստանի ույղուրաբնակ շրջաններից, Ադրբեջանից, Հյուսիսային Կովկասից իսլամական—ծայրահեղականները։
Դամասկոսը նախապատրաստում է լայնարձակ հարձակումներ իրականացնել Իդլիբի վրա, վերահսկողություն հաստատել այնտեղ։ Սիրիայի վարչապետ Իմադ Խամիսը հայտարարել է, որ Իդլիբը շուտով վերադառնալու է մայր հայրենիքի գիրկը։ Ավելին, արդեն մի քանի օր է, ինչ այդ ուղղությամբ քայլեր կատարվել են։ Մասնավորապես ռուսական ուժերը կետային գնդակոծությունների են ենթարկել որոշ բնակավայրեր։
Մյուս կողմից՝ ԱՄՆ—ը տարբեր առիթներով Իդլիբի դեմ ռազմական գործողություններ իրականացելու առնչությամբ նախազգուշացրել է Իրանին, Ռուսաստանին եւ Սիրիային՝ հումանիտար ողբերգության մեծ հավանականությունը մատնանշելով։ Բացի այդ, Եվրամիության 8 երկիր, հանդես գալով հայտարարությամբ, դարձյալ Իրանին ու Ռուսաստանին նախազգուշացրել են խաղաղ բնակչության շարքերում հնարավոր մեծաթիվ զոհերի վերաբերյալ։
Հաշվի առնելով, որ Իդլիբը փաստորեն ահաբեկիչների վերջին հանգրվանն է, կարելի է ենթադրել, որ դիմադրությունը կատաղի է լինելու, եւ հավանաբար զոհերի թիվն էլ մեծ կլինի։ Բայցեւայնպես հարձակումը, նույնիսկ գագաթնաժողովի ընթացքում, ռուսական օդուժի աջակցությամբ շարունակվել է։
Ինչպես ենթադրվում էր՝ գագաթնաժողովում դիրքորոշումների հակասությունը նկատելի դարձավ մասնակիցների ելույթներում, այսուհանդերձ, թվում է, թե, առնվազն առերեւույթ, կողմերն ընդհանուր հայտարարի եկան։ Գագաթնաժողովն ավարտվեց 12 կետից բաղկացած հայտարարության հաստատումով, որտեղ կարեւորվում են Սիրիայի տարածքային ամբողջականությունը, համագործակցելը այդ երկրում «Ալ Նոսրային» եւ դաիշականներին վերջնականապես ոչնչացնելու ուղղությամբ, եւ շեշտվում է, որ սիրիական հարցը ռազմական լուծում չունի եւ պետք է լուծվի բանակցությունների սեղանի շուրջ։ Հայտարարությունում ընդգծվել է նաեւ Սիրիայի վերականգնման եւ փախստականների անվտանգ վերադարձը ապահովելու հարցերում համագործակցությունը եւ այլն։ Բացի այդ, որոշում է ընդունվել, որ հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու Ռուսաստանում։
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

08-09-2018





20-09-2018
Գրքի փառատոն՝ Անկախության տոնին ընդառաջ
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում ընթերցասերները կենդանասերներից շատ կլինեն



20-09-2018
«Սպիտակ» ֆիլմը հրաշքի մասին է
Երկրաշարժի 30—րդ տարելիցին նվիրված ֆիլմը կբարձրանա մեծ էկրան



20-09-2018
«Սարյանը եւ Ֆրանսիան»
Ցուցահանդես վարպետի տուն–թանգարանում

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի ...


20-09-2018
Հնի ու նորի յուրօրինակ համադրություն Սարյանի պուրակում
Դաշնամուրի շնորհիվ երեւանցիները կարող են լիցքավորել հեռախոսները, օգտվել ...


20-09-2018
Հանձնել է հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


20-09-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...


20-09-2018
Գերմանիայի հայ գործարարների միության անդամները՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-09-2018
Ադրբեջանը ցեղասպան պետություն է
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի հայերի ջարդերի ...

20-09-2018
Անկախությունը մեր ժողովրդի երազանքն էր
Միջոցառում՝ նվիրված գրող, ազատամարտիկ ...

20-09-2018
Աղբահանության խնդիրը կարելի է լուծել մի քանի տարբերակով
Թե որն է ավելի արդյունավետ՝ ներկայացված ...

19-09-2018
Բացառիկ մարզական իրադարձություն Հայաստանում
Երեւանն ընդունելու է գեղասահքի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO