Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2019
ՄԱՐԶԵՐ


Ինչ կարող են ակնկալել զբոսաշրջիկները

Դիլիջանը զբոսաշրջության նոր եւ ինքնատիպ կենտրոններով կներկայանա հանրությանը

«Դիլի ջա՛ն, Դիլի՛, Դիլի՛ ջան»…
Ասում են՝ տարիներ առաջ Դիլիջանի խիտ անտառներում ապրելիս է եղել մի հովիվ, ով սիրահարվել է իշխանավորի դստերը։ Իշխանը, իմանալով այս մասին, հրամայել է Դիլիջանի խիտ անտառներում այնպես մոլորեցնել հովվին, որ այլեւս ոչ ոք չգտնի։ Իսկ հովվի մայրը օր ու գիշեր լացելով փնտրել է որդուն՝ «Դիլի՛ ջան, Դիլի՛, Դիլի՛ ջան» կանչելով։
Տեղացիների հավաստմամբ՝ սա Դիլիջան անվան ստուգաբանության ընդամենը մի տարբերակն է։ Պատմում են, որ «Դիլի ջան» նշանակում է «քաղցր լեզու» եւ տեղացիների անուշ բարբառի պատճառով տեղանքին տվել են Դիլիջան անվանումը։
Ստուգաբանական ու ավանդազրույցային հարթությունից դուրս գալով՝ կարող ենք ասել, որ զբոսաշրջիկները Դիլիջան այցելելու բազմաթիվ այլ պատճառներ ունեն։ Մեզ հետ զրույցում այդպես է վստահեցնում Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոնի հիմնադիր նախագահ Արթուր Ղազարյանը. «Զբոսաշրջիկը, այցելելով Դիլիջան, հնարավորություն է ստանում ծանոթանալու քաղաքի խորհրդային եւ հետխորհրդային ճարտարապետական լուծումներին, տեսնել ոչ նյութական արժեքների ինքնատիպ դրսեւորումը տարբեր ոլորտներում՝ յուրօրինակ խոհանոց, գեղեցիկ արվեստանոց եւ այլն»։
Քաղաքը խորհրդային տարիներին հայտնի է եղել որպես առողջարանային կենտրոն։ Հիմա այն աչքի է ընկնում գեղեցիկ շենքերով, յուրահատուկ ռեստորաններով, հարմարավետ առողջարանային կենտրոններով ու փարթամ բնությամբ։
Արթուր Ղազարյանի հավաստմամբ՝ Դիլիջանի տեսարժան վայրերից է «Հին Դիլիջան» փողոցը, որը հայկական ու վրացական ճարտարապետության ներդաշնակ միաձուլումն է։ Փողոցով քայլելիս թվում է՝ Թբիլիսիից փոքրիկ հատված տեղափոխվել է Դիլիջան ու ձուլվել հայկական մշակույթին՝ փայտե տներ, փոքրիկ ու գունավոր տանիքներ, զարդաքանդակներ, սալիկապատված հատակ։
«Ճարտարապետական նմանատիպ լուծումները պայմանավորված են այն բանով, որ խորհրդային տարիներին Վրաստանից շատ հայտնի գործիչներ են եկել Դիլիջան՝ հանգստանալու եւ գործունեություն ծավալելու, հետեւաբար քաղաքի այդ հատվածը նման կերպ է կառուցվել»,—ընդգծեց զրուցակիցը։
Դիլիջանը զբոսաշրջիկների համար հետաքրքիր կլինի նաեւ ժամանակակից մոտիվներով կառուցված ռոտունդայով եւս։ Բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է շրջանակ։ Ռոտունդաներ կան գրեթե բոլոր եվրոպական երկրներում։
Դիլիջանի ներկայիս ռոտունդան փոխարինում է իր «նախնիին», որը սողանքային տարածքում գտնվելու պատճառով քանդվել է։ Այդ տարածքում է գտնվում նաեւ այն ծառը, որի ստվերում սիրել է ընթերցել Եղիշե Չարենցը։
«Քաղաքապետը 7—8 տարի առաջ որոշում կայացրեց կառուցել հին ռոտունդայի տրամաբանական շարունակությունը՝ ներկայիս ռոտունդա—ամֆիթատրոնը։ Այստեղ մշակութային հետաքրքիր միջոցառումներ են կազմակերպվում։ Վերջերս տեղի է ունեցել նաեւ «ColorFest»,—նշեց ծրագրի նախագահը։
Դիլիջանում զբոսաշրջիկների համար նախընտրելի վայր է համարվում նաեւ «Կճուճ» ռեստորանային համալիրը, որտեղ ուտեստները պատրաստվում են միայն կավե կճուճների մեջ, փռում։ Ռեստորանի հիմնադիր տնօրեն Վարդա Ավետիսյանի խոսքով՝ զբոսաշրջիկների ամենասիրելի ուտեստը գառան միսն է՝ մեղրով ու սալորաչրով լցոնած, իսկ ամենից շատ վաճառվող սննդատեսակը հորթի մաչան է՝ պատրաստված լոլիկի սոուսով ու սխտորով։
«Այստեղ ամեն մի սննդատեսակ իմ ստեղծագործությունն է։ Ես սիրահարված եմ փռին ու սիրում եմ տարբեր մթերքներ համատեղել»,—ասաց Վարդան։
Վերջինիս խոսքով՝ նրանց նպատակն է եղել Դիլիջանը զբոսաշրջիկի համար ավելի հետաքրքիր ու հյուրընկալ դարձնելը, այդ պատճառով որոշել են տուրիստին հնարավորություն ընձեռել իր իսկ ձեռքով պատրաստելու ուտեստը։
«Ես նկատում էի, որ զբոսաշրջիկին հետաքրքրում էր խոհանոցը, դրա համար այդպիսի բան որոշեցինք։ Իսկ հիմա դեպքեր են լինում, որ տեղերի զբաղվածության պատճառով մերժում ենք նրանց»,—հավելեց ռեստորանի տնօրենը։
«Իմ Հայաստան» ծրագրի տնօրեն Սիսակ Մխիթարյանի խոսքով՝ Հայաստանում շատ տեսարժան վայրեր կան, որոնց մասին հանրությունը տեղյակ չէ։
«Մենք զբաղվում ենք տուրիստական «մթերք» գտնելով եւ դրա մասին հանրությանը իրազեկելով։ Մեր աշխատանքը մի քանի փուլեր ունի։ Սկզբում ազգագրական ուսումնասիրություններ ենք իրականացնում, ընտրում ենք այն «պրոդուկտը», որը ներկայացվելու է տուրիստներին, հետո զբոսավարների համար դասընթացներ ենք կազմակերպում, որպեսզի հետագայում ներկայացնենք զբոսաշրջիկին։ Մեր նպատակը Հայաստանում զբոսաշրջության խթանումն է։ Ուզում ենք այնպես անել, որ անձը, մարզ գնալով, մի քանի օր ավելի մնա, եւ դա լինի հետաքրքրությունից ելնելով»,–ամփոփեց Սիսակ Մխիթարյանը։
Ներկայումս Դիլիջանում գործում են շուրջ 3 տասնյակ առողջարաններ եւ հանգստյան տներ, 5 դպրոցներ, 3 միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ եւ բուհերի 2 մասնաճյուղեր։ Քաղաքն ունի թանգարաններ, գրադարանային համակարգ, գեղարվեստի եւ երաժշտական դպրոցներ։ Վերջինս զբոսաշրջային եւ բարեկամական կապեր ունի Լյուքսեմբուրգի Պետանջ, Իտալիայի Ուդինե, Անգլիայի Ուինքոմբ, Ֆրանսիայի միջերկրածովյան հայտնի զբոսաշրջային կենտրոններ Մարսել, էքս—Պրովանս եւ Սեն Մաքսիմ քաղաքների հետ։ Դիլիջանում ներկայումս գործում են 10—ից ավելի հյուրանոցներ, որոնք ապահովված են հանգիստը վայելելու համար նախատեսված բոլոր հարմարություններով։
Սոնա ՄԿՐՏՉՅԱՆ

12-09-2018





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO