Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.01.2019
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Քննարկվել են հայրենական կյանքին եւ սփյուռքին վերաբերող հարցեր

Նախօրեին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանին՝ ուղեկցությամբ ՀԲԸՄ—Հայաստանի նախագահ տիար Վազգեն Յակուբյանի, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Ողջունելով ՀԲԸՄ նախագահի այցը Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Ամենայն հայոց կաթողիկոսը գնահատանքով անդրադարձավ ՀԲԸՄ բազմաբնույթ ծրագրերին Հայաստանում եւ սփյուռքի համայնքներում, ինչպես նաեւ Մայր Աթոռի հետ արդյունաշատ գործակցությանը։
ՀԲԸՄ նախագահը Վեհափառ հայրապետին ներկայացրեց ՀԲԸՄ կողմից աշխարհի տարբեր երկրներում հայապահպանությանը եւ հայկական մշակույթի զարգացմանն ուղղված ծրագրերը։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց համահայկական մի շարք խնդիրների, ներառյալ Հայաստանում եւ սփյուռքում Հայոց եկեղեցու առջեւ ծառացած մարտահրավերներին։ Մասնավորապես խոսվեց սփյուռքի համայնքների կյանքում հայոց լեզվի գործածության հետ կապված մարտահրավերների եւ հայ ինքնության պահպանման վրա դրանց ազդեցության մասին։ Կարեւորվեց Եկեղեցու դերակատարությունը հատկապես երիտասարդ սերնդի՝ համայնքային կյանքում գործուն ներգրավման հարցում։ Այս կապակցությամբ հատկապես ընդգծվեց ժամանակակից տեխնոլոգիաների արդյունավետ գործածությունը Հայաստանում եւ սփյուռքի թեմերում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու առաքելության իրականացման գործում։
Տիար Պերճ Սեդրակյանը Նորին սրբությանը տեղեկություններ փոխանցեց Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում մոտ օրերս բացվելիք «Հայաստան» ցուցահանդեսի մասին, որտեղ ցուցադրվելու են Հայոց եկեղեցու կողմից դարերով պահպանված՝ 4—ից 18—րդ դարերի հոգեւոր—մշակութային գանձեր եւ սրբություններ։
Գարեգին Բ Վեհափառն անդրադարձավ ցուցահանդեսի բացառիկությանը՝ ընդգծելով, որ այն հպարտությամբ կլցնի հայորդիների սրտերը եւ աշխարհին հերթական անգամ կվկայի համաշխարհային հոգեւոր—մշակութային ժառանգության մեջ հայ ժողովրդի յուրահատուկ ներդրման մասին։
Հանդիպման ավարտին Վեհափառ հայրապետն իր օրհնությունը բերեց Պերճ Սեդրակյանին ու Վազգեն Յակուբյանին Մայր Աթոռին ու Հայոց եկեղեցու աշխարհասփյուռ թեմերին ՀԲԸՄ—ի շարունակական աջակցության համար։

12-09-2018





23-01-2019
Հայաստանը կշարունակի մնալ վստահելի գործընկեր
Երկկողմ հանդիպումներ բազմաթիվ երկրների ու ընկերությունների ղեկավարների հետ



23-01-2019
Ադրբեջանին թշնամի է պետք
Որպեսզի իշխանությունը ժողովրդին շեղի իրական խնդիրներից

Ադրբեջանին թշնամի ...


23-01-2019
25500 դրամից ցածր թոշակ չի լինի
Հայաստանում սահմանվում է «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ»

Աշխատանքային եւ ...


23-01-2019
Կարեւորն արդյունավետությունն է
Արվեստագետները հակադիր կարծիքներ ունեն օպտիմալացման վերաբերյալ

Հուշարձանագետ Սամվել ...


 
23-01-2019
Դասականի դասերը
Առանց ավանդույթի եւ նորարարության բախման կյանքը կկործանվի։
Հերբերտ ...


23-01-2019
Հանձնել են հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-01-2019
Ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



23-01-2019
Էկոլոգիական անհրաժեշտությո՞ւն, թե՞ ժամանակի պահանջ
Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաները ...

23-01-2019
Կապուտիկյանը չէր կարող լռել
Նրա բանաստեղծությունները դարձել են ...

23-01-2019
Որ «Շիրակն» էլ «Էյրբաս» ու «Բոինգ» ընդունի
Միայն կառամատույցը վերանորոգելը 3 մլն ...

23-01-2019
Մեր սահնակն էլ գուցե տեղից շարժվի
Ձմեռային մարզաձեւերը զարգացնելը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO