Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.09.2018
ԵՐԵՎԱՆ


Նախատոնական նատյուրմորտ

Ինչո՞ւ չեն կտրվում չորացած ծառերը

Վերջին տարիներին մայրաքաղաքի կանաչ տարածքների համապատկերում առավել նկատելի է դարձել մեռած ու մեռնող ծառերի ներկայությունը։ Չտրամադրող ներկայությունը։ Այն նման է հրաշալի գեղանկարի վրա ավելորդ գծի, որը փչացնում է կտավի գեղագիտական արժեքը։ Ոչ մի այգեգործ գարնանը չի թողնում, որ այգու ծառերը մնան առանց էտի։ Ավելին, այգեգործական բոլոր գրված ու չգրված օրենքներին համապատասխան հեռացնում է չորացած ճյուղերը։ Էլ չենք ասի՝ կտրում է չորացած ծառը։ Հակառակ դեպքում վտանգվելու է այգու ընդհանուր առողջությունը։ Քաղաքային զբոսայգին, պուրակը, անտառակը նույնպես այգի են եւ մշտական մաքրման ու խնամքի կարիք ունեն։ Մինչդեռ...
Անցյալ տարվա մայիսին մի դիտարկում էինք արել, որ Երեւանի տարածքում գտնվող կանաչ գոտիներում աչքի է զարնում չորացած եւ կիսով չափ չորացած ծառերի թվի մեծությունը։ Գարնանը եւ աշնանը կատարվող էտը այն ընդգրկումով չի արվում, որ տարածքները մաքրվեն չորուկներից։ Ինչ—որ բան արվում է, սակայն դա պահանջի համեմատ շատ քիչ է։ Տարիների ընթացքում «ոտքի վրա» չորացած ծառերը չեն կտրվում, շարունակում են մացառների վերածված ճյուղերը երկինք պարզած մնալ առողջ ծառերի կողքին՝ աղավաղելով ոչ միայն բնության գեղեցկությունը, այլեւ դրանից օգտվողներիս զրկում բնությունից գեղագիտական հաճույք ստանալու հնարավորությունից։
Զբոսայգիների, պուրակների, անտառակների սանիտարական մաքրման անհրաժեշտությունը դարձել է խնդիր, որի լուծումը զգալի ֆինանսական միջոցներ է պահանջում։ Եթե հաշվի առնենք, որ այդ վիճակն է տիրում ոչ միայն Երեւանի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող տարածքներում, այլեւ գերատեսչական ենթակայության Ծիծեռնակաբերդի անտառ—այգում եւ Երեւանի բուսաբանական այգում (երկուսն էլ ՀՀ ԳԱԱ համակարգում գտնվող կազմակերպությունների հաշվեկշռում են), ապա պարզ կդառնա, որ խնդիրն ավելի համապարփակ է։
Նորմալ չէ, երբ խնամվող կանաչապատ տարածքներում անտեսվում է չորացած ծառերը կտրելու—հեռացնելու անհրաժեշտությունը կամ ընդամենը մասամբ է կատարվում։ Քաղաքային տարածքը ջունգլի չէ, որ թողնենք բնության օրենքներին եւ հոգ չտանենք սանիտարական մաքրման առումով։ Որքան էլ գիտակցում ենք, որ զանգվածային կանաչապատ տարածքում սանիտարական աշխատանք կատարելը հեշտ չէ, նաեւ ծախսատար է, այդուհանդերձ չկատարելը հարցի լուծում չէ։ Նախորդ հրապարակմամբ առաջարկության կարգով նշել էինք, որ խնդրի լուծում կարելի է դարձնել սանիտարական մաքրման ենթակա տարածքները քաղաքացիներին առաջարկելը։ Մայրաքաղաքում բազմաթիվ ընտանիքներ կան, որոնք ձմռանն իրենց տները (բնակարանները) տաքացնում են բավական թանկ գնով ձեռք բերվող փայտով։ Ինչու՞ այդ ընտանիքներին չառաջարկել կանաչ տարածքներում գտնվող չոր ծառերը կտրել—մաքրելը։ Կասկածից վեր է՝ նրանք հաճույքով կհամաձայնեն, քանի որ դա ձեռնտու պայման է։ Դրանից կշահեն ե՛ւ քաղաքացիները, ե՛ւ կանաչ տարածքները։ Պարզապես հարկ կլինի այնպես կազմակերպել, որ չարաշահում թույլ չտրվի, ասել է թե՝ չորի հետ թացն էլ չկտրվի։ Այս եղանակով կարելի է բարելավել ոչ միայն գերատեսչական, այլեւ քաղաքապետարանի ենթակայության կանաչ տարածքների սանիտարական վիճակը։
Մեր հրապարակումն արձագանք չստացավ, ոչ էլ պատկան կառույցներն իրենք իրենց ուժերով որեւէ քայլ կատարեցին։ Անցնող յուրաքանչյուր տարում, հասկանալի է, մեծանում է չորացած ծառերի թիվը, ինչն ավելի է մեծացնում աշխատանքների ծավալը։ Անցավ 2017—ը, ցավոք, անցնում է նաեւ այս տարվա՝ նման աշխատանքներ կատարելու հարմար ժամանակամիջոցը։ Հիմա չորուկները մաքրելու ճիշտ ժամանակն է, քանի որ ծառերը տերեւակալած են, թացը չորից տարբերելը հեշտ է։ Տերեւաթափ ծառերի պարագայում խնդիրը կբարդանա։ Մի՞թե եկող տարվա գարնանը կրկին նույն պատկերին ականատես կլինենք։ Մի՞թե մեռած ծառերը դեպի երկինք կարկառած մացառ—ձեռքերով շարունակելու են իրենց տրտունջը մեր անտարբերության նկատմամբ՝ ի տես մեզ եւ մեր քաղաքի հյուրերի...
Հոկտեմբերի 20—21—ը Երեւանը տոնելու է որպես բնակավայր հիմնադրման իր հոբելյանական՝ 2800—րդ տարին։ Մեր մայրաքաղաքում հոկտեմբերի 11—12—ին անցկացվելու է նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17—րդ գագաթնաժողովը։ Սրանք տարվա ամենաերեւելի միջոցառումներից են լինելու։ Բազմաթիվ հյուրեր ենք հրավիրել մեր երկիր, բայց արդյոք պատշա՞ճ է, որ հյուրընկալն այսպիսի տնով դիմավորի հյուրերին։ Առայժմ ոչ քաղաքապետարանը, ոչ վերոնշյալ պետական ձեռնարկությունները անտառապատ տարածքների մաքրման որեւէ քայլ չեն ձեռնարկել։ Հավանաբար այդ աշխատանքները նախապատրաստական անելիքների մեջ տեղ չեն գտել։ Իսկ ի՞նչն է կարեւորվել. ջերմ ընդունելությունն ու ճոխ սեղաննե՞րը։ Հավատացեք, դրանք սոսկ ժամանակավոր տպավորություն ստեղծող գործոններ են, կարճ ժամանակ անց թուլանում, աղավաղվում է դրանց ազդեցությունը, մնում է այն, ինչ առանց ջանքերի գործադրման ընկնում է այցելուի աչքին։ Իսկ չորացած հսկա ծառերի աղաղակող ներկայությունը չափազանց շատ աչք ծակող է...
Անշուշտ դեռ ժամանակ կա ինչ—որ բան անելու։ Կարելի է գոնե պատշաճ տեսքի բերել այն տարածքները, որոնք դառնալու են մարդաշատ միջոցառումների անցկացման վայր։ Կարելի է չորուկներից մաքրել այն ճանապարհաեզրերը, որոնցով տեղաշարժվելու են մարդիկ։ Կարելի է դեռ...
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի

08-09-2018





20-09-2018
Գրքի փառատոն՝ Անկախության տոնին ընդառաջ
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում ընթերցասերները կենդանասերներից շատ կլինեն



20-09-2018
«Սպիտակ» ֆիլմը հրաշքի մասին է
Երկրաշարժի 30—րդ տարելիցին նվիրված ֆիլմը կբարձրանա մեծ էկրան



20-09-2018
«Սարյանը եւ Ֆրանսիան»
Ցուցահանդես վարպետի տուն–թանգարանում

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի ...


20-09-2018
Հնի ու նորի յուրօրինակ համադրություն Սարյանի պուրակում
Դաշնամուրի շնորհիվ երեւանցիները կարող են լիցքավորել հեռախոսները, օգտվել ...


20-09-2018
Հանձնել է հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


20-09-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...


20-09-2018
Գերմանիայի հայ գործարարների միության անդամները՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-09-2018
Ադրբեջանը ցեղասպան պետություն է
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի հայերի ջարդերի ...

20-09-2018
Անկախությունը մեր ժողովրդի երազանքն էր
Միջոցառում՝ նվիրված գրող, ազատամարտիկ ...

20-09-2018
Աղբահանության խնդիրը կարելի է լուծել մի քանի տարբերակով
Թե որն է ավելի արդյունավետ՝ ներկայացված ...

19-09-2018
Բացառիկ մարզական իրադարձություն Հայաստանում
Երեւանն ընդունելու է գեղասահքի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO