Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.01.2019
ՆԱԽԱԳԱՀ


Հայաստանն ու Վրաստանը թեւակոխում են պատմության եղբայրական եւ գործընկերային շրջան

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում երեկ կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի եւ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հանդիպումը՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Նախագահ Սարգսյանը ողջունել է վարչապետ Բախտաձեի եւ նրա գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ ընդգծելով, որ Հայաստանի ու Վրաստանի բարեկամությունը պատմական խոր արմատներ ունի։ «Երկու երկրներն այսօր թեւակոխում են նորագույն պատմության մի շրջան, որն առանց վարանելու կարելի է բնութագրել որպես եղբայրական եւ գործընկերային։ Իհարկե, այս լուրջ պատմական հարստությունը նախադրյալներ է ստեղծում գործընկերության նոր ուղղություններ նախանշելու եւ իրականացնելու համար։ Ներկայումս մեր քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, սակայն առկա է չիրացված մեծ ներուժ, հատկապես՝ տնտեսության ոլորտում։ Վստահ եմ, որ Ձեր այս այցելությունը նոր խթան է հանդիսանալու մեր երկկողմ հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար»,–նշել է նախագահ Սարգսյանը։
Վրաստանի վարչապետն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ առանձնահատուկ պատիվ է վարչապետի կարգավիճակով հյուրընկալվել Հայաստանում։ «Այս տարին խորհրդանշական է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Վրաստանի համար, քանի որ մեր երկու երկրները նշում են Անկախության հռչակման 100—ամյա հոբելյանները։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհավորել նաեւ սեպտեմբերի 21—ի՝ Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ։ Մեր քաղաքական հարաբերությունները, ինչպես նշեցիք, բարձր մակարդակի վրա են գտնվում, սակայն տնտեսական բնագավառում իսկապես ունենք չօգտագործված ներուժ։ Այսօր իմ գործընկերների հետ մանրամասնորեն խոսել ենք համագործակցության ուղղությունների մասին»,–նշել է վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ ավելացնելով, որ առաջիկայում միջկառավարական հանձնաժողովների համատեղ նիստ է նախատեսվում, որի ընթացքում կնախանշվեն տնտեսական զարգացման ուղիները։
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են, որ երկու երկրների միջեւ առկա է համագործակցության լայն դաշտ եւ երկուստեք փոխգործակցությունն ընդլայնելու ձգտում։ Մասնավորապես նշվել է գիտության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաեւ տնտեսության այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման կարեւորությունը։
Հանդիպման ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին։

11-09-2018





23-01-2019
Հայաստանը կշարունակի մնալ վստահելի գործընկեր
Երկկողմ հանդիպումներ բազմաթիվ երկրների ու ընկերությունների ղեկավարների հետ



23-01-2019
Ադրբեջանին թշնամի է պետք
Որպեսզի իշխանությունը ժողովրդին շեղի իրական խնդիրներից

Ադրբեջանին թշնամի ...


23-01-2019
25500 դրամից ցածր թոշակ չի լինի
Հայաստանում սահմանվում է «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ»

Աշխատանքային եւ ...


23-01-2019
Կարեւորն արդյունավետությունն է
Արվեստագետները հակադիր կարծիքներ ունեն օպտիմալացման վերաբերյալ

Հուշարձանագետ Սամվել ...


 
23-01-2019
Դասականի դասերը
Առանց ավանդույթի եւ նորարարության բախման կյանքը կկործանվի։
Հերբերտ ...


23-01-2019
Հանձնել են հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-01-2019
Ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



23-01-2019
Էկոլոգիական անհրաժեշտությո՞ւն, թե՞ ժամանակի պահանջ
Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաները ...

23-01-2019
Կապուտիկյանը չէր կարող լռել
Նրա բանաստեղծությունները դարձել են ...

23-01-2019
Որ «Շիրակն» էլ «Էյրբաս» ու «Բոինգ» ընդունի
Միայն կառամատույցը վերանորոգելը 3 մլն ...

23-01-2019
Մեր սահնակն էլ գուցե տեղից շարժվի
Ձմեռային մարզաձեւերը զարգացնելը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO