Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.11.2018
ՄԱՐԶԵՐ


Լոռին ավելի ամբողջական տեսնելու նոր պատուհան

Վանաձորում բացվեց տուրիզմի զարգացման եւ հետազոտական կենտրոն

Երկրում զբոսաշրջության զարգացումը սոսկ տեսնելու արժան հետաքրքիր արժեքներ ունենալու հանգամանքով չէ պայմանավորված, կարեւոր է նաեւ այն, թե ինչպես կկազամակերպես զբոսաշրջիկներին այդ ամենի մասին համապատասխան տեղեկություն հաղորդելու գործը։ Մարդն իմացել է Հայաստանի հետաքրքիր երկիր լինելը եւ եկել է, բայց չի կողմնորոշվում՝ որտեղ ինչ կա, եւ ինչից սկսել դիտումները։ Նրան անհրաժեշտ է բացատրել դիտելիքի պատմական արժեքը, ցույց տալ նաեւ այնտեղ հասնելու ճանապարհն ու եղանակը։ Դա կարեւոր է նաեւ տեղական զբոսաշրջիկի համար։ Ահա այս կարեւոր գործն առաջ մղելու համար Հայաստանին աջակցում է ՄԱԿ—ի ՄԱԶԾ—ի կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը, որի ջանքերով մեր հանրապետությունում կազմակերպվում են տուրիզմի զարգացման եւ հետազոտական կենտրոններ։ Ֆինանսավորումը կատարվում է ՌԴ կառավարության կողմից։ Անցած կիրակի օրը այդպիսի մի կենտրոն էլ բացվեց Վանաձորում, մարզպետարանի վարչական շենքում։ Սա արդեն չորրորդ կենտրոնն է, որ վերոնշյալ ծրագիրը բացում է Հայաստանի մարզերում։ Հասկանալի է, որ նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ կառավարության համապատասխան գերատեսչությունների հետ համագործակցությամբ։ Վանաձորում, կարելի է ասել, բացվեց միանգամից երկու կենտրոն. այցելուների տեղեկատվական կենտրոնը, որի ձեւավորմանն աջակցել է զբոսաշրջության պետական կոմիտեն, եւ տուրիզմի զարգացման եւ հետազոտական կենտրոնը, որը կյանքի է կոչվել մարզպետարանի աջակցությամբ։ Սրանում ներգրավվել են ակտիվ երիտասարդներ, որոնց նորարարական միտքը, գաղափարները միտված են լինելու թե՛ մարրզպետարանի զարգացման ծրագրերի իրականացմանը, թե՛ ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացման իրականացմանը։
Միջոցառմանը ներկա էին խնդրին առնչվող կառույցների մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձինք։
Ողջույնի իր խոսքում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գասպարյանը նշեց, որ բացված կենտրոնները երկու կարեւոր հարց են լուծելու. լրացնելու են ինֆորմացիայի պակասը եւ բացահայտելու են մեր ունեցած պոտենցիալը։ «Մենք իրականում երեւի թե տասը տոկոսով էլ չենք բացահայտել այն պոտենցիալը, որ ունենք։ Որքան առնչվել եմ տուրիզմին, այդ խնդիրն ավելի շատ տեսել եմ Լոռվա մարզում, այստեղ ուշադրությունն անհամեմատ քիչ է, քան պետք է լիներ, եւ հույս ունենք, որ այս կենտրոնների բացումն էականորեն կնպաստի խնդրի լուծմանը։ Վստահ եմ, որ այս ծրագրի ավարտին էական փոփոխություններ են լինելու, եւ Հայաստանի տուրիստական քարտեզի վրա նոր կետեր են ավելանալու, եղած կետերը էականորեն փոխվելու են, ու ոլորտին նոր շունչ է հաղորդվելու»,–ասաց նա։
Հայաստանում ՌԴ դեսպանության երրորդ քարտուղար Լեոնիդ Շեբարշինը տեղեկացրեց, որ իր երկիրը մշտապես ջանքեր է գործադրում արտասահմանյան իր գործընկերների հետ կայուն համագործակցության համար։ Համագործակցության նախընտրելի երկրների շարքում են նաեւ ԱՊՀ երկրները, որանց հետ ՌԴ—ն ունի քաղաքական, տնտեսական, մշակութային սերտ կապեր եւ առնչություններ։
Այդ համատեքստում էլ Ռուսաստանի կառավարությունը 3 մլն դոլարի աջակցություն է հատկացրել Հայաստանին, որն ուղղվում է գյուղական շրջաններում տուրիզմի զարգացման ծրագրի աջակցմանը։ Նա հույս հայտնեց, որ այս ծրագրի ֆինանսավորումը խթան կդառնա ոչ միայն Հայաստանի գյուղացիական շրջանների զարգացմանը, այլեւ ավելի կսերտացնի երկու բարեկամ երկրների ռազմավարական կապերը։
«Մենք այս կենտրոնի բացումով մի փոքրիկ պատուհան ենք բացում աշխարհի այլ կետերից Լոռու մարզ եկող այն տուրիստների համար, ովքեր գալիս են, բայց չգիտեն՝ ինչ հետաքրքրություններ ունի Լոռվա մարզը։ Հույս ունեմ, որ մի քանի ամսից հետո նորից կհանդիպենք այստեղ եւ արդեն կխոսենք վիճակագրությունից։ Հույս ունենք նաեւ, որ զբոսաշրջության վարչության հետ համատեղ մենք շուտով այստեղ կուղղորդենք տուրինդուստրիան։ Մենք հույս ունենք, որ հետիոտն զբոսաշրջությունը կդառնա ամենատարածված տուրերից մեկը Հայաստանում, եւ զբոսաշրջիկներն ամեն շաբաթ հերթ են կանգնելու դրանում ներգրավվելու համար»,– ասաց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը։
ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը կարեւորեց զբոսաշրջային պոտենցիալը շուկա հանելու անհրաժեշտությունը։ «Երբ ունենք զբոսաշրջային ծառայություններն ու արդյունքները մարզում, անհրաժեշտ է մի կառույց, որ դրանք շուկա հանենք, այդ կառույցը միջազգայնորեն կոչվում է կառավարման կառույց։ Այս կառույցի հիմքը զբոսաշրջության կոմիտեն տեսնում է նախկինում բացված եւ այսօր բացվող կենտրոնների մեջ։ Այս կենտրոնները ծրագրի ավարտից հետո կշարունակեն աշխատել մարզերում, զբոսաշրջության պոտենցիալն ավելի բացահայտելու եւ շուկա հանելու համար։ Շատ կարեւոր է մեր բոլորի համալիր ներգրավվածությունը։ Աշխարհում այդ կառույցների կենսունակությունն ապահովում է վեստինացիայի՝ տնտեսավարողների խումբը՝ լինեն դրանք հյուրանոցներ, տրանսպորտային ծառայություններ, տուրօպերատորներ, զբոսավարների ասոցիացիաներ, բոլորն իրենց ներդրումը պիտի ունենան, քանի որ այդպես կստեղծենք միասնական մարկետինգային հարթակ, որն այս ծառայությունները կհանի շուկա»,–ասաց նա։
Հռիփսիմե Գրիգորյանը տեղեկացրեց նաեւ, որ տեղեկատվական կենտրոնների ինտերիերների ձեւավորումը կատարվել է նույն դիզայնով, ինչը կարեւոր է այն առումով, որ ամբողջ երկրում ունենանք միասնական դիզայնով, միասնական տեղեկություն տրամադրող կենտրոններ։ Միասնական չափանիշները զբոսաշրջիկին ու այցելուին վստահություն կներշնչեն, որ իրենք ստանում են համակարգված, ճշգրիտ եւ արդի տեղեկատվություն։
Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանն իր գոհունակությունը հայտնեց մարզում զբոսաշրջության զարգացումը խթանող այս ձեռնարկի համար եւ պատրաստակամություն հայտնեց հետեւողականորեն այդ կենտրոնների հետ աշխատելու եւ աջակցելու համար։ «Կարեւորելով ծրագիրը եւ գիտակցելով, որ ոլորտը մարզի զարգացման կարեւորագույն առաջնահերթություններից է, որը կնպաստի մարզի, գյուղական համայնքների զարգացմանը, զբոսաշրջության խթանմանը, մարզպետարանն ամեն ինչ անելու է ծրագրի հետագա աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար, մանավանդ որ ծրագիրը հնարավորություն է տալիս այդ աշխատանքներում առավել ակտիվ ներգրավելու երիտասարդներին»,–նշեց նա։ Կենտրոնի բացման արարողության ավարտին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը եւ Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը հուշագիր ստորագրեցին մարզի եւ զարգացման ծրագրի միջեւ նոր արդյունավետ համագործակցության մասին։
Վանաձորում բացված կենտրոնը միակը չէր օրվա թեմատիկ ծրագրում, այդ օրը պաշտոնապես բացվեց նաեւ զբոսաշրջության զարգացման ծրագրի մաս կազմող Լոռու մարզի Փամբակ գյուղում կատուցված «Հեքիաթի տուն» մշակութային կենտրոնի բացումը, որին կանդրադառնանք թերթի հաջորդ համարում։
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

11-09-2018





20-11-2018
Որ ուժն է իրական ընդդիմությունը
Արհեստական հարցադրում կամ նախընտրական տեխնոլոգիա

ԱԺ հերթական ճեպազրույցների ...


20-11-2018
Արտագնա աշխատանքի մեկնածների եկամուտները չեն հարկվի
Տարածվող լուրերը իրականության հետ որեւէ աղերս չունեն

Հայաստանի ...


20-11-2018
Հերթականությունը որոշվեց
ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի 11 քաղաքական ուժ

Կենտրոնական ...


 
20-11-2018
«Հայ մշակույթի հինգերորդ դարը. նվաճումները եւ համաշխարհային նշանակությունը»
Գիտական նստաշրջանին մասնակցել է երեքուկես տասնյակ հայագետ տարբեր ...


 
20-11-2018
Քրիստոսի լույսի ու սիրո համադրությամբ
Արձակագիր Սամվել Մհերյանն օրերս ընթերցողի սեղանին դրեց մի գիրք՝ ...


20-11-2018
Մեծարվեց ազգագրական երգի նահապետը
Օրերս Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահում նշվեց «Ակունք» ազգագրական համույթի ...


20-11-2018
Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ
Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը ...



20-11-2018
Անակնկալ այցելություն, ստուգում, վերահսկողություն
Մանկապարտեզները քաղաքապետարանի ...

20-11-2018
«Բերքառատ Արցախի» ընթացիկ տարվա բերքը
Որ փուլում են «Հայաստան» համահայկական ...

20-11-2018
Երեւանում եռյակ է լույս աշխարհ եկել
27 տարի երեխաներ ունենալն ընտանիքի կյանքի ...

20-11-2018
Մանուկների խնդիրները՝ քննարկման թեմա
Հանդիպումներ բարեգործական ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO