Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2018
ԱՅԼՔ...


Անտառները չհատելը պետք է ավելի ձեռնտու լինի

Բնապահպանության նախարարն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում կատարված աշխատանքները եւ առաջիկայում իրականացվելիք ծրագրերը։
Նախարարը նշել է, որ էականորեն փոխվել է թույլտվությունների, լիցենզիաների, համաձայնությունների տրման մոդելը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», երեկ լրագրողների հետ հանդիպմանը նախարարը հավաստիացրել է, որ որեւէ սուբյեկտիվ մոտեցում որեւէ նախարարության կողմից տրվող լիցենզիաների, թույլտվությունների տրամադրման հարցում չկա։ «Գործողություններն իրականացվում են հստակ ժամկետներում, առանց ուշացումների։ Դուք գիտեք, որ հանրապետության տարածքի գրեթե 10 տոկոսը բնության հատուկ պահպանվող տարածքներն են։ Հիմնական շեշտը դրված է պահպանության ռեժիմի վրա։ Էականորեն բարձրացվել են աշխատավարձերը։ Որոշ տեղերում անտառապահների աշխատավարձերը բարձրացվել են գրեթե 100 տոկոսով, բայց հիմնականում՝ միջինը 50 տոկոսով»,–ասել է Գրիգորյանը։
Նա հավելել է, որ միջազգային գործընկերների հետ լրացուցիչ միջոցառումներ են իրականացնում պահպանվող եւ անտառային տարածքների տեխնիկական վերազինման ուղղությամբ։
Էրիկ Գրիգորյանը հայտնել է, որ մի քանի նոր դրամաշնորհներ կան, որոնք ընթացքի մեջ են. «23.5 միլիոն եվրո դրամաշնորհ ենք ակնկալում KfW բանկից, այս տարվա ընթացքում դա պարտադիր կստորագրվի։ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամից ունենք 7.5 միլիոն դոլարի դրամաշնորհ»։
Նրա խոսքով՝ բնապահպանական փորձաքննության գործընթացի առումով, որի վերաբերյալ հասարակության մեջ բազմաթիվ մտավախություններ կան, այս պահին ամբողջովին այլ մեթոդաբանություն է գործում։ «Մենք միջազգային ծրագրերի շրջանակներում վարձավճարով ներգրավել ենք երկու բարձր վարձատրվող փորձագետների, ովքեր ե՛ւ մուտք լինելուց, ե՛ւ ելք լինելուց բոլոր փաստաթղթերի եզրակացությունն ուսումնասիրում են, եւ, եթե նրանք դրական եզրակացություն չեն տալիս, որեւէ փորձաքննություն դրական եզրակացություն չի ստանում։ Այս ամենը իրականացվում է օրենքի շրջանակներում»,–ընդգծել է Էրիկ Գրիգորյանը։
Այս տարի վարչարարության փոփոխության արդյունքում էականորեն փոխվել են որսի հետ կապված գործընթացները։ Մասնավորապես, 100 տոկոսով ավելացել են բնօգտագործման վճարները, չնայած կենդանատեսակների մասով ցանկը փոքրացել էր, իսկ կաթնասունների որսը՝ բացառությամբ գայլի եւ շնագայլի, ամբողջովին արգելվել։
Առաջին անգամ իրականացվել է լքված պոչամբարների եւ տարածքների գույքագրում, աշխատանքները կավարտվեն այս տարվա վերջին, սակայն արդեն կա 40 լքված պոչամբար, որոնք ունեն ռեկուլտիվացիայի կարիք։ «Մենք նախնական համաձայնություն ունենք ԵՄ—ի հետ, որ 5 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհ կտրամադրվի այդ պոչամբարների ռեկուլտիվացիայի համար»,– ասել է նախարարը։
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը միջազգային հեղինակավոր կազմակերպություններից մեկի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ամուլսարի հանքավայրում երկրաբանական, հիդրոերկրաբանական եւ ջրերի վրա հանքավայրի շահագործման հնարավոր ազդեցության ուսումնասիրություն իրականացնելու հարցում։ «Այս պահին մենք մեր միջոցներով ենք անում սա։ Նրանք պետք է գան, գնահատեն եւ տան գնային առաջարկ, որից հետո կառավարությունն ինքը որոշակի միջոցներ կտրամադրի գործընթացի համար, որպեսզի վերջիվերջո պետությունն ունենա որոշակի պատասխաններ»,– ասել է նախարարը։
Նա հայտնել է, որ այս պահին կառավարությունում շրջանառության մեջ է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» օրենքի նախագիծ, որտեղ սահմանել են, որ մեծածավալ ծրագրերի իրականացման ժամանակ պետությունը կարող է ներդրողների ֆինանսներով ներգրավել միջազգային կազմակերպությունների, տեղական կազմակերպությունների, անհատների, որպեսզի պետության համար իրականացնեն գնահատում։
Նախարարը նշել է, որ միջազգային այդ կազմակերպության այդ աշխատանքներին զուգահեռ կշարունակվեն նաեւ ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի՝ իր հրամանով ձեւավորված աշխատանքային խմբի ուսումնասիրությունները։
Հայաստանի բնապահպանության նախարարությունն անտառահատումների դեմ պայքարը հստակ տարանջատում է անտառամերձ համայնքների բնակիչներին իրենց տան ջեռուցման համար տրամադրվող փայտի ծավալներից. պետությունը յուրաքանչյուր տնային տնտեսության համար սահմանել է 8 խորանարդ մետր փայտանյութ, որը պարբերաբար տրվում է բոլոր անտառային տնտեսություններից եւ «Դիլիջան» ազգային պարկից։
Նախարարը հավելել է, որ անտառահատումների դեմ պայքարի մյուս ուղղությունն այլընտրանքային աղբյուրների ստեղծումն է այն համայնքների համար, որտեղ անտառահատումներն ապրուստի հիմնական միջոց են դարձել։ «Վարչապետն արդեն հայտարարել է, որ 140 հազար դոլարի չափով դրամաշնորհներ կտրամադրվեն Հաղարծին գյուղի եւ շրջակայքի բնակիչներին՝ այլընտրանքային աղբյուրներ ձեւավորելու համար։
Սակայն ես հավելեմ, որ մեր երկրի հարավային հատվածում ունենք 8.2 միլիոն եվրո արժողությամբ մեծ ծրագիր, որտեղ մեծամասշտաբ տնտեսական աջակցություն ենք ցուցաբերում։ Մասնավորապես, Շիկահողի տարածաշրջանի մի քանի գյուղերում բիզնեսի համար գումարներ են տրամադրվում, տների պատուհաններն են փոխվել, որպեսզի ջեռուցման համար ծախսերը նվազեն»,–մանրամասնել է Էրիկ Գրիգորյանը։
Նախարարը շեշտել է, որ ընդհանուր քաղաքականությունը տանում են նրան, որ անտառները չհատելու եղանակով անտառամերձ համայնքների համար ավելի շատ եկամուտներ ձեւավորվեն, քան դա կարող է լինել անտառները հատելու պարագայում։

08-09-2018





15-11-2018
Լավագույն ընտրությունների ակնկալիքով
Կառավարության ղեկավարի վստահեցմամբ՝ կլինի աննախադեպ ընտրական գործընթաց

Երեկ ...


15-11-2018
Առաջնայինը հասարակության վստահությունն է
Միջազգային հանրությունն աջակցում է ՀՀ ժողովրդավարական ընտրական գործընթացներին



15-11-2018
Համայնքների խոշորացումն անհրաժեշտություն է
Առկախված գործընթացը կվերսկսվի 2019 թվականին

Հայաստանում համայնքների խոշորացման ...


15-11-2018
Նոր շուկաներ դուրս գալու եւս մեկ հիանալի հնարավորություն
Հայկական 10 ընկերություն մասնակցում է «ProWine China 2018» ...


15-11-2018
Քանդակների վարպետը
Արշամ Շահինյանը երկխոսում էր հայ մշակույթի երախտավորների հետ



15-11-2018
Հանրային շահը՝ գերակա
Շարունակվել է պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը

Երեկ ...


15-11-2018
Ի նպաստ ազգային միասնության զորացման
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն ...



15-11-2018
Վարչական ռեսուրսի կիրառումը կբացառվի
Իսկ Նիկոլ Փաշինյանը կլինի «Իմ քայլի» ...

15-11-2018
Ծանրորդները անցնող տարում նվաճել են 73 մեդալ
Գլխավոր մարզիչն ամփոփեց 2018 թվականը եւ ...

15-11-2018
Աննա Հակոբյանը հանդիպել է Միխայիլ Շվիդկոյի հետ
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO