Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2018
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Նվիրական առաքելություն

Գեւորգյան ճեմարանի 2018—2019 թթ. ուսումնական տարվա բացման արարողությունը

Երեկ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ ճեմարանի 2018—2019 թթ. ուսումնական տարվա բացման արարողությունը, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Հանդիսությունը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո կատարվեց ուսանողների օրհնության կարգ։ Հնչեցին նաեւ Հայաստանի Հանրապետության եւ ճեմարանի օրհներգերը։
Այնուհետեւ ներկաներին ողջունեց Գեւորգյան ճեմարանի տեսուչ հոգեշնորհ տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը։ Հայր սուրբը տեղեկացրեց, որ ճեմարանը նոր ուսումնական տարին սկսում է 102 աշակերտով եւ ասպիրանտուրա ընդունված 7 ուսանողով։ Ճեմարանն ունի 22 հոգեւորական եւ 35 աշխարհական դասախոս։ Հայր Գարեգինը խոսեց նաեւ իրականացված ուսումնական ծրագրերի, մի շարք առարկաների համար պատրաստված դասագրքերի, ինչպես նաեւ ամառային արձակուրդների ընթացքում հայաստանյան եւ սփյուռքյան թեմերում ճեմարանականների բերած ծառայության մասին։ «Գիտելիքը մարդուն կշիռ է տալիս, իսկ նրա արարքները յուրահատուկ փայլ են հաղորդում իրեն։ Մշտապես պիտի փորձեք ոչ թե միայն փայլել ձեր արարքներով, այլ առաքինությամբ լի, ձեր իմաստությամբ լի նմանվել մեր Արարչին՝ դառնալով Նրա իսկական գործակիցներն այս աշխարհում։ Ձեր ապագա առաքինությունն առավել նվիրական է դառնում, քանզի հայասիրության եւ Էջմիածնասիրության սերմերը պիտի ցանեք մարդկանց հոգիներում, որոնցից շատերը կարող են լինել պարարտ հող, որտեղ հեշտ կլինի այդ ցանքը կատարել, եւ որոշները՝ ապառաժ, որոնց մեջ դժվար կլինի սերմ ցանել։ Չվհատվել ու վերստին չվհատվել, քանզի Տիրոջ օրհնությամբ ու խաչի զորությամբ նորօրյա հոգեւորականի համար ստեղծված է ցանկացած հնարավորություն ապառաժը հերկելու»,–ասաց տեսուչը՝ ողջունելով նաեւ նոր սաների մուտքը ճեմարան։
Ցերեկույթի ընթացքում Գեւորգյան հոգեւոր ճեմարանի սաները, ղեկավարությամբ Արտաշես Բաբուրյանի, հանդես եկան ժողովրդական երգերի կատարումներով։
Այնուհետեւ ներկաներին իր օրհնությունն ու հայրական պատգամը բերեց Նորին սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը։
Գոհունակություն հայտնելով նոր ուսումնական տարվա բացման հանդիսավոր արարողությանը ներկա գտնվելու առիթով՝ Նորին սրբությունը նշեց, որ տարեսկզբի յուրաքանչյուր այսպիսի հանդիսություն հույսի եւ վստահության զգացումով է լցնում ամենքի հոգիները, որ Հայաստանեայց եկեղեցին մեկ տարի անց կրկին Տիրոջ խոսքի քարոզության եւ առաքելության նոր մշակներ է ունենալու։ «Գեւորգյան հոգեւոր ճեմարանն արդեն 144 տարի նվիրական առաքելություն է իրականացնում՝ կերտելու ու դաստիարակելու գիտակ ու հավատավոր, հոգեւոր սպասավորությանը նախանձախնդիր Աստծո մշակներ, որ լինեն սուրբ Ավետարանի բարեջան մատռվակները՝ հոգեւոր լույսով առաջնորդելով մեր ժողովրդին եւ հաստատուն պահելով դեպի Աստված նրա ընթացքը։
Սիրելինե՛ր, այսօր, ի շարս այլ խնդիրների ու մարտահրավերների, մեր սուրբ եկեղեցու առաքելության արդյունավորման կարեւորագույն պայմաններից են եկեղեցականի հոգեւոր խորը ապրումը ու դրա կենսագործումը տերունապատվեր առաքելության մեջ եւ մեր հայրերից մեզ ավանդված դպրությունն ու գիտությունը, հատկապես եկեղեցագիտական եւ աստվածաբանական ճանաչողությունը։ Անշուշտ, եկեղեցական կյանքն անմիջականորեն ծագում է նրա հիմնադրի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անձից ու Ավետարանից, բայց եկեղեցագիտական իմացությունը, աստվածաբանական միտքը՝ լուսաբանելով եկեղեցական կյանքը, հավատքի հիմնադրույթները, նոր սկզբունքներ եւ մոտեցումներ է առաջադրում նաեւ ներկայի եւ ապագայի համար։ Այդ գիտությամբ զինված իմաստուն եւ խոհեմ մշակներն են ունակ զատելու ցորենը որոմից, պիտանին՝ անպիտանից։ Հավատով ու գիտելիքով կոփված խոփն է ի զորու հերկելու մեր ազգային—եկեղեցական կյանքի դաշտը՝ ավետարանական սերմի համար պարարտ ու նպաստավոր հող ապահովելու համար»,–ասաց Վեհափառ հայրապետը։
Խոսքն ուղղելով ճեմարանականներին՝ Նորին սրբությունը շեշտեց, որ սուրբգրային իմաստությամբ գիտության մղումն ու նախանձախնդրությունը կարեւորվում են ոչ միայն իմացության ամբարումով, այլեւ այդ գիտելիքը հավատի ու աղոթքի բովի մեջ փորձելով։ «Հետեւաբար, իմաստության եւ գիտելիքի ձեր ամբարմանը միախառնե՛ք աղոթքի ու հոգեւոր զգացումի սրբագործող շաղախը, հղկե՛ք ու հստակեցրե՛ք ձեզ համար Աստծուն եւ մեր ժողովրդին ծառայելու տեսլականը։ Սուրբ Եզնիկ Կողբացու խոսքով՝ «աղոթեք հավատով, ապրեք հույսով, արարեք սիրով»։ Այս թող դառնա ձեզ համար Գեւորգյան հոգեւոր ճեմարանի նոր ուսումնական այս տարվա նշանաբանը»,–պատգամեց Ամենայն հայոց կաթողիկոսը։
Ուսումնական տարվա բացման առիթով Նորին սրբությունը հայրապետական գնահատանքի եւ օրհնության իր խոսքն ուղղեց դասախոսներին, ում վստահված է եկեղեցու սրբազան առաքելության սպասավորներ պատրաստելու նվիրական առաքելությունը։ Հայոց հովվապետը նաեւ իր գնահատանքը բերեց ճեմարանի տեսչական անձնակազմին՝ մաղթելով նոր եռանդ եւ ուժ՝ գալիք ուսումնական տարում նորանոր ձեռքբերումներով արդյունավորելու ճեմարանի ուսումնական կյանքի կազմակերպումը։
Վերջում Ամենայն հայոց կաթողիկոսը մաղթեց, որ Աստված գիտության ամուր հիմքով, աղոթքի լուսավոր սյուներով ու նվիրումի աներեր գմբեթով պսակի Գեւորգյան հոգեւոր ճեմարանը՝ առավել նախանձախնդրություն եւ ուսումնատենչություն պարգեւելով սաներին, դասախոսներին եւ տեսչական կազմին։
Հանդիսությունն ամփոփվեց «Պահպանիչ» աղոթքով։

12-09-2018





15-11-2018
Լավագույն ընտրությունների ակնկալիքով
Կառավարության ղեկավարի վստահեցմամբ՝ կլինի աննախադեպ ընտրական գործընթաց

Երեկ ...


15-11-2018
Առաջնայինը հասարակության վստահությունն է
Միջազգային հանրությունն աջակցում է ՀՀ ժողովրդավարական ընտրական գործընթացներին



15-11-2018
Համայնքների խոշորացումն անհրաժեշտություն է
Առկախված գործընթացը կվերսկսվի 2019 թվականին

Հայաստանում համայնքների խոշորացման ...


15-11-2018
Նոր շուկաներ դուրս գալու եւս մեկ հիանալի հնարավորություն
Հայկական 10 ընկերություն մասնակցում է «ProWine China 2018» ...


15-11-2018
Քանդակների վարպետը
Արշամ Շահինյանը երկխոսում էր հայ մշակույթի երախտավորների հետ



15-11-2018
Հանրային շահը՝ գերակա
Շարունակվել է պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը

Երեկ ...


15-11-2018
Ի նպաստ ազգային միասնության զորացման
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն ...



15-11-2018
Վարչական ռեսուրսի կիրառումը կբացառվի
Իսկ Նիկոլ Փաշինյանը կլինի «Իմ քայլի» ...

15-11-2018
Ծանրորդները անցնող տարում նվաճել են 73 մեդալ
Գլխավոր մարզիչն ամփոփեց 2018 թվականը եւ ...

15-11-2018
Աննա Հակոբյանը հանդիպել է Միխայիլ Շվիդկոյի հետ
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO