Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.01.2019
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Վրաստանի վարչապետին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։ Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան—Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը։
Ողջունելով հյուրերին՝ Արա Բաբլոյանը համոզմունք է հայտնել, որ այցը նոր շունչ կհաղորդի հայ—վրացական բարեկամական հարաբերություններին եւ կնպաստի դրանց առավել խորացմանն ու ամրապնդմանը։
Ազգային ժողովի նախագահը Մամուկա Բախտաձեի հետ զրույցում կարեւորել է խորհրդարանականների միջեւ սերտ շփումներն ու համագործակցության ակտիվացումը։ Այս համատեքստում օրենսդիր մարմնի ղեկավարն անհրաժեշտ է համարել նաեւ արդյունավետ միջխորհրդարանական փոխգործակցությունը միջազգային հարթակներում։
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ բարձր մակարդակի նման հանդիպումներն առավել ջերմացնում են երկու երկրների ու ժողովուրդների հարաբերությունները։
Մամուկա Բախտաձեն, դրական գնահատելով խորհրդարանական դիվանագիտության դերը, եւս անհրաժեշտ է համարել երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ ակտիվ համագործակցությունն ու փոխայցերը։
Խոսելով վրաց—հայկական հարաբերություններից՝ վարչապետը նշել է, որ երկու երկրների բարեկամությունն ունի դարերի պատմություն, եւ Վրաստանը մշտապես պատրաստ է Հայաստանի հետ առավել զարգացնելու դրանք բոլոր ոլորտներում։ Նա երկկողմ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին զուգահեռ անհրաժեշտ է համարել տնտեսական ոլորտում փոխշահավետ համագործակցության խորացումը։
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ողջունելով գաղափարը, կարեւորել է նաեւ գիտական, կրթական, մշակույթի եւ առողջապահության բնագավառներում փոխգործակցության առավել ակտիվացումն ու համատեղ ծրագրերի իրականացումը։
Հանդիպման ընթացքում անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

11-09-2018





23-01-2019
Հայաստանը կշարունակի մնալ վստահելի գործընկեր
Երկկողմ հանդիպումներ բազմաթիվ երկրների ու ընկերությունների ղեկավարների հետ



23-01-2019
Ադրբեջանին թշնամի է պետք
Որպեսզի իշխանությունը ժողովրդին շեղի իրական խնդիրներից

Ադրբեջանին թշնամի ...


23-01-2019
25500 դրամից ցածր թոշակ չի լինի
Հայաստանում սահմանվում է «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ»

Աշխատանքային եւ ...


23-01-2019
Կարեւորն արդյունավետությունն է
Արվեստագետները հակադիր կարծիքներ ունեն օպտիմալացման վերաբերյալ

Հուշարձանագետ Սամվել ...


 
23-01-2019
Դասականի դասերը
Առանց ավանդույթի եւ նորարարության բախման կյանքը կկործանվի։
Հերբերտ ...


23-01-2019
Հանձնել են հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-01-2019
Ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



23-01-2019
Էկոլոգիական անհրաժեշտությո՞ւն, թե՞ ժամանակի պահանջ
Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաները ...

23-01-2019
Կապուտիկյանը չէր կարող լռել
Նրա բանաստեղծությունները դարձել են ...

23-01-2019
Որ «Շիրակն» էլ «Էյրբաս» ու «Բոինգ» ընդունի
Միայն կառամատույցը վերանորոգելը 3 մլն ...

23-01-2019
Մեր սահնակն էլ գուցե տեղից շարժվի
Ձմեռային մարզաձեւերը զարգացնելը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO