Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2018
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Պուտինն ընդունել է Հայաստան այցելելու Փաշինյանի հրավերը

Այցը կկայանա կամ 2018 թվականի վերջին, կամ 2019 թվականի սկզբին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) չափազանց կարեւոր կառույց է Հայաստանի համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այս մասին ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մեզ համար կարեւոր է, որ կառույցն իսկապես արդյունավետ լինի։
Վարչապետի խոսքով՝ մեկը մյուսի նկատմամբ ՀԱՊԿ անդամների պարտականությունները հստակ չեն։ «Ի՞նչ պարտականություններ ունեն ՀԱՊԿ անդամ երկրները մեկը մյուսի ու կազմակերպության նկատմամբ։ Կարծում եմ՝ ոչ մեկին դա մինչեւ վերջ հասկանալի չէ։ Եկեք չմոռանանք, որ այն նաեւ մեր կազմակերպությունն է, հավաքական կազմակերպություն է։ Պետք չէ մտածել, որ որեւէ մեկը կառույցի ներսում դրա հեղինակության մասին ավելի շատ է մտածում, իսկ մյուսի համար դրա հեղինակությունն ու վարկը կարեւոր չեն։ Կարող եմ երաշխավորել, որ Հայաստանի համար այն շատ ու շատ կարեւոր կազմակերպություն է, եւ մեզ համար կարեւոր է, որ այն իսկապես արդյունավետ լինի»,–նշել է Փաշինյանը։
Լրագրողի հարցին, թե արդյոք Ադրբեջանի հետ պատերազմի պարագայում ՀԱՊԿ—ն պետք է Հայաստանին օգնության գա, վարչապետն ասել է. «Այո, ՀԱՊԿ—ն պետք է օգնության գա։ Եվ մենք պետք է ստեղծենք մեխանիզմներ, որպեսզի դա իրականում տեղի ունենա»։
Անդրադառնալով ՀԱՊԿ—ում Հայաստանի նախագահությանն ու կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովին հետ կանչելու փաստին՝ Փաշինյանը նշել է, որ ՀԱՊԿ—ում Հայաստանի նախագահության ժամկետը դեռ ավարտված չէ (կառույցում երկրները նախագահում են 3 տարի ժամկետով)։ «Գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի աշխատանքի ժամկետը դեռ չի ավարտվել։ Մենք առնվազն 1,5 տարի դեռ ունենք։ Կարեւոր չէ, թե ինչ ազգանուն կունենա գլխավոր քարտուղարը։ Նա, ինչպես եւ նախատեսվում է, պետք է ողջ ժամկետում լինի Հայաստանի ներկայացուցիչը»,–ասել է վարչապետը։
Հարցին, թե ինչպիսին կլինի Հայաստանի դիրքորոշումը, եթե Ադրբեջանը հավակնի ԵԱՏՄ—ում կամ ՀԱՊԿ—ում դիտորդ կամ գործընկեր երկրի կարգավիճակի, Փաշինյանը նշել է. «Թերեւս բոլորի համար հասկանալի է, որ առանց Հայաստանի համաձայնության նման որոշումներ չեն կարող ընդունվել։ Բոլորդ գիտեք, թե ինչ հարաբերություններ ունեն այսօր Հայաստանն ու Ադրբեջանը։ Մենք ամեն օր Հայաստանի հասցեին սպառնալիքներ ենք լսում Ադրբեջանից։ Կարծում եմ՝ այստեղից էլ բխում է խնդրում Հայաստանի հստակ դիրքորոշումը»։ Վարչապետն ընդգծել է, որ նման կարգավիճակ ունենալու համար Ադրբեջանը նախ եւ առաջ պետք է աշխատի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու շուրջ։
Փաշինյանը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է Երեւան։ «Մենք պայմանավորվել ենք, որ մոտ ապագայում այդ այցը կկայանա»,–ասել է վարչապետը՝ հստակեցնելով, որ ՌԴ նախագահն ընդունել է հրավերը, եւ եթե ոչ 2018 թվականի վերջին, ապա 2019 թվականի սկզբին այցը անպայման կկայանա։
Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայով պատրաստ է բանակցություններ վարել Ադրբեջանի հետ։
Փաշինյանն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վախենում է, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացները կարող են տեղափոխվել նաեւ իր երկիր, ուստի փորձում է ԼՂ շփման գծում իրավիճակի սրմամբ շեղել իր քաղաքացիների ուշադրությունը ներքին խնդիրներից։
«Շփման գծում իրադրությունը բավական կայուն է, սակայն երբ լսում ենք Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը, դա հարաբերություններում ավելացնում է լարվածության մակարդակը։ Հուսով եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը կփոխի վարքագիծը։ Ադրբեջանը պետք է իմանա, որ անհնար է խոսել Հայաստանի հետ սպառնալիքների լեզվով»,–ասել է ՀՀ վարչապետը։

11-09-2018





15-11-2018
Լավագույն ընտրությունների ակնկալիքով
Կառավարության ղեկավարի վստահեցմամբ՝ կլինի աննախադեպ ընտրական գործընթաց

Երեկ ...


15-11-2018
Առաջնայինը հասարակության վստահությունն է
Միջազգային հանրությունն աջակցում է ՀՀ ժողովրդավարական ընտրական գործընթացներին



15-11-2018
Համայնքների խոշորացումն անհրաժեշտություն է
Առկախված գործընթացը կվերսկսվի 2019 թվականին

Հայաստանում համայնքների խոշորացման ...


15-11-2018
Նոր շուկաներ դուրս գալու եւս մեկ հիանալի հնարավորություն
Հայկական 10 ընկերություն մասնակցում է «ProWine China 2018» ...


15-11-2018
Քանդակների վարպետը
Արշամ Շահինյանը երկխոսում էր հայ մշակույթի երախտավորների հետ



15-11-2018
Հանրային շահը՝ գերակա
Շարունակվել է պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը

Երեկ ...


15-11-2018
Ի նպաստ ազգային միասնության զորացման
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն ...



15-11-2018
Վարչական ռեսուրսի կիրառումը կբացառվի
Իսկ Նիկոլ Փաշինյանը կլինի «Իմ քայլի» ...

15-11-2018
Ծանրորդները անցնող տարում նվաճել են 73 մեդալ
Գլխավոր մարզիչն ամփոփեց 2018 թվականը եւ ...

15-11-2018
Աննա Հակոբյանը հանդիպել է Միխայիլ Շվիդկոյի հետ
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO