Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.09.2018
ԵՐԵՎԱՆ


Արդար ընտրությունների հանդեպ վստահությունը մեծ է

Մեկնարկել է Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը

Մեկնարկել է Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 21—ը։
Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցված 12 քաղաքական ուժ՝ «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», ՀՅԴ, «Հայք», «Երկիր ծիրանի», «Ռեֆորմիստների», «Ժողովրդավարական ուղի», «Օրինաց երկիր» կուսակցությունները, «Իմ քայլը», «Երեւանցիներ», «Երեւանի հանրություն», «Լույս» դաշինքները։
«Ժառանգություն» կուսակցությունը Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում իր քարոզարշավը սկսել է Շառլ Ազնավուրի հրապարակից։ Կուսակցության հիմնադիր, «Ժառանգության» ցուցակը գլխավորող Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ ընտրվելու դեպքում ծառայելու է քաղաքացիներին։
«Սա լինելու է նոր Երեւանի նոր ավագանի, որը օրուգիշեր բոլոր հարցերը լուծելիս լինելու է ձեզ հաշվետու։ Եթե ես վայելեցի երեւանցիների մեծամասնության քվեն, իմ ամենօրյա, 24—ժամյա աշխատանքով լինելու եմ Երեւանի քաղաքացիների ծառաներից մեկը։ Սեպտեմբերի 23—ին Երեւանն ունենալու է քաղաքացիական քաղաքապետարան։ Մենք մասնագետներով շրջապատված լուծում ենք տալու մեր հին ու նոր մայրաքաղաքի բոլոր հարցերին ու խնդիրներին։ Միասին կերտելու ենք առաջատար Երեւան, որը մրցակցելու է աշխարհի մայրաքաղաքների հետ ու իր ոգով, իր հզորությամբ դառնալու է առաջնորդ մայրաքաղաք»,–ասել է Ր. Հովհաննիսյանը։
«Երեւանի հանրություն» կուսակցությունների դաշինքի նախընտարական ցուցակը գլխավորող Անահիտ Թարխանյանը գտնում է, որ Երեւանի բյուջեն անարդյունավետ է ձեւավորվում եւ ծախսվում։ Նա նշել է, որ Երեւանի կարեւորագույն խնդիրներից է ֆինանսական հոսքերի կառավարումը։
Թարխանյանը կարեւորել է նաեւ քաղաքի սեփականություն հանդիսացող գույքի արձանագրումը։
Թարխանյանի խոսքով՝ այն գումարը, որը բյուջեով հատկացվում է Երեւանին, ոչ նպատակային է ծախսվում։
Երեւանի արտահերթ ընտրություններում «Ռեֆորմիստների» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը առաջնային խնդիր է համարում Երեւանի կանաչապատումը։
Լրագրողների հետ զրույցում Արտակ Ավետյանը նշել է, որ պետք է որքան հնարավոր է ավելացնել կանաչ մակերեսները Երեւանում։
Ավետյանը նաեւ կարեւորել է Երեւանի տրանսպորտի խնդիրը, որի լուծումը տեսնում է մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցմամբ։

Բոլոր նրանք, ովքեր ուզում են ՀՀ—ում վերահաստատել ժողովրդի իշխանությունը, «թավշյա հեղափոխության» հաղթանակը, ուրեմն նրանք ընտրական տեղամասերում պետք է քվեարկեն բացառապես «Իմ քայլը» դաշինքի օգտին, Հայկ Մարությանի օգտին։ Այս մասին Էրեբունի վարչական շրջանում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս ընտրություններում խնդիրն այն չէ՝ Հայկ Մարությանն ընտրվելու է Երեւանի քաղաքապետ, թե ոչ։ Խնդիրն այն է՝ ժողովուրդը հրապարակում տարած իր հաղթանակը վերահաստատելո՞ւ է արդյոք ընտրական տեղամասում, թե ոչ»,–ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը չափազանց կարեւոր է համարում Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները, քանի որ դրանք առաջին ընտրություններն են Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո։
Ն. Փաշինյանի խոսքով՝ Հայկ Մարությանը ոչ թե «Իմ քայլը» դաշինքի, այլ ժողովրդի թեկնածուն է։ «Այսօրվա թեկնածուներին բոլորին հարգում եմ, բայց չկա մեկը, որ լինի ավելի սիրելի եւ մոտիկ լինի ժողովրդին այնքան, ինչքան Հայկ Մարությանը։ Եվ նա լինելու է այդպիսի քաղաքապետ, ես դա ձեզ երաշխավորում եմ»,–ասել է նա։
Վարչապետը նաեւ հայտնել է, թե ինչու է դաշինքը հանդես գալիս Հայկ Մարության քաղաքապետի թեկնածուով։ Ըստ նրա՝ Հ. Մարությանի թեկնածությունն ամենաշատն է համապատասխանում այն գաղափարախոսությանը, որը դրված է ՀՀ—ում տեղի ունեցած հեղափոխության հաղթարշավի հիմքում։
«Հիշո՞ւմ եք, ես ասել եմ, որ ՀՀ—ում այլեւս պետք է տեղի ունենա աշխատանքի քարոզչություն եւ ոչ պարապության քարոզչություն։ ՀՀ—ում պետք է փոխվի հաջողության մոդելը եւ պետք է ներդրվի նոր հաջողության մոդել։ Հին մոդելով որեւէ հարցում հաջողություն ունենալու համար դուք պետք է ունենաք լավ ծանոթ, հնարավորինս շատ կեղծիքներ անեք, ճնշեք ժողովրդին եւ այդպես կարիերա անեք։
Հաջողության նոր մոդելը հետեւյալն է. մարդիկ այլեւս ՀՀ—ում հաջողության են հասնում բացառապես իրենց տաղանդի, աշխատանքի, սկզբունքայնության արդյունքում։ Եվ ուզում եմ ասել, որ այն ժամանակ, երբ Հ. Մարությանը պետք է ընտրեր իր կյանքի հետագա ճանապարհը, նա վերցրեց տեսախցիկը եւ ինքն իր համար ստեղծեց աշխատանք, ինքը որոշեց իրացնել իր տաղանդը՝ այդ ընթացքում չունենալով որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի հովանավորության կարիք։ Հայկ Մարությանը երբեք չի քծնել ՀՀ կոռումպացված իշխանություններին եւ միշտ եղել է քաղաքացիական ակտիվության դիրքերում,–ասել է Նիկոլ Փաշինյանը եւ հավելել.– Հայկ Մարությանը օրինապաշտ քաղաքացի է, քաղաքացիական իրավունքների պաշտպան եւ ի վերջո՝ փայլուն կազմակերպիչ, մենեջեր»։
Իր հերթին Հայկ Մարությանը ներկայացրել է իրենց ծրագրի հիմնական ինը կետերը եւ դրանց լուծման ուղիները։
Նշենք, որ «Իմ քայլը» դաշինքը քարոզարշավը մեկնարկել էր Երեւանի Տիգրան Մեծի փողոցից, որտեղից դաշինքի համամասնական ցուցակի անդամները՝ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի գլխավորությամբ քայլերթով շարժվել են դեպի Էրեբունի վարչական շրջան։
«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչներն Էրեբունի վարչական շրջանում բակային հանդիպումներ են ունեցել բնակիչների հետ, ներկայացրել դաշինքի ծրագրային դրույթները։
Երեւանի քաղաքապետի թեկնածու, «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը իր նախընտրական ծրագիրը ներկայացրել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Մենք առաջնորդվել ենք արդարության սկզբունքով, եւ օրենքի, իրավունքի գերակայությունը մեզ համար կարեւորագույն արժեքներից են։ Հետեւաբար, մենք այս արժեքների եւ սկզբունքների ներքո պատրաստվում ենք ստանձնել Երեւանի կառավարումը եւ ծառայել մեր քաղաքացիներին»,–ասել է Զարուհի Փոստանջյանը։
«Երկիր ծիրանի» կուսակցությունը հանդես է գալիս «Արդարություն եւ օրենք» կարգախոսով։ Նախընտրական ծրագիրը բաղկացած է 19 կետերից։ «Երկիր ծիրանին» նախընտրական ցուցակում 4—րդ համարն է։
«Երեւանի բյուջեի ծախսերը եւ մուտքերը նույնպես քաղաքացիների համար լինելու են տեսանելի։ Տեսանելի ոչ միայն թղթային տարբերակով։ Սա շատ կարեւոր գործընթաց է, որը մինչ այսօր Երեւանում չենք տեսել»,–նշել է Փոստանջյանը։
«Եթե տնտեսությունը զարգանում է, ուրեմն պետությունն ուժեղ է ու հզոր։ Ներգաղթ կլինի, եթե տնտեսությունը զարգանա, քաղաքացին լավ ապրի։ Իսկ տնտեսության զարգացման համար անհրաժեշտ են լավ ծրագրեր, պայմաններ, ներդրումներ»,–հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ ելույթ ունենալով Նուբարաշեն վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպման ժամանակ, որտեղից էլ մեկնարկել է ԲՀԿ—ի քարոզարշավը։
Կուսակցության նախագահն ասել է՝ ապրում է իր աշխատանքով, պետական պաշտոնյա չի եղել։
Նաեւ հավելել է, որ բարեգործությամբ երկրի տնտեսությունը չի զարգանա։ Ծառուկյանը նշել է, եթե իրենց թեկնածուն ընտրվի, ինքը պատրաստ է սեփական միջոցներից հատկացնել մայրաքաղաքի խնդիրների լուծման համար։
«Ես ասել եմ իմ թիմակիցներին, որեւէ թեկնածուի նեղացնելու իրավունք չունեն։ Որոշողը ժողովուրդն է, ում կորոշի, կվստահի իր ապագան, իր քաղաքը, որտեղ ապրում է իր երեխան։ Մենք միշտ էլ աջակցելու ենք, բայց պատասխանատվությունը պահանջելու եք այն ուժից, ում կհայտնեք վստահությունը։ Աստված ձեզ բոլորին պահապան, ոնց կցանկանաք, այնպես էլ ընտրեք, ապրողը դուք եք»,–ասել է Ծառուկյանը։
ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանն էլ նուբարաշենցիների հետ հանդիպմանը մանրամասնել է, թե ինչու են քարոզչությունը սկսել հենց այդտեղից։
«Նուբարաշենը մեր ցավն է, մեր աղետի գոտին է։ Մենք շատ ենք խոսում Հայաստանում աղետի գոտու մասին, որը տարիներ շարունակ չենք կարողանում վերականգնել։ Երեւանը եւս ունի աղետի գոտիներ, դրանցից մեկը Նուբարաշենն է, մենք անցնում էինք աղբավայրի մոտով եւ անհարմար էինք զգում, ամաչում էինք գանք ու նայենք ձեր աչքերին»,–ասել է Զոհրաբյանը։
«Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը հավատացած է, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններն անցկացվելու են ազատ եւ արդար մթնոլորտում։
«Հավատացած եմ, որ անցկացվելու են ազատ եւ արդար ընտրություններ։ Մենք շատ գործ ունենք անելու, քիչ ժամանակ կա բոլոր վարչական շրջաններում, բակերում ու թաղամասերում մեր ծրագիրը ներկայացնելու համար։ 10 օր շարունակ խոսելու ենք մեր բնակիչների հետ»,–նշել է ՀՅԴ ցուցակի առաջին համար Միքայել Մանուկյանը։
Թեկնածուի խոսքով՝ իրենց ցուցակում ընդգրկված են երիտասարդներ, ովքեր լավ են տիրապետում իրենց ոլորտներին, իսկ ծրագիրը կարող է շահել երեւանցու քվեն։
«Մեր թիմը բաղկացած է 77 լուսավոր դեմքերից։ Այսօր մենք կարող ենք շահել երեւանցու վստահությունն ու ապացուցել, որ կարող ենք համախմբել ժողովրդին։ Մեր ծրագիրը շատ հավակնոտ է, դրա շուրջ աշխատել են իրենց ոլորտի մասնագետները»,–ասել է Մանուկյանը։
Դաշնակցության թեկնածուն նշում է, որ իրենք Երեւանի հետ կապված որեւէ ոլորտ չեն անտեսում եւ ամեն օր մեկ ամբողջական ոլորտ կներկայացնեն երեւանցիներին։
ՀՅԴ—ն քարոզարշավը սկսել է Երեւանի կենտրոնից՝ Արամ Մանուկյանի արձանի մոտից՝ «Միասին՝ հանուն Երեւանի» կարգախոսով։
«Օրինաց երկիր» կուսակցությանը ցուցակը գլխավորող Մհեր Շահգելդյանի առաջնորդությամբ կուսակցության կողմից ավագանու թեկնածու առաջադրվածները, հարյուրավոր համակիրներ ու աջակիցներ այցելել են Երեւանի կենտրոնական թաղամասեր, հանդիպել համաքաղաքացիների հետ, ներկայացրել ՕԵԿ ծրագրերն ու լսել առաջարկություններ։
Սեպտեմբերի 23—ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ—ը ներկայացրել է ավագանու անդամի 116 թեկնածու, ցանկը գլխավորում է «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը։ ՕԵԿ—ի կարգախոսն է՝ «Մենք ենք ու մեր Երեւանը»։
Երեւանի ավագանու ընտրություններում «Երեւանցիներ» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Արարատ Զուրաբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է դաշինքի նախընտրական ծրագիրը։ «Երեւանցիներ» դաշինքը կազմված է «ՀՀՇ» եւ «Հայոց հայրենիք» կուսակցություններից։
Նրա հավաստմամբ՝ դաշինքը չի ներկայացնելու թիրախային ծրագիր։ «Ես համարում եմ, որ Երեւանը միասնական օրգանիզմ է եւ այն չի կարելի իրարից անջատ դիտարկել։ Մեր քաղաքն ունի ոլորտային խնդիրներ եւ տրվելու են ամբողջական լուծումներ»,–ընդգծել է նա։

11-09-2018





20-09-2018
Գրքի փառատոն՝ Անկախության տոնին ընդառաջ
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում ընթերցասերները կենդանասերներից շատ կլինեն



20-09-2018
«Սպիտակ» ֆիլմը հրաշքի մասին է
Երկրաշարժի 30—րդ տարելիցին նվիրված ֆիլմը կբարձրանա մեծ էկրան



20-09-2018
«Սարյանը եւ Ֆրանսիան»
Ցուցահանդես վարպետի տուն–թանգարանում

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի ...


20-09-2018
Հնի ու նորի յուրօրինակ համադրություն Սարյանի պուրակում
Դաշնամուրի շնորհիվ երեւանցիները կարող են լիցքավորել հեռախոսները, օգտվել ...


20-09-2018
Հանձնել է հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


20-09-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...


20-09-2018
Գերմանիայի հայ գործարարների միության անդամները՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-09-2018
Ադրբեջանը ցեղասպան պետություն է
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի հայերի ջարդերի ...

20-09-2018
Անկախությունը մեր ժողովրդի երազանքն էր
Միջոցառում՝ նվիրված գրող, ազատամարտիկ ...

20-09-2018
Աղբահանության խնդիրը կարելի է լուծել մի քանի տարբերակով
Թե որն է ավելի արդյունավետ՝ ներկայացված ...

19-09-2018
Բացառիկ մարզական իրադարձություն Հայաստանում
Երեւանն ընդունելու է գեղասահքի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO