Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.09.2018
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Մեծ պատիվ եւ պատասխանատվություն

Հայաստանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը

Մինչեւ սեպտեմբերի 14-ը պաշտոնական այցով Հայաստանում է լինելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը։
Երեկ տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հանդիպումը, որից հետո կողմերը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։
Զոհրաբ Մնացականյանը վստահեցրել է, որ Հայաստանի համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է հյուրընկալելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17—րդ գագաթնաժողովը։
«Միկաել Ժանի այցը տեղի է ունենում Ֆրանկոֆոնիայի 17—րդ գագաթնաժողովից մեկ ամիս առաջ, ուստի պատահական չէ, որ մեր քննարկման հիմնական թեման հենց գագաթնաժողովն է։ Քննարկել ենք այն գերակայությունները, որ կան մեր ու ֆրանկոֆոն երկրների օրակարգում»,–նշել է Զ. Մնացականյանը։
Նա ընդգծել է, որ Ֆրանկոֆոնիան՝ որպես լեզվի բազմազանության եւ ֆրանսերենի տարածման լծակ, կարեւոր դեր ունի Հայաստանի համար։ Նրա համոզմամբ՝ լեզուն կարեւոր գործիք է՝ առաջ տանելու ընդհանուր արժեքները, նպատակները, համագործակցությունը։ «Ֆրակոֆոնիան հարուստ է իր անդամակցությամբ, իր մեջ ներառում է աֆրիկյան մայրցամաքի, Հարավային, Հարավ—արեւելյան Ասիայի, Լատինական Ամերիկայի, Կարիբյան տարածաշրջանի, Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի երկրներ, որոնք աշխատում են միասին, համագործակցությունն օգտագործում են ընդհանուր արժեքներն առաջ տանելու համար. դրանք են բազմազանությունը, համերաշխությունը, մարդասիրությունը, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը»,–ասել է ՀՀ ԱԳ նախարարը։
Նա շեշտել է, որ հենց այդ արժեքներն առաջ տանելու շուրջ են կառուցված գագաթնաժողովի գերակայությունները։ «Նպատակ ունենք հնարավորինս պրակտիկ արդյունքներ ունենալ ինչպես գագաթնաժողովին, այնպես էլ 2018—2020 թվականների մեր նախագահության ընթացքում։ Վստահ եմ, որ գագաթնաժողովը մեծ եւ ուրախ իրադարձություն է լինելու Հայաստանի համար։ Փորձում ենք, որքան հնարավոր է, ցույց տալ մեզ ու մեր մշակույթը, արժեքները»,–ասել է Զ. Մնացականյանը։
Չբացելով բոլոր փակագծերը՝ նա ընդգծել է, որ գործընկեր երկրների հետ ավարտին են հասցվում բանակցությունները գագաթնաժողովի արդյունքներով ստորագրվելիք փաստաթղթի շուրջ։ Նա հայտնել է նաեւ, որ ընդունվելու են կարեւոր բանաձեւեր կանանց ու տղամարդկանց իրավահավասարության, երիտասարդության թեմաներով։ Գումարվելու է նաեւ տնտեսական ֆորում «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։
Բացի այդ, Երեւանի Ազատության հրապարակում հոկտեմբերի 7—12—ը գործելու է Ֆրանկոֆոնիայի ավանը, որտեղ շուրջ 40 տաղավարներում ներկայացվելու են հայկական մշակույթը, արվեստն ու արհեստը։ Եզրափակիչ համերգին հանդես են գալու ֆրանկոֆոն աշխարհի տարբեր աստղեր։
«Հայաստանի համար սա բավական մեծ պատիվ է եւ պատասխանատվություն։ Մենք Ֆրանկոֆոնիայի նոր, բայց բավական վստահ ու հպարտ անդամ ենք եւ մեր գործունեությամբ ու անդամակցությամբ փորձում ենք բազմակողմ համագործակցության այս հարթակն օգտագործել՝ առաջ տանելու այն ընդհանուր արժեքները, որոնք միավորում են անդամ պետությունները Ֆրանկոֆոնիայի շրջանակում»,–հայտարարել է արտգործնախարարը։
Հայաստանի համար շատ մեծ նշանակություն ունի Սիրիայում տիրող իրավիճակը ոչ միայն այն առումով, որ հարցը վերաբերում է տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը, այլեւ այն առումով, որ մենք ընդգծված անհանգստություն ունենք մեր հայրենակիցների անվտանգության հարցում։ Նրա խոսքով՝ Հայաստանն այս տարիների ընթացքում՝ 2011 թվականից ի վեր, հյուրընկալել է մեր հայրենակիցներին, Հալեպում գործող գլխավոր հյուպատոսությունն էլ առօրյա ռեժիմով աշխատում է եւ փորձում է հնարավոր ներդրումն անել մեր հայրենակիցների անվտանգութանը վերաբերող հարցերում։ «Հայաստանն առաջին անգամը չէ, որ տրամադրել է հումանիտար օգնություն Սիրիայում ապրող մեր հայրենակիցներին։ Իրենց անվտանգության հարցը շարունակում է մնալ մեր օրակարգային կարեւորագույն հարցերից մեկը, եւ այդ տրամաբանությամբ է, որ մենք գործում եւ աշխատում ենք մեր գործընկերների հետ»,–ասել է Մնացականյանը՝ընդգծելով Ռուսաստանի Դաշնության դերը հումանիտար օգնությունն անվտանգ տեղ հասցնելու գործում։
Առաջիկայում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները։ Զոհրաբ Մնացականյանը հստակ ժամկետներ չի նշել։
«Հանդիպման մասին մենք կհայտարարենք համաձայնեցված կերպով, որպեսզի պահպանենք միմյանց նկատմամբ հարգանքը»,–ասել է ՀՀ ԱԳ նախարարը։
Միկաել Ժանի խոսքերով՝ Հայաստանը, լինելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ, կարողանում է դառնալ մասը եւ անդամը մի հսկայական տարածքի, որն իր նպատակներն ունի ե՛ւ անվտանգության ու կայուն զարգացման, ե՛ւ երկխոսության մակարդակով։
Ըստ նրա՝ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընտրել է կարեւորագույն թեմաներից մեկը՝ ապրել միասին, համերաշխության մեջ, եւ սա մի կարեւորագույն պայման է բարգավաճման եւ խաղաղության համար։ «Մենք շատ ուրախ ենք ու երջանիկ, որ Հայաստանը հյուրընկալում է այս գագաթնաժողովը։ Մեծ հաճույք է լինել Հայաստանում որպես ՖՄԿ գլխավոր քարտուղար»,–ասել է նա։
Ժանը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի շրջանակում կարեւոր որոշումներ կընդունվեն։ Գագաթնաժողովի ընթացքում կքննարկվի նաեւ այն թեկնածուների հարցը, որոնք կցանկանան միավորվել Ֆրանկոֆոնիային։
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը նույն օրը այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Արդեն երկրորդ անգամ Հայաստան այցելող Միկաել Ժանը նշել է, որ իր այցը Ցեղասպանության հուշահամալիր խորհրդանշում է ամբողջ ֆրանկոֆոն ընտանիքի հիշողությունը։
«Ապրել միասին». սա հենց այն կարգախոսն է, որի ներքո Երեւանում անցկացվելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը։ Դրան մասնակցելու են ֆրանկոֆոն ընտանիքի անդամ երկրների ղեկավարները»,–նշել է Ժանը՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանին նման կարգախոս ընտրելու համար։
Ծիծեռնակաբերդ այցելությունից հետո Միկաել Ժանը կիսել է տպավորությունները՝ մեջբերելով ֆրանսիացի գրող եւ գրաքննադատ, ակադեմիկոս, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Անատոլ Ֆրանսի խոսքերը. «Այն մի փոքր արյունը, որ դեռ մնում է, թանկագին է, ու դրանից մի հերոսական սերունդ է ծնվելու։ Մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել, չի մեռնի»։
Այս այցի շրջանակում նա չի մոռացել ջրել ավելի վաղ իր տնկած ծառը։
Միկաել Ժանը այցի շրջանակում հասցրել է լինել «Թումոյում»։ «Ես երջանկություն ունեցա «Թումոյում», խոսել երիտասարդների հետ եւ տեսնել, թե ինչպես են նրանք ստանձնում այս թավշյա հեղափոխության սերունդը լինելու պատասխանատվությունը։ Նրանք հիանալի եւ շատ ճարտար տիրապետում են ֆրանսերենին»,–նկատել է ՖՄԿ գլխավոր քարտուղարը։

12-09-2018





20-09-2018
Գրքի փառատոն՝ Անկախության տոնին ընդառաջ
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում ընթերցասերները կենդանասերներից շատ կլինեն



20-09-2018
«Սպիտակ» ֆիլմը հրաշքի մասին է
Երկրաշարժի 30—րդ տարելիցին նվիրված ֆիլմը կբարձրանա մեծ էկրան



20-09-2018
«Սարյանը եւ Ֆրանսիան»
Ցուցահանդես վարպետի տուն–թանգարանում

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի ...


20-09-2018
Հնի ու նորի յուրօրինակ համադրություն Սարյանի պուրակում
Դաշնամուրի շնորհիվ երեւանցիները կարող են լիցքավորել հեռախոսները, օգտվել ...


20-09-2018
Հանձնել է հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


20-09-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...


20-09-2018
Գերմանիայի հայ գործարարների միության անդամները՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-09-2018
Ադրբեջանը ցեղասպան պետություն է
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի հայերի ջարդերի ...

20-09-2018
Անկախությունը մեր ժողովրդի երազանքն էր
Միջոցառում՝ նվիրված գրող, ազատամարտիկ ...

20-09-2018
Աղբահանության խնդիրը կարելի է լուծել մի քանի տարբերակով
Թե որն է ավելի արդյունավետ՝ ներկայացված ...

19-09-2018
Բացառիկ մարզական իրադարձություն Հայաստանում
Երեւանն ընդունելու է գեղասահքի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO