Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2018
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Գլխավոր խնդիրը մեր հարաբերություններում առկա ողջ ներուժի բացահայտումն է

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում նախօրեին Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։
ՀՀ վարչապետը եւ ՌԴ նախագահը քննարկել են Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերով համագործակցության օրակարգին եւ զարգացման հեռանկարներին՝ քաղաքական, ռազմատեխնիկական, տնտեսական, հումանիտար եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։
«Հարգելի Նիկոլ Վովայի, շատ ուրախ եմ Ձեզ տեսնել։
Երեւի թե կարիք չկա առանձնապես խորանալու մեր հարաբերությունների բնույթի մեջ. դրանք լրիվ առանձնահատուկ բնույթ են կրում։ Եվ դա դրսեւորվել է դարերի ընթացքում, այլ ոչ միայն մեր եւ ձեր համատեղ աշխատանքի ընթացքում։
Այսօրվա դրությամբ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները կայուն զարգանում են բոլոր ուղղություններով։ Դա վերաբերում է քաղաքական հարաբերությունների ոլորտին, ռազմական ոլորտին, անվտանգության հարցերին, տնտեսական համագործակցությանը։
Ռուսաստանը վստահորեն առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանի Հանրապետության տնտեսական գործընկերների շարքում։ Մենք ամենախոշոր ներդրողն ենք Հայաստանի տնտեսությունում եւ կարող ենք ասել, որ այս իմաստով հարաբերությունները բավական դիվերսիֆիկացված են։ Դա էներգետիկայի ոլորտն է, այդ թվում՝ ածխաջրածնային էներգետիկան, գազի մատակարարումը, ընդ որում՝ ամենացածր գնով, որով «Գազպրոմն» աշխարհում գազ է վաճառում՝ 150 դոլար 1000 խմ–ի դիմաց, ատոմային էներգետիկան, ջերմային էներգետիկան։
Մենք զարգացնում ենք հարաբերությունները եւ մետաղագործական արդյունաբերությունում, ընդ որում՝ տարբեր ուղղություններով, եւ մեքենաշինության ոլորտում։ Մի խոսքով՝ մենք քննարկելու հարցեր ունենք։
Հատկապես ուրախալի է, որ նախորդ տարի ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 30 տոկոսով, իսկ այս տարվա առաջին կիսամյակում աճն արդեն կազմել է 22.2 տոկոս, այսինքն՝ եթե այսպես շարունակվի, մենք կգերազանցենք նախորդ տարվա ցուցանիշները։
Մեր համագործակցության ծավալը մեծ է։ Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել՝ քննարկելու մեր ընթացիկ փոխգործակցությունը եւ զարգացման միջնաժամկետ հեռանկարները»,— նշել է Վլադիմիր Պուտինը։
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, նախ եւ առաջ թույլ տվեք շնորհավորել Ձեզ Մոսկվայի օրվա առթիվ։ Ես արդեն զգացի, որ մեծ տոն է սպասում, եւ ուրախ եմ, որ հենց այսպիսի մթնոլորտում եմ այցելել Մոսկվա։
Շատ ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար, ընդ որում՝ վերջին 4 ամսվա ընթացքում արդեն 3—րդ հանդիպման համար։ Կարծում եմ, որ այսպիսի պարբերականությունն ընդգծում է մեր հարաբերությունների հատուկ բնույթը եւ, թույլ տվեք ասել, նաեւ մեր անձնական հարաբերությունների հատուկ բնույթը։ Ցանկանում եմ ընդգծել, որ ի հեճուկս որոշակի հոռետեսության, որ այսօր գոյություն ունի եւ հայաստանյան, եւ ռուսաստանյան լրատվական տիրույթում եւ սոցիալական ցանցերում, կարծում եմ, որ մեր հարաբերությունները զարգանում են շատ դինամիկ, շատ բնական, եւ գլխավոր խնդիրը, որը պետք է փորձենք լուծել, մեր հարաբերությունների զարգացման համար առկա ողջ ներուժի բացահայտումն է։
Բայց դա չի նշանակում, որ մեր հարաբերություններում չկան հարցեր. Աստված հեռու պահի այդպիսի իրավիճակից, երբ հարաբերություններում չկան հարցեր, քանի որ դա կնշանակեր, որ հարաբերություն ընդհանրապես գոյություն չունի։ Վստահորեն կարող եմ ասել, որ մեր հարաբերություններում չկան անլուծելի հարցեր, եւ մենք այսօր կքննարկենք հարցերի շատ լայն շրջանակ։
Վստահ եմ, որ այդ հարցերը կլուծվեն՝ մեր դաշնակցային հարաբերությունների շահերի նկատմամբ հարգանքի, մեր երկրների շահերի նկատմամբ հարգանքի, մեր երկրների սուվերենության նկատմամբ հարգանքի եւ միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի հիման վրա։ Շատ ուրախ եմ, որ ռուսաստանյան ներկայացուցիչները, ամեն անգամ խոսելով մեր հարաբերությունների մասին, ընդգծում են նաեւ այս առանցքային հարցերը։ Կարծում եմ՝ գլխավոր խնդիրն իսկապես մեր հարաբերություններում առկա ողջ ներուժի բացահայտումն է։
Մենք, իհարկե, ունենք փայլուն հարաբերություններ, բայց, կարծում եմ, պետք չէ դրա վրա կանգ առնել. հատկապես մեծ ներուժ ունենք քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում եւ ընդհանրապես հումանիտար կապերի ամրապնդման առումով։ Իհարկե, մենք շահագրգռված ենք մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ եւ սերտացմամբ. նկատի ունեմ ոչ միայն երկկողմ հարաբերությունները, այլեւ համագործակցությունը եւ Եվրասիական տնտեսական միության, եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում, եւ ընդհանրապես մյուս ոլորտներում։
Դուք, իհարկե, իրավացի եք. մեր ապրանքաշրջանառության աճն այս տարի կազմել է ավելի քան 20 տոկոս, եւ դա շատ լավ նորություն է։ Կարծում եմ՝ մեր հարաբերություններում լավ նորություններ շատ կան. միայն պետք է ընդգծել եւ որոշումներ ընդունել որոշ ուղղություններով, եւ, իհարկե, պետք է մտածել՝ ի՞նչ անել, որպեսզի մեր հարաբերությունները հետագայում էլ ավելի դինամիկ զարգանան։
Եվս մեկ անգամ շատ ուրախ եմ այս հանդիպման համար։ Վստահ եմ, որ կկարողանանք պահպանել այս պարբերականությունը, որովհետեւ ինձ համար հաճելի է շփվել Ձեզ հետ ոչ միայն միջպետական, այլեւ անձնական մակարդակում։ Կարծում եմ՝ մեզ լավ զրույց է սպասում»,—ասել է Նիկոլ Փաշինյանը։

11-09-2018





15-11-2018
Լավագույն ընտրությունների ակնկալիքով
Կառավարության ղեկավարի վստահեցմամբ՝ կլինի աննախադեպ ընտրական գործընթաց

Երեկ ...


15-11-2018
Առաջնայինը հասարակության վստահությունն է
Միջազգային հանրությունն աջակցում է ՀՀ ժողովրդավարական ընտրական գործընթացներին



15-11-2018
Համայնքների խոշորացումն անհրաժեշտություն է
Առկախված գործընթացը կվերսկսվի 2019 թվականին

Հայաստանում համայնքների խոշորացման ...


15-11-2018
Նոր շուկաներ դուրս գալու եւս մեկ հիանալի հնարավորություն
Հայկական 10 ընկերություն մասնակցում է «ProWine China 2018» ...


15-11-2018
Քանդակների վարպետը
Արշամ Շահինյանը երկխոսում էր հայ մշակույթի երախտավորների հետ



15-11-2018
Հանրային շահը՝ գերակա
Շարունակվել է պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը

Երեկ ...


15-11-2018
Ի նպաստ ազգային միասնության զորացման
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն ...



15-11-2018
Վարչական ռեսուրսի կիրառումը կբացառվի
Իսկ Նիկոլ Փաշինյանը կլինի «Իմ քայլի» ...

15-11-2018
Ծանրորդները անցնող տարում նվաճել են 73 մեդալ
Գլխավոր մարզիչն ամփոփեց 2018 թվականը եւ ...

15-11-2018
Աննա Հակոբյանը հանդիպել է Միխայիլ Շվիդկոյի հետ
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO