Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2019
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Ընտրախախտներն ավելի խիստ կպատժվեն

Խորհրդարանն ընդունել է օրենսդրական նախաձեռնությունը

ՀՀ Ազգային ժողովը երեկ շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը եւ երկրորդ ընթերցմամբ քննարկել կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, ներկայացնելով փաթեթում արված փոփոխությունները, տեղեկացրել է, որ ընդունվել են ԱԺ պետական—իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի, ինչպես նաեւ՝ պատգամավորների կողմից արված բոլոր առաջարկները։ «Կարծում եմ, որ լուրջ մտահոգություններ չպետք է լինեն»,—ասել է հիմնական զեկուցողը։
Բարեփոխված օրենսդրական նախագծերի առնչությամբ ելույթ են ունեցել պատգամավորները։
Գեւորգ Կոստանյանի խոսքով՝ բոլոր մտահոգությունները փարատված են։ Նա գործընկերներին առաջարկել է կողմ քվեարկել փաթեթին։
Էդմոն Մարուքյանն անհրաժեշտ է համարել հանրությանն իրազեկել այն մասին, որ չլրացված քվեաթերթիկը քվեախցից դուրս հանելը քրեորեն պատժելի արարք է։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը գոհունակությամբ փաստել է, որ նախաձեռնության հեղինակն ընդունել է այն բոլոր առաջարկները, որոնք մտահոգիչ էին համարվել պատգամավորների կողմից։ Ըստ նրա՝ փաթեթն այլեւս անխոցելի է իրավական տեսանկյունից։ Խորհրդարանի փոխնախագահն անդրադարձել է նաեւ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին եւ հույս հայտնել, որ տեսախցիկներ կլինեն ընտրատեղամասերում։ Արփինե Հովհաննիսյանը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը։
Կարինե Աճեմյանը եւս խոսել է ընտրական գործընթացներից, կարեւորել ազատ ու արդար ընտրությունների անցկացումը։ Պատգամավորն իշխանությանը հորդորել է բացառել ընտրակեղծարարության իրականացումը։
Օրենսդրական նախաձեռնությունն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ՝ 82 կողմ ձայնով։
Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը։

08-09-2018





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO