Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.09.2018
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Գերմանիայի բողոքական եկեղեցիների խորհրդի պատվիրակությունը

Նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Գերմանիայի բողոքական եկեղեցիների խորհրդի նախագահ Նորին սրբազնություն Հայնրիխ եպիսկոպոս Բեդֆորդ—Շտրոմի հանդիպումը, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Վերջինիս գլխավորած պաշտոնական պատվիրակությունը ժամանել է Սուրբ Էջմիածին Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով, որն ուղղվել էր 2017թ. հոկտեմբերին Եվրոպայում ռեֆորմացիայի 500—ամյակի տոնակատարությունների առիթով Նորին սրբության Գերմանիա կատարած այցի ընթացքում։
Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ պաշտոնական խոսքերի փոխանակում։ Նորին սրբությունը եւ Հայնրիխ եպիսկոպոս Բեդֆորդ—Շտրոմը համփոփումն տեղի ունեցած զրույցի եւ քննարկումների վերահաստատեցին պատրաստակամությունը՝ խթանելու Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու եւ Գերմանիայի բողոքական եկեղեցիների խորհրդի միջեւ առկա կապերը եւ զարգացնելու հետագա գործակցությունը.
«Այսօր, ավելի քան երբեւէ, մենք ականատես ենք տեղի ունեցող մի իրողության, շարունակական ընդհարումների եւ անարդարությունների ազգային, տնտեսական, քաղաքական եւ կրոնական հարթության վրա, որի պատճառով քրիստոնեական տարբեր հարանվանությունների միջեւ համագործակցությունը եւ ընդհանուր առաքելության անհրաժեշտությունը, ինչպես նաեւ միասնական ջանքերի համախմբումը ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու համար ընդհանուր աղոթքով դառնում է հրամայական։
Այսօր մեր երկու եկեղեցիների միջեւ ընդհանուր առաքելության ու համագործակցության ամրապնդման նպատակով մենք կոչ ենք անում մեր եկեղեցական սպասավորներին եւ հավատացյալներին համագործակցել մեր միասնական քրիստոնեական առաքելության զորացման գործում.
1. խրախուսել եւ նպաստել կրթության զարգացմանը եւ հոգեւորականների աստվածաբանական պատրաստությանը՝ ճանաչելու մեր երկու եկեղեցիների դարավոր ավանդույթները եւ աստվածաբանական—եկեղեցական առանձնահատկությունները,
2. հատկապես տեղական համայնքների մակարդակում ջանքեր գործադրել՝ մեր հավատի ընդհանուր վկայության գործում միմյանց միջեւ համագործակցությունն ամրապնդելու եւ հիմք ստեղծելու Արեւելյան Ուղղափառ եւ Բողոքական եկեղեցիների ընտանիքների միջեւ առկա միջեկեղեցական երկխոսության հետագա զարգացման համար,
3. աշխարհի տարբեր կողմերում, հատկապես Մերձավոր Արեւելքում, տեղի ունեցող հակամարտությունների համատեքստում համագործակցել պահպանելու բազմադարյա քրիստոնեական պատմական ներկայությունն այդ տարածաշրջանում եւ տարբեր սոցիալական ծրագրերի միջոցով նպաստելու փախստականների ներգրավմանը եւ ինտեգրմանը նոր հասարակություններում։
Մենք միասին աղոթում ենք, որպեսզի աշխարհի բոլոր հավատացյալների սրտերում ու մտքերում փոփոխություն տեղի ունենա, եւ հորդորում ենք ազգերի առաջնորդներին ու նրանց, ովքեր կարող են դրական փոփոխություններ կատարել աշխարհում, լսելու խնդրանքները միլիոնավոր մարդկանց, ովքեր ձգտում են աշխարհում խաղաղության եւ արդարության հաստատմանը, ավելի շատ ջանքեր գործադրել աշխարհում տարբեր էթնիկ եւ կրոնական համայնքների միջեւ խաղաղ գոյակցության զորացման եւ հակամարտությունների խաղաղ կարգավորման համար։
Թող Սուրբ Հոգին՝ Մխիթարիչը, եւ Ճշմարտության Հոգին, որ առաջնորդում է մեզ ողջ ճշմարտության մեջ (Հովհ. ԺԶ 13), ամրացնի բոլոր ջանքերը՝ եկեղեցիների միջեւ սիրո ու եղբայրության կամուրջներ կառուցելու համար։ Սուրբ Էջմիածնից մենք կոչ ենք անում մեր բոլոր հավատացյալներին միանալ մեզ աղոթքով եւ փառաբանել անբաժանելի Սուրբ Երրորդությանը այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն»։

11-09-2018





20-09-2018
Գրքի փառատոն՝ Անկախության տոնին ընդառաջ
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում ընթերցասերները կենդանասերներից շատ կլինեն



20-09-2018
«Սպիտակ» ֆիլմը հրաշքի մասին է
Երկրաշարժի 30—րդ տարելիցին նվիրված ֆիլմը կբարձրանա մեծ էկրան



20-09-2018
«Սարյանը եւ Ֆրանսիան»
Ցուցահանդես վարպետի տուն–թանգարանում

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի ...


20-09-2018
Հնի ու նորի յուրօրինակ համադրություն Սարյանի պուրակում
Դաշնամուրի շնորհիվ երեւանցիները կարող են լիցքավորել հեռախոսները, օգտվել ...


20-09-2018
Հանձնել է հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


20-09-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...


20-09-2018
Գերմանիայի հայ գործարարների միության անդամները՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-09-2018
Ադրբեջանը ցեղասպան պետություն է
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի հայերի ջարդերի ...

20-09-2018
Անկախությունը մեր ժողովրդի երազանքն էր
Միջոցառում՝ նվիրված գրող, ազատամարտիկ ...

20-09-2018
Աղբահանության խնդիրը կարելի է լուծել մի քանի տարբերակով
Թե որն է ավելի արդյունավետ՝ ներկայացված ...

19-09-2018
Բացառիկ մարզական իրադարձություն Հայաստանում
Երեւանն ընդունելու է գեղասահքի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO