Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2018
ՄԱՐԶԵՐ


«Հեքիաթի տունը» բացեց դռները

Այն խրախուսելու է զբոսաշրջությունը եւ էթնոմշակույթը

Սա, իհարկե, դեռ Լոռու ձորը չէ։ Լոռու ձորը քիչ ներքեւում է, այնտեղ, որտեղ մեր աչքի առաջ կհառնեն ահռելի, երկնքից կախված, խորունկ նոթերը կիտած, համառ ու անթարթ հայացքով իրար նայող ժայռերը, որոնց ոտքերի տակ գալարվում է գիժ Դեբեդը մոլի, խելագար թռչում քարերի գլխով, փրփուր է թքում անզուսպ երախով... Սա դեռ այն հատվածը չէ, որտեղ «էս տախտի վրա աղոթում մի վանք, էն ժայռի գլխին հսկում է մի բերդ...»։ Սա նախադուռն է ձորի, որտեղ ժայռերի փոխարեն անտառապատ բարձր սարեր են՝ իրար այնքան մոտ կանգնած, որ նրանց արանքով միայն մի Դեբեդ ու մի նեղ ավտոճանապարհ կարող են անցնել՝ տեղ—տեղ հերթը իրար զիջելով։ Այս զմրուխտ հեքիաթի մեջ էլ, Փամբալ գյուղում ծվարել է Լոռվա «Հեքիաթի տունը»։ Հենց այդպես՝ «Հեքիաթի տունը»։
Այս կառույցի լույս աշխարհ գալը կապված է «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի հետ, որի նախաձեռնողը ՄԱԿ—ի Զարգացման ծրագիրն է, իսկ ֆինանսավորողը՝ ՌԴ կառավարությունը։ Լոռու մարզում զբոսաշրջության զարգացման հեռանկարով է ստեղծվել այս մշակութային օջախը, որպես զբոսաշրջային կարեւոր հանգրվան։
Այդ առիթով ՄԱԿ—ի ՄԱԶԾ Հայաստանում մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը հետեւյալն ասաց. «Անձամբ ես, որպես երկու երեխայի ծնող, մեծ հույս ունեմ, որ այն կդառնա իրոք հեքիաթային վայր ոչ միայն տեղացիների, այլեւ զբոսաշրջիկների համար։ Մեր նպատակն է Հայաստանի քարտեզի վրա կայուն տնտեսական միավորներով 50—60 կետ ստեղծելը, որից մի քանիսը լինելու են Լոռիում»։ Պարոն Մարիասինը «Հեքիաթի տան» բացմանը եկել էր իր տիկնոջ եւ երեխաների հետ, ինչը վկայում է նրա խոսքի անկեղծության մասին։ Շինարարական աշխատանքները սկսվել են անցած տարվա վերջին։ Ճիշտ է՝ կառույցը դեռեւս ամբողջությամբ ավարտված չէ, բայց այդ վիճակով արդեն գործում է։ «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» 7—րդ միջազգային ֆոլկլորի փառատոնի (սեպտեմբերի 8—12) շրջանակում այստեղ հյուրնկալվել էին Լիտվայի, Վրաստանի, Իրանի եւ Հայաստանի (Լեռնապատ գյուղի) ֆոլկլորային խմբերը։
«Հեքիաթի տան» տիրուհին՝ «Ավանդական տոների վերածնունդ» կրթամշակութային ՀԿ նախագահ Հասմիկ Բաղրամյանը կարծես թե զարմացավ իմ հարցից՝ ինչո՞ւ հեքիաթի տուն. «Որովհետեւ Լոռվա մարզում բնությունն ինքնին հեքիաթային է, կարծես օդի մեջ հեքիաթը կա։ Ամեն մի լոռեցի հեքիաթ կպատմի, լոռեցու խոսքի մեջ անպայման հեքիաթային մի դրվագ կա. «Ոնց որ ասում էր մեր մեծը...»։ Հեքիաթը Լոռիում շատ տարածված է, եւ այս Տան նպատակը Լոռվա մարզի մշակութային ժառանգության վերականգնումն է ի դեմս հեքիաթի։ Իհարկե, այստեղ պետք է ներկայացվեն կենցաղը, կենցաղային արարողությունները՝ որպես մշակույթի մաս, Լոռվա բոքոնը, պանիրը, մեղրը, որոնք յուրահատուկ համ ունեն եւ անուն։ Դա պետք է գեղեցիկ ներկայացվի որպես մշակութային ժառանգության գանձ։ Գալիս են ոչ թե կշտանալու համար, այլ առնչվելու տվյալ արարողությանը, որը հազարամյակների պատմություն ունի։ Դրա հետ մեկտեղ պետք է ներկայացվեն հեքիաթներ, ոչ միայն հայկական, այլեւ աշխարհի տարբեր ժողովուրդների, որովհետեւ այսօր հեքիաթի աշխարհը մեռնում է։ Մեռնում է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում։ Կա այդպիսի վտանգ. այսօր երեխաները կտրված են հեքիաթից»։ Տանտիրուհին խոստովանում է, որ «Հեքիաթի տունը» չնայած ստեղծվել է զբոսաշրջությունը մարզում ավելի գրավիչ եւ հետաքրքիր դարձնելու նպատակով, սակայն իրողության խորքում առկա է առավել մեծարժեք նպատակը՝ մշակութային ժառանգության վերականգնումը։
Հասմիկ Բաղրամյանը, որի ղեկավարած հասարակական կազմակերպությունը մշակութային այսպիսի կառույցներ ունի նաեւ Հայաստանի այլ շրջաններում՝ Բյուրականում, Քանաքեռում, Աշտարակում, այս կառույցը անվանում է «Հեքիաթի տուն թանգարան—թատրոն»։ Նման կառույցների դերն ու նշանակությունը մեծ է ու գնալով ավելի է մեծանալու, քանի որ դրանք միտված են ֆոլկլորային մշակույթը կործանումից փրկելուն։ Առաջին այսպիսի կառույցը ստեղծվել է անցյալ դարի սկզբին Շվեդիայում։ Այնտեղ հասկացել են, որ տեխնոլոգիաների արագ զարգացումը բերում է ժողովրդական մշակույթի մահվան, եւ ձեռնարկել են նման թանգարանների կառուցումը։ Հասմիկ Բաղրամյանն առավել վատ միտումներ է տեսնում հայ ժողովրդական մշակույթի դաշտում։ Ըստ նրա, այն, ինչ այսօր հեռուստաեթերում ներկայացվում է որպես մշակույթ, միայն վնասում է մեր մշակույթը, նպաստում, որ ավելի արագ կորցնենք մեր իսկական ազգային արժեքները։ «Եթե դրա դեմ ինչ—որ միջոց չձեռնարկենք, վաղն ունենալու ենք ապազգային ռաբիզ մի բան»,–ասում է նա։
«Կուզենայի, որ այս կենտրոնում միշտ լիներ ինչ—որ միջոցառում, որի համար առնում են տոմս ու գալիս են դիտելու, ինչպես նորմալ թատրոններում եւ թանգարաններում։ Ախր սա առաջին հերթին մեր ժողովրդին է պետք, ոչ թե զբոսաշրջիկին։ Գիտեք, Լիտվայում ինչ են արել. մի ընդարձակ տարածք որպես էթնոգոտի այնպես են ըստ ժողովրդական կենցաղի ու մշակույթի ձեւավորել, որ դրանցով անցնելուց հետո քեզ թվում է՝ ամբողջ Լիտվան ես տեսել՝ ժողովրդական մշակույթի իր բոլոր երանգներով։ Երկիրը մեծ ներդրումներ է անում այդ ոլորտում, շատ է արժեւորում իր մշակույթը։ Իսկ մեզ մոտ...»,–նշեց ՀԿ—ի նախագահը։
Հասմիկը ուսանել է Իտալիայի Սանտա Չիչիլիա ակադեմիայում (հնագույն երաժշտության), որտեղ էլ հղացել է հայ ֆոլկլորային երաժշտության եւ մշակույթի կենտրոններ հիմնելու գաղափարը։ Նա այն համոզմունքին է, որ ունենալը քիչ է, հարկավոր է ներկայացնել այն։ Այդ մտքի վրա մի օրինակ է բերում. «Իտալիայում գտնվելու ժամանակ Թուրքիան ներկայացրեց Վասպուրականի ֆոլկլորային մշակույթը, ամբողջությամբ հայկական։ Մեծ ցնծությամբ ընդունվեց ներկայացվածը։ Ես որքան էլ սրան—նրան ասում էի, որ սա հայկական ֆոլկլորն է, լսող չկար։ Այնպես որ սեփական մշակույթը պետք է կարողանալ ներկայացնել եւ նախանձախնդիր լինել էթնիկ մշակույթի պահպանման նկատմամբ»։
Հանդիսավոր միջոցառումը հարստացրին միջազգային փառատոնի մասնակից էթնոխմբերն իրենց ներկայացումներով։ Իհարկե, տիրոջ իրավունքով «խոսեցին» նաեւ Մեծ լոռեցու հեքիաթային հերոսները։
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

12-09-2018





15-11-2018
Լավագույն ընտրությունների ակնկալիքով
Կառավարության ղեկավարի վստահեցմամբ՝ կլինի աննախադեպ ընտրական գործընթաց

Երեկ ...


15-11-2018
Առաջնայինը հասարակության վստահությունն է
Միջազգային հանրությունն աջակցում է ՀՀ ժողովրդավարական ընտրական գործընթացներին



15-11-2018
Համայնքների խոշորացումն անհրաժեշտություն է
Առկախված գործընթացը կվերսկսվի 2019 թվականին

Հայաստանում համայնքների խոշորացման ...


15-11-2018
Նոր շուկաներ դուրս գալու եւս մեկ հիանալի հնարավորություն
Հայկական 10 ընկերություն մասնակցում է «ProWine China 2018» ...


15-11-2018
Քանդակների վարպետը
Արշամ Շահինյանը երկխոսում էր հայ մշակույթի երախտավորների հետ



15-11-2018
Հանրային շահը՝ գերակա
Շարունակվել է պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը

Երեկ ...


15-11-2018
Ի նպաստ ազգային միասնության զորացման
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն ...



15-11-2018
Վարչական ռեսուրսի կիրառումը կբացառվի
Իսկ Նիկոլ Փաշինյանը կլինի «Իմ քայլի» ...

15-11-2018
Ծանրորդները անցնող տարում նվաճել են 73 մեդալ
Գլխավոր մարզիչն ամփոփեց 2018 թվականը եւ ...

15-11-2018
Աննա Հակոբյանը հանդիպել է Միխայիլ Շվիդկոյի հետ
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO