Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.04.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ձկան պաշարները Սեւանում համալրվում են

Վարչապետը ծանոթացել է ծրագրի ընթացքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն սեպտեմբերի 9—ին աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։
Վարչապետն այցելել է Լճափ եւ Կարճաղբյուր համայնքներ՝ ծանոթացել «Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» ընթացքին։ Ծրագիրն իրականացնում են «Սեւանի իշխան» եւ «Սեւան Ակվա» փակ բաժնետիրական ընկերությունները՝ ստեղծված «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից։ Կառավարության պահուստային ֆոնդից 2013—2017 թթ. համալիր ծրագիրն իրականացնելու նպատակով հիմնադրամին որպես նվիրաբերություն հատկացվել է 9,0 մլրդ դրամ։
Նիկոլ Փաշինյանը նախ եղել է Լճափ համայնքում գործունեություն ծավալող «Սեւան Ակվա» ընկերության ցանցավանդակային տնտեսությունում։ Կառավարության ղեկավարին ներկայացվել են լճում տեղակայված ցանցերը, Սեւանի իշխանի, Գեղարքունի եւ Ամառային տեսակի մանրաձկան բաց թողնման աշխատանքները։ Նշվել է, որ 2018թ. հուլիսի 1—ի դրությամբ փաստացի առկա ձկան քանակը կազմում է 92 տ։ Լճափից վարչապետն ուղեւորվել է Կարճաղբյուր համայնք, որտեղ շրջայց է կատարել «Սեւանի իշխան» ՓԲԸ ձկնարտադրության համալիրում, ծանոթացել մանրաձկան արտադրության գործընթացին, գործարանի արտադրական հզորություններին։
Այնուհետեւ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի վարչական շենքում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների եւ հիմնադրամի ղեկավար կազմի մասնակցությամբ։ Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է ծրագրի իրականացման շրջանակում կատարված աշխատանքների, արձանագրված արդյունքների եւ առկա խնդիրների մասին. 2015—2018թթ. ընթացքում բաց է թողնվել շուրջ 2,355,000 մանրաձուկ, իրականացվել է Սեւանա լճի եւ դրա ջրհավաք ավազանի էկոլոգիական ընդհանուր խնդիրների գույքագրում եւ ջրի որակի վերահսկողություն, կառուցվել է Հայաստանում 1—ին ջրի փակ շրջանառության համակարգով աշխատող 50տ հզորությամբ մանրաձկան գործարան, Սեւանա լճում ստեղծվել է ցանցավանդակային տնտեսություն, կազմակերպվել է վերամշակված ձկնամթերքի արտադրություն ու իրացում։ Պատասխանատուների խոսքով, սակայն, իրացումներից ակնկալվող ծավալները որոշակիորեն շեղվել են ծրագրային ցուցանիշներից մի շարք պատճառներով, ինչպիսիք են տարերային ձկնորսությունը, ձկների հիվանդությունները, գետերից անկանոն ջրառը, ձվադրավայրերի խնդիրները։
Վարչապետը կարեւորել է «Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» արդյունավետ իրականացումը եւ հանձնարարել պատասխանատուներին՝ կառավարություն ներկայացնել ծրագրի հետագա շահութաբերության կանխատեսումների վերաբերյալ գնահատական՝ ծրագրի հետագա ընթացքին վերաբերող հարցերը քննարկելու համար։

11-09-2018





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO