Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2018
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


«Իմ քայլը հանուն Տավուշի»

Վարչապետը մասնակցել է ներդրումային ֆորումի աշխատանքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 9–ին Տավուշի մարզի Իջեւան քաղաքում մասնակցել է «Իմ քայլը հանուն Տավուշի» խորագրով անցկացվող գործարար համաժողովին, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։
Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ըստ էության, սա մարզային առաջին այսպիսի համաժողովն է, որը մենք պայմանականորեն անվանում ենք գործարար կամ ներդրումային համաժողով։ Նպատակը հետեւյալն է՝ տվյալ մարզի հետ կապ ունեցող, ծագումով այս մարզից սերած, արտերկրում եւ Հայաստանում գործող գործարարներին հրավիրել զրույցի, քննարկման, թե որ ոլորտներում են նրանք հետաքրքրված ներդրումներ անել, որպեսզի կարողանանք մարզ առ մարզ փոխել տնտեսական իրավիճակը Հայաստանում»։
Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ առաջիկայում նման համաժողովներ պետք է կազմակերպվեն ՀՀ բոլոր մարզերում, եւ հիմնական ասելիքը զարգացման հետեւյալ բանաձեւը հանրահռչակելն է. «Հայաստանի Հանրապետությունում իրոք տնտեսական զարգացում կարող է տեղի ունենալ այն պարագայում, եթե գործարար միջավայրը եւ կառավարությունը կարողանան իսկապես գործընկերային հարաբերություններ հաստատել։ Կառավարության անելիքը մենք, ըստ էության, հենց սրա մեջ ենք տեսնում՝ հնարավորությունների ստեղծում, հավասար հնարավորությունների, արդարության, մրցակցային պայմանների, օրինականության ստեղծում, որովհետեւ համաձայնեք՝ այն հին մոտեցումը եւ ընկալումը, թե կառավարությունը պետք է գործարաններ ստեղծի, աշխատատեղեր բացի, այդ բանաձեւը ժամանակակից աշխարհում այնքան էլ արդյունավետ չէ։ Ընդհակառակը, մենք կարծում ենք, որ կառավարությունը աշխատատեղեր ստեղծելու, նոր տնտեսական գործունեությամբ ընկերություններ ստեղծելու հարցում պետք է դիմի այն մարդկանց աջակցությանը, ովքեր պրոֆեսիոնալ են այդ հարցում, ովքեր գիտեն, թե ինչպես է պետք դա անել՝ ոչ միայն բացել, այլեւ շարունակել պահել, զարգացնել եւ ավելի ընդլայնվել»։
Վարչապետի խոսքով՝ նման համաժողովների հիմնական նպատակը հենց այդ գործընկերությունը հաստատելն է եւ եւս մեկ անգամ բարձրաձայնելը, որ նոր Հայաստանում ամենաբարձր գնահատվողը պետք է լինի արդյունք ստեղծող մարդը։ «Ամենաբարձր գնահատվող մարդիկ պետք է լինեն արդյունք ստեղծող մարդիկ, որոնք երկրի համար հարստություն են ստեղծում, այդ ընթացքում նաեւ իրենց համար են հարստություն ստեղծում, աշխատատեղեր են ստեղծում, հարկեր են գեներացնում եւ հնարավորություն են տալիս, որ մեր երկրի զարգացման մակարդակը բարձրանա բոլոր ոլորտներում՝ անվտանգության, պաշտպանության, կրթության, գիտության»,–ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ղեկավարը նշել է, որ երկրում այսօր առկա բոլոր պրոբլեմները կապված են պետական եկամուտների ծավալի հետ, իսկ պետական եկամուտների ծավալի աճը մեծապես կախված է գործարար խավի ակտիվությունից, այն է՝ որքանով երկրում ավելացված արժեք կստեղծվի։ Եվ կառավարությունը, այս ֆորումը կազմակերպելով, նպատակ ունի քաջալերել բոլոր գործարարներին, բիզնես հմտություններ եւ տաղանդ ունեցող բոլոր մարդկանց, որպեսզի նրանք, ովքեր Հայաստանում այդպիսի գործունեություն չեն ծավալում, սկսեն նաեւ մեր երկրում բիզնեսով զբաղվել, իսկ նրանք, ովքեր արդեն սկսել են գործել, ավելի վստահ, ավելի երկարաժամկետ եւ ավելի մեծածավալ հեռանկարներ ունենան՝ ի աջակցություն Հայաստանի Հանրապետության, Հայաստանի ժողովրդի, Հայոց բանակի եւ ընդհանրապես Հայոց պետականության։
Վարչապետն անդրադարձել է նախօրեին Ռուսաստանի Դաշնություն կատարած իր այցի արդյունքներին՝ նշելով, որ տեղյակ է, որ հանդիպմանը մասնակցող գործարարների մի զգալի մասը ՌԴ—ից է եկել։ «Շատ կարեւոր եւ շատ արդյունավետ բանակցություններ եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս այցի եւ բանակցությունների արդյունքում կարող ենք արձանագրել, որ հայ—ռուսական հարաբերությունները բարձրացել են մի նոր, ես կասեի՝ աննախադեպ բարձր մակարդակի վրա, իմ եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի միջեւ կա լիարժեք փոխվստահության մթնոլորտ։ Ըստ այդմ՝ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ կա լիարժեք փոխվստահության մթնոլորտ, որն առավել նպաստավոր պայմաններ կստեղծի, որպեսզի մեր երկրների տնտեսական կապերը զարգանան։ Դա եւս մեկ քաջալերող գործոն կդառնա, որպեսզի Ռուսաստանի Դաշնության մեր հայրենակիցները նոր թափով շարունակեն իրենց գործունեությունը ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունում, այլեւ Հայաստանի Հանրապետությունում»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
Երկրի վարչապետը շնորհակալություն է հայտնել գործարարներին՝ համագործակցության պատրաստակամության համար եւ ընդգծել. «Հայաստանի ժողովուրդը, Հայաստանի կառավարությունը հույս են դնում ձեզ վրա։ Մենք, իհարկե, պատրաստ ենք մեզնից կախված ամեն ինչ անել, որպեսզի դուք հաջողեք Հայաստանում՝ նրանք, ովքեր արդեն իսկ գործունեություն են ծավալում, եւ նրանք, ովքեր պատրաստվում են գալ Հայաստան։
Հայաստանում գործող գործարար խավին 2 ուղերձ ունենք. մենք ասում ենք՝ հարստացեք եւ հարստացրեք Հայաստանի Հանրապետությանը եւ Հայաստանի ժողովրդին, այսինքն՝ ինքներդ հարստացեք, եթե հարուստ եք, ավելի հարստացեք եւ ավելի հարստացրեք Հայաստանի Հանրապետությանը եւ նրա ժողովրդին։ Մենք ասում ենք՝ հզորացեք եւ հզորացրեք, այսինքն՝ հզորացեք տնտեսապես, հոգեպես, ազգային ինքնագիտակցության, ինքնության առումով եւ հզորացրեք մեր հայրենիքը, մեր ժողովրդին, մեր պետությունը»։
Համաժողովին մասնակցող՝ արտասահմանում եւ ՀՀ—ում բնակվող տավուշցի մի շարք գործարարներ ներկայացրել են տարբեր ոլորտներում բիզնես ծրագրերի առաջարկներ՝ ելակի արտադրություն, ինտենսիվ գյուղատնտեսություն, շինանյութերի արտադրություն եւ այլն։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ծրագրերը վերջնական տեսքի կբերվեն եւ կներկայացվեն համապատասխան գերատեսչություններ։
Վարչապետը պատասխանել է նաեւ գործարարների մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթություններին, ներդրումային ոլորտին, հարկային համակարգի բարեփոխումներին, ապահովագրության բնագավառին եւ այլն։ Անդրադառնալով ընդհանրապես Հայաստանում տնտեսության զարգացման տեսլականին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Հայաստանում տարիներ շարունակ վարվել է աղքատության խրախուսման քաղաքականություն։ Մենք կարծում ենք, որ այժմ պետք է իրականացվի աշխատանքի խրախուսման քաղաքականություն, որովհետեւ աշխատանքը բոլոր խնդիրները լուծելու միակ տարբերակն է։ Կառավարությունը հենց աշխատանքի խրախուսմանը միտված քաղաքականություն է իրականացնում, եւ Հայաստանում աշխատանքով շահույթ ստացող, աշխատող, արդյունք ստեղծող մարդն արժանի է ամենաբարձր գնահատանքի, բացառիկ հարգանքի»։
Կառավարության ղեկավարը, ամփոփելով մտքերի փոխանակությունը, գոհունակություն է հայտնել համաժողովի արդյունքների կապակցությամբ՝ այն գնահատելով որպես արդյունավետ եւ ստացված։

11-09-2018





15-11-2018
Լավագույն ընտրությունների ակնկալիքով
Կառավարության ղեկավարի վստահեցմամբ՝ կլինի աննախադեպ ընտրական գործընթաց

Երեկ ...


15-11-2018
Առաջնայինը հասարակության վստահությունն է
Միջազգային հանրությունն աջակցում է ՀՀ ժողովրդավարական ընտրական գործընթացներին



15-11-2018
Համայնքների խոշորացումն անհրաժեշտություն է
Առկախված գործընթացը կվերսկսվի 2019 թվականին

Հայաստանում համայնքների խոշորացման ...


15-11-2018
Նոր շուկաներ դուրս գալու եւս մեկ հիանալի հնարավորություն
Հայկական 10 ընկերություն մասնակցում է «ProWine China 2018» ...


15-11-2018
Քանդակների վարպետը
Արշամ Շահինյանը երկխոսում էր հայ մշակույթի երախտավորների հետ



15-11-2018
Հանրային շահը՝ գերակա
Շարունակվել է պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը

Երեկ ...


15-11-2018
Ի նպաստ ազգային միասնության զորացման
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն ...



15-11-2018
Վարչական ռեսուրսի կիրառումը կբացառվի
Իսկ Նիկոլ Փաշինյանը կլինի «Իմ քայլի» ...

15-11-2018
Ծանրորդները անցնող տարում նվաճել են 73 մեդալ
Գլխավոր մարզիչն ամփոփեց 2018 թվականը եւ ...

15-11-2018
Աննա Հակոբյանը հանդիպել է Միխայիլ Շվիդկոյի հետ
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO