Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2018
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Քաղաքական եւ տնտեսական խորացող համագործակցություն

Հայ-վրացական հարաբերություններն ավելի ջերմ ու բարեկամական են դառնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հայաստանի Հանրապետության վարչապետի նստավայրում Վրաստանի վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Մամուկա Բախտաձեի առանձնազրույցը, որի ժամանակ քննարկվել են երկկողմ բարեկամական հարաբերությունների ընթացքը եւ հետագա զարգացման հեռանկարները։
Ողջունելով Վրաստանի վարչապետին՝ Հայաստանի վարչապետը նշել է. «Հարգելի պարոն վարչապետ,
Նախ թույլ տվեք եւս մեկ անգամ շնորհավորել Ձեզ՝ Վրաստանի վարչապետի պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ ցանկանալ, որ հաջողությամբ իրականացնեք այն բոլոր ծրագրերը, որ ունեք ի բարօրություն Վրաստանի եւ ի նպաստ մեր հարաբերությունների բարելավման։
Ես ջերմությամբ եմ հիշում իմ այցը, որ կատարեցի Վրաստան վարչապետ ընտրվելուց հետո եւ հույս ունեմ, որ Ձեր այցի արդյունքում այն լավատեսությունը, որ մենք ունեցանք Վրաստան իմ այցի արդյունքներով, կկրկնապատկվի։
Վրաստանում ես մեր հարաբերությունների նոր բանաձեւ առաջարկեցի, որի էությունը հետեւյալն է. Վրաստանը, վրաց ժողովուրդը պետք է համոզված լինեն, որ Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի գործողություններում եւ մտադրություններում չկա որեւէ դավադրություն, նեգատիվ մտադրություն, որեւէ սպառնալիք, եւ հայ ժողովուրդն ու Հայաստանի Հանրապետությունը պետք է վստահ լինեն, որ Վրաստանի եւ վրաց ժողովրդի գործողություններում ու մտադրություններում չկա որեւէ դավադրություն, որեւէ սպառնալիք եւ վատ մտադրություն Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի նկատմամբ։
Ես ուզում եմ այս այցի կապակցությամբ այդ բանաձեւը զարգացնել եւս մի այսպիսի նրբությամբ. կարծում եմ, որ ե՛ւ Հայաստանի Հանրապետությունը, ե՛ւ Վրաստանն իրենց գործողություններում, արտաքին հարաբերություններում պետք է չմոռանան մեր հարեւանության առանձնահատուկ բնույթը։ Համենայն դեպս, ես վարչապետ ընտրվելու առաջին օրից հենց այդպես էլ վարվել եմ։ Համոզված եմ, որ այդպես վարվում եք նաեւ Դուք, եւ այդպես վարվում են Վրաստանի իշխանության բոլոր ներկայացուցիչները։ Բարով եք եկել»։
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն իր խոսքում ասել է. «Պարոն վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այսպիսի ջերմ ընդունելության համար։ Ինձ համար միշտ ուրախալի է Երեւան ժամանելը։
Կարծում եմ, որ այն հարաբերությունները, որ դարերի ընթացքում ձեւավորվել են մեր երկու պետությունների միջեւ, իսկապես կարեւոր են։ Չէ՞ որ մենք նոր էջից չենք սկսում մեր պատմությունը. դա բազմադարյա պատմություն է, որը զարգացնելու ենք։
Դուք գիտեք, որ Վրաստանն անցել է բարեփոխումների երկար ճանապարհ, եւ այդ ճանապարհը լի էր մարտահրավերներով։ Մեր նոր ծրագրերը եւս լի են պատվախնդրությամբ, ամբիցիայով, եւ աշխատում ենք նոր բարեփոխումների ուղղությամբ։ Կարծում ենք՝ կհամագործակցենք այդ ուղղությամբ։ Միջազգային ֆինանսական ինստիտուտները Վրաստանը դիտարկում են որպես բարեփոխիչ, եւ կարծում եմ՝ մեր փորձով կկիսվենք նաեւ ձեզ հետ, եթե անհրաժեշտ լինի։
Այսօր մեր առեւտրաշրջանառությունը 400 մլն ԱՄՆ դոլար է կազմում, սակայն, կարծում եմ, որ դա բավարար չէ, ողջ ներուժն օգտագործված չէ, եւ այս ուղղությամբ կարեւոր քայլեր կարելի է անել։ Մենք առավելագույնս շահագրգռված ենք, որ զարգացնենք մեր քաղաքական, տնտեսական հարաբերությունները, ինչպես նաեւ մշակույթի եւ կրթության ոլորտներում կապերը»։
Նիկոլ Փաշինյանի եւ Մամուկա Բախտաձեի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։
Երկուստեք արձանագրելով քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները քննարկել են էներգետիկայի, տրանսպորտային հաղորդակցության, զբոսաշրջության ոլորտներում գործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այս համատեքստում կողմերը կարեւորել են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումը եւ պայմանավորվածություն ձեռք բերել՝ հանձնաժողովի հերթական նիստն անցկացնել այս տարվա նոյեմբերին Թբիլիսիում։
Անդրադառնալով երկկողմ առեւտրաշրջանառության ծավալին, որը կազմում է 400 մլն ԱՄՆ դոլար, Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների ղեկավարները համակարծիք են եղել, որ այդ ցուցանիշը բավարար չէ, եւ առկա է մեծ ներուժ՝ ավելի բարձր արդյունքներ արձանագրելու համար։ Մամուկ Բախտաձեն նշել է, որ պետք է ակտիվ աշխատել առեւտրաշրջանառության ծավալը 1 մլրդ ԱՄՆ դոլարի հասցնելու համար եւ առաջարկել է ՀՀ վարչապետին՝ տնտեսական թիմերի առջեւ խնդիր դնել այդ ճանապարհին առկա խոչընդոտները վերհանելու եւ դրված նշաձողին հասնելու համար։
Նիկոլ Փաշինյանը եւ Մամուկ Բախտաձեն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին, ընդգծել հակամարտությունների խաղաղ կարգավորման կարեւորությունը՝ տարածաշրջանի անվտանգության եւ խաղաղության ապահովման համար։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային նշանակության էներգետիկ եւ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ, որոնք, նրանց կարծիքով, կնպաստեն տարածաշրջանի տնտեսական զարգացմանը, ապրանքաշրջանառության աճին եւ կայունության ապահովմանը։
Կողմերն ընդգծել են նաեւ միջազգային կառույցներում ներգրավվածության եւ արդյունավետ համագործակցության կարեւորությունը՝ միմյանց կենսական շահերի հստակ գիտակցմամբ ու հարգմամբ։
Հայ–վրացական հումանիտար կապերի սերտացման համատեքստում վարչապետներ Փաշինյանը եւ Բախտաձեն կարեւորել են շարունակական փոխգործակցությունը մշակութային, կրթական կապերի ամրապնդման, երիտասարդների միջեւ փոխճանաչելիության բարձրացման ուղղությամբ։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն երկու երկրների կառավարությունների միջեւ բարձր մակարդակի բանակցությունների ավարտից հետո հանդիպել են զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին եւ հանդես եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան.
«Հարգելի 2 պարոն վարչապետ,
Զանգվածային լրատվության միջոցների հարգարժա՛ն ներկայացուցիչներ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Ուրախ եմ մեր այսօրվա հանդիպման համար։ Այսօր մենք շատ կարեւոր խոսակցություն ունեցանք եւ մեր բանակցությունների ընթացքում մեր հետագա հարաբերությունների զարգացման բավական ամբիցիոզ խնդիրներ ձեւակերպեցինք։
Իհարկե, Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները փայլուն են, շատ լավ են, եւ մենք խնդիր ունենք, ընդհանուր առմամբ, մեր հարաբերությունների տնտեսական կոմպոնենտը համապատասխանացնել մեր հարաբերությունների բովանդակային մակարդակին եւ այն էմոցիոնալ մակարդակին, որ հիմա գոյություն ունի մեր ժողովուրդների միջեւ։ Մեր փոխայցելությունները պարբերական բնույթ են կրում եւ շարունակելու են պարբերական բնույթ կրել։
Մենք քննարկել ենք մեր հարաբերություններին վերաբերող բազմաթիվ հարցեր՝ տրանսպորտային հարցեր, տնտեսական եւ քաղաքական փոխգործակցության հարցեր։ Կարծում եմ, որ իսկապես ամենակարեւոր արձանագրումն այն է, որ այս այցի արդյունքներով մենք նոր խթան կհաղորդենք մեր քաղաքական, հումանիտար եւ տնտեսական հարաբերություններին։
Վրաստանի վարչապետի կողմից շատ ամբիցիոզ ծրագիր է առաջարկվել, եւ մենք լիովին պաշտպանում ենք այդ ծրագիրը։ Կոնկրետ խնդիր է ձեւակերպվել՝ առաջիկայում, առաջիկա տարիների ընթացքում փոխադարձ առեւտուրը, առեւտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ ԱՄՆ դոլարի մակարդակի։ Սա մի կոնկրետ թեմա է, որի նկատմամբ բոլորս կարող ենք դիրքավորվել, ունենալ հստակ ճանապարհային քարտեզ եւ հստակ, պայմանավորված քայլերով գնալ դեպի այդ խնդրի լուծումը։
Մենք պայմանավորվեցինք, որ առաջիկայում տեղի կունենա հայ–վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստը, եւ այդ հանձնաժողովի առաջ կդրվի կոնկրետ խնդիր, եւ մինչեւ այդ էլ մեր կառավարությունների առաջ այդ խնդիրը կդրվի՝ ձեւավորել կոնկրետ ճանապարհային քարտեզ մեր առեւտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու, մեր քաղաքական հարաբերությունները, ինչպես նաեւ հումանիտար, մշակութային, կրթական հարաբերությունները զարգացնելու համար։
Ամեն դեպքում կարող ենք արձանագրել, որ ամեն այցի հետ մեր երկրների հարաբերությունների մակարդակն ավելի է բարձրանում, մթնոլորտն ավելի բարեկամական եւ ավելի ջերմ է դառնում, եւ մեր կառավարությունների անդամների միջեւ հաստատվում, ամրապնդվում են բարեկամական, ընկերական կապեր, ինչը պակաս կարեւոր չէ երկրների հարաբերություններում։ Այս տեմպը պետք է անպայման շարունակել եւ վստահ քայլելով գնալ առաջ»։

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձե.
«Պարո՛ն վարչապետ,
տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Ինձ համար մեծ պատիվ է լինել բարեկամ երկրում առաջին պաշտոնական այցով՝ Վրաստանի վարչապետի կարգավիճակով։ Նախ եւ առաջ ուզում եմ ողջունել եւ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար։ Մեր երկրներն աչքի են ընկնում իրենց հյուրընկալությամբ, եւ դրա հստակ ապացույցն այս օրն է։
Այս տարի ե՛ւ Վրաստանը, ե՛ւ Հայաստանը նշում են անկախության հռչակման 100–ամյակը։ 100 տարի առաջ վրացիները եւ հայերը, չնայած բազմաթիվ դժվարություններին եւ մարտահրավերներին, դրսեւորեցին մարտունակություն եւ զարգացման ժողովրդավարական ուղղության նկատմամբ իրենց դիրքորոշումն արտահայտեցին։
Սեպտեմբերի 21–ին Հայաստանը նշում է Անկախության օրը, եւ այդ օրվա կապակցությամբ իմ շնորհավորանքն եմ փոխանցում։ Անկախության վերականգնումից հետո համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ փոխշահավետ հարաբերություններ զարգացնել մեր երկրների միջեւ։
Խորհրդանշական է, որ երկիրը նոր կառավարական կազմով հնարավորություն է ստանում այդ կատարված աշխատանքներն ամփոփել։ Հավատում եմ, որ մեր միջեւ հարաբերություններն էլ ավելի կխորանան տարբեր ուղղություններով, եւ մեր ակտիվ այցերը դրա նախադրյալն են։
Այսօրվա հանդիպմանը ես եւ իմ գործընկերը քննարկեցինք համագործակցության հիմնական ուղղությունները եւ ընդգծեցինք ինտենսիվ քաղաքական հարաբերությունների մեր ձգտումը։ Քննարկեցինք տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի, կրթության, նորարարության ոլորտներին վերաբերող հարցեր եւ համոզվեցինք, որ դեռ ունենք չօգտագործված ներուժ բազմաթիվ ուղղություններով։
Մենք աշնան վերջին կհյուրընկալենք միջկառավարական հանձնաժողովին, որը կքննարկի նախագծեր եւ կարեւոր գաղափարներ, թե ինչպես կարելի է մեր հարաբերություններն էլ ավելի խորացնել առեւտրատնտեսական ուղղությամբ։
Միեւնույն ժամանակ խոսել ենք Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման գործընթացի եւ այն նշանակալի հաջողությունների մասին, որ ունի Վրաստանն այդ ուղղությամբ։ Եվ միեւնույն ժամանակ ողջունում ենք Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների ակտիվացումը։
Պայմանավորվեցինք պահպանել բարձր մակարդակի հանդիպումների դինամիկան եւ միեւնույն ժամանակ աջակցել ոլորտային նեղ հանդիպումների անցկացմանը։
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերոջը եւ պատրաստակամություն հայտնում հետագա արդյունավետ համագործակցության համար»։

11-09-2018





15-11-2018
Լավագույն ընտրությունների ակնկալիքով
Կառավարության ղեկավարի վստահեցմամբ՝ կլինի աննախադեպ ընտրական գործընթաց

Երեկ ...


15-11-2018
Առաջնայինը հասարակության վստահությունն է
Միջազգային հանրությունն աջակցում է ՀՀ ժողովրդավարական ընտրական գործընթացներին



15-11-2018
Համայնքների խոշորացումն անհրաժեշտություն է
Առկախված գործընթացը կվերսկսվի 2019 թվականին

Հայաստանում համայնքների խոշորացման ...


15-11-2018
Նոր շուկաներ դուրս գալու եւս մեկ հիանալի հնարավորություն
Հայկական 10 ընկերություն մասնակցում է «ProWine China 2018» ...


15-11-2018
Քանդակների վարպետը
Արշամ Շահինյանը երկխոսում էր հայ մշակույթի երախտավորների հետ



15-11-2018
Հանրային շահը՝ գերակա
Շարունակվել է պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը

Երեկ ...


15-11-2018
Ի նպաստ ազգային միասնության զորացման
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն ...



15-11-2018
Վարչական ռեսուրսի կիրառումը կբացառվի
Իսկ Նիկոլ Փաշինյանը կլինի «Իմ քայլի» ...

15-11-2018
Ծանրորդները անցնող տարում նվաճել են 73 մեդալ
Գլխավոր մարզիչն ամփոփեց 2018 թվականը եւ ...

15-11-2018
Աննա Հակոբյանը հանդիպել է Միխայիլ Շվիդկոյի հետ
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO