Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.01.2019
ԱՅԼՔ...


Ինչ անել «ինքնաշեն» աղբավայրերի հետ

«Մաքուր Հայաստանը» դեռ երկար ժամանակ երազանք կմնա

Մեր երկիրն այնքան աղտոտեցինք, որ մաքրելու համար ծրագիր պետք եկավ ու այն կոչվեց «Մաքուր Հայաստան»։ Հետո հանձնարարականներ տարածքային կառավարման եւ զարգացման ու բնապահպանության նախարարություններին, միջգերատեսչական հանձնաժողովի նիստեր, գործողությունների ծրագիր եւ այլն։ Մենք միջազգային փորձին անդրադառնալով՝ հստակ ձեւակերպել ենք մեր ասելիքը, այն է՝ մեծ տուգանք, որից հետո հանրությունն այնպես կկրթվի, որ տարատեսակ քննարկումների, խորհրդակցությունների ու սեմինարի կարիք չի էլ լինի։
Ինչեւէ, «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում 2017թ. հունիսի 27—ի դրությամբ գույքագրված, քարտեզագրված եւ անձնագրավորված 2029 (494,61 հա) աղբանոցից փակվել է 1480—ը, փակման ենթակա էր եւս 272 աղբանոց։ Այդ ժամանակի դրությամբ կար 277 հիմնական աղբավայր, սակայն պետք է ունենանք 117 արտոնագրված աղբավայր։ Եթե դուրս գանք այս երեւացող աղբավայրերի թվերի շրջանակից, էլի աղբավայրեր կարող ենք գտնել՝ ճանապարհամերձ տարածքներում, ձորակներում, անտառներում, շահագործված հանքերից հետո մնացած հանքախորշերում եւ նույնիսկ ոռոգման ջրանցքներում ու գետերում։ Ամենուրեք, որտեղ ուզեք։ Որովհետեւ թափողը գիտի, որ առավելագույնը ամոթանք է ստանալու, ու վերջ։ Կամ՝ մենք ավելի քան 40 հազար պատմամշակութային վայրեր ունենք, որոնք ներքին ու արտաքին զբոսաշրջության ծավալների աճի էական ներուժ կարող են լինել։ Բայց այդ բնակավայրերից շատերը ոչ պատշաճ պահպանման ու աղբահավաքության հետեւանքով աղտոտված են կենցաղային աղբի կուտակումներով։
Շարունակել կարող ենք, բայց սա էլ բավարար է մեր տեսակետը մեկ անգամ եւս պնդելու համար։ Այնպես չէ, որ վարչական տույժի կիրառման համապատասխան օրենսդրական պահանջ չկա։ Օրինակ, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համապատասխան հոդվածը վարչական պատասխանատվություն է նախատեսում աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելու եւ չսահմանված վայրում աղբ թափելու համար։ Նախատեսում է, բայց աղբը թափողները՝ շատ, տուգանք մուծողները… ինձ, համենայնդեպս, օրինակներ հայտնի չեն։
Լուսանկարները Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում եմ արել։ Կարող էի նույնիսկ չգրել՝ որտեղ է աղբավայրը։ Այս կարգի տեսարանները Հայաստանի մարզերում բազում են։
Առաջին լուսանկարը պատկերում է Ծովինարի աղբավայրը, որ գտնվում է գյուղի նոր գերեզմանոցի աջակողմյան ու Մարտունի—Վարդենիս —Արցախի սահման միջպետական նշանակության ճանապարհի ձախակողմյան հատվածում։ Եվ հոտն է հեռվից զգացվում, եւ տեսքն է երեւում։ Գյուղի այս աղբավայրը ես դեռ մանկությանս տարիներից եմ հիշում։ Պարբերաբար տրակտորը բերում է, հողով ծածկում թաղում են։ Գյուղացիները պատմում են, որ գյուղապետը հիմա էլ շուտ—շուտ (աղբը լցվելուն պես) կազմակերպում է այդ գործը, բայց «զիբիլի տերը մեռնի, դրանից պրծում չկա»։ Թե գյուղացիները աղբը պարկերով էլ բերում են, դրանք փակ չեն մնում. շները գզգզում, բացում—փռում են արեւին՝ գարշահոտությունը շրջակայքում տարածելու անխախտ «պարտականությամբ»։ Ծովինարն էլ մեծ գյուղ է՝ 5149 բնակչով. սա պաշտոնականն է, ծովինարցիք ասում են՝ խոպանի սեզոնի վերջում՝ ձմռանը շատանում են։ Դե քանի որ մեծ գյուղ է, աղբն էլ տասնյակ մետրերով ձգվում է։ «Մաքուր Հայաստան» ծրագիրը պետք է մտածի՝ ինչ անել այս կարգի աղբավայրերի հետ, ինչպես ավելի կոկիկացնել, փոքրացնել տարածքը, ի վերջո, կարեւորագույն նշանակության ճանապարհից երեւում է այն։
Բայց մարզերում այլ խնդիր էլ կա, որի լուծման մեխանիզմը չկա. ինչ անել, ինչպես ծովինարցիք են ասում, «ինքնաշեն աղբավայրերի» հետ։ Ծովինարի «դասական», մեծ աղբավայրին զուգահեռ ստեղծվում են նորերը։ Մյուս լուսանկարն արված է Սեւանի ափամերձ տարածքի անտառում։ Ով որ ծառի տակ ուզել, իր համար աղբավայր է «բացել»։ Դրանցից մեկում խորհրդային տարիների ալյումինե կահ—կարասի էր, պայուսակներ, խորհրդային բանակից գրված նամակներ, դարձյալ խորհրդային արտադրության լվացքի մեքենա… Թե այս ամենը թափողին ինչն էր դրդել գյուղի աղբավայրը շրջանցելով անտառի խորքը թափանցել ու իր ինչքեղենը այնտեղ թափել, մեր տրամաբանությունից դուրս է։ Անտառում այսպիսի պատկերներն այնքան շատ են, որ զբոսնելու փոխարեն հայհոյելով ման ես գալիս։
Դրա համար էլ ասում ենք՝ տուգանելու հոդվածը կա, հոդվածի կիրարկման մեխանիզմը չկա։ Սրա՛ մասին պետք է մտածել, այլապես «Մաքուր Հայաստանը» դեռ երկար է աղտոտ մնալու, ու մեր տունը չեն մաքրի ո՛չ միջգերատեսչական հանձնաժողովի նիստերը, ո՛չ քննարկումներն ու սեմինարները…
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

08-09-2018





23-01-2019
Հայաստանը կշարունակի մնալ վստահելի գործընկեր
Երկկողմ հանդիպումներ բազմաթիվ երկրների ու ընկերությունների ղեկավարների հետ



23-01-2019
Ադրբեջանին թշնամի է պետք
Որպեսզի իշխանությունը ժողովրդին շեղի իրական խնդիրներից

Ադրբեջանին թշնամի ...


23-01-2019
25500 դրամից ցածր թոշակ չի լինի
Հայաստանում սահմանվում է «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ»

Աշխատանքային եւ ...


23-01-2019
Կարեւորն արդյունավետությունն է
Արվեստագետները հակադիր կարծիքներ ունեն օպտիմալացման վերաբերյալ

Հուշարձանագետ Սամվել ...


 
23-01-2019
Դասականի դասերը
Առանց ավանդույթի եւ նորարարության բախման կյանքը կկործանվի։
Հերբերտ ...


23-01-2019
Հանձնել են հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-01-2019
Ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



23-01-2019
Էկոլոգիական անհրաժեշտությո՞ւն, թե՞ ժամանակի պահանջ
Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաները ...

23-01-2019
Կապուտիկյանը չէր կարող լռել
Նրա բանաստեղծությունները դարձել են ...

23-01-2019
Որ «Շիրակն» էլ «Էյրբաս» ու «Բոինգ» ընդունի
Միայն կառամատույցը վերանորոգելը 3 մլն ...

23-01-2019
Մեր սահնակն էլ գուցե տեղից շարժվի
Ձմեռային մարզաձեւերը զարգացնելը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO