Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2018
ՄՇԱԿՈՒՅԹ


Չկորցնելով մարդկային դիմագիծը

Նշվեց գրող, գրականագետ Խաժակ Գյուլնազարյանի ծննդյան 100-ամյակը

Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի Խաժակ Գյուլնազարյանի անվան թիվ 15 գրադարան-մասնաճյուղում երեկ տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված արձակագիր, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Խաժակ Գյուլնազարյանի ծննդյան 100-ամյակին, ինչպես նաեւ գրադարանի անվանակոչության 20-ամյակին։ Ներկա էին գրողի ընտանիքի անդամները, գրչակից ընկերները, դպրոցականներ եւ ընթերցասեր հասարակությունը։
Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լյուդվիգ Կարապետյանը, ով անձամբ եղել է Խ. Գյուլնազարյանի բարեկամը եւ բազմիցս անդրադարձել է նրա գրական ժառանգությանը, իր խոսքում նշեց, որ երբ գրողը ստեղծագործում է մի քանի ուղղություններով եւ զբաղվում գիտական աշխատանքով, ապա կողմերից որեւէ մեկը տուժում է։ Սակայն բոլորովին այլ է պատկերը Խ. Գյուլնազարյանի դեպքում. նա գրել է թե՛ մանուկների եւ պատանիների, թե՛ մեծահասակների համար, ինչպես նաեւ մնայուն խոսք է ասել գրականագիտության ոլորտում։
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նույնպես ընդգծեց մանկագրության մեջ նրա ունեցած մեծ ավանդը, հատկապես արկածային գրականության մասով, որը աշակերտների սիրելի մատենաշարերից է։ Միլիտոնյանը բարձր գնահատեց Խ. Գյուլնազարյանի մարդկային արժանիքները, ով չնայած դժվար եւ ծանր ճակատագրին՝ անսահման բարությամբ էր լցված կյանքի եւ մարդկանց հանդեպ։
Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Ազատ Եղիազարյանին բախտ է վիճակվել աշխատել Խ. Գյուլնազարյանի հետ գրականության ինստիտուտում։ Անգնահատելի է Խ. Գյուլնազարյանի ավանդը Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների 10 հատորյակի հրատարակման գործում թե՛ որպես խմբագրական խորհրդի անդամ, թե՛ որպես կազմող եւ ծանոթագրող։ «Նա շատ հետաքրքիր մարդ էր, վառ անհատականություն։ Հետաքրքիր էր լսել նրա զրույցները, որոնք համեմված էին հումորով։ Մարդկային լավագույն առաքինություններից է հավատարիմ լինելու ընդունակությունը, իսկ Խաժակն անգամ գերության մեջ, մահվան սպառնալիքի տակ չդավաճանեց իր գաղափարներին եւ իր էությանը»,– ասաց գրականագետը։
Դրամատուրգ, ռեժիսոր, արձակագիր Ռուբեն Մարուխյանը համոզված է, որ Գյուլնազարյանի ստեղծած գրականությունն այն հոգեւոր արժեքներից է, որը հավերժական է։ Նա իր խոսքն ուղղեց ներկա գտնվող դպրոցականներին՝ հորդորելով նրանց հնարավորինս շատ կարդալ, եւ չբացառեց, որ ներկաների մեջ կարող են լինել վաղվա մեծ գրողը, բժիշկը, գիտնականը։
Գրող Լիպարիտ Սարգսյանը խոսեց ոչ միայն Խ. Գյուլնազարյանի, այլեւ նրա տիկնոջ՝ Հասմիկի մասին, ովքեր օժտված էին հոգու հարստությամբ, եւ «իրենց սիրտն ու հոգին էին բացում ընկերների եւ երիտասարդ սերնդի առաջ»։ «Հասկանում էիր, որ գործ ունես կյանքը լիովին ապրած եւ ամեն ինչ մարսած մեծ մարդկանց հետ։ Խաժակը զարմանալի սեր ուներ երեխաների հանդեպ, օգնում եւ խրախուսում էր շնորհալիներին, ուրախանում ամեն մի պատանու հաջողությամբ։ Մարդկային եւ գրողական արժանիքներով օժտված մարդ էր, ով ամբողջ կյանքում ծառայեց հայ գրականությանը, գրականագիտությանը, բայց ամենակարեւորը՝ որպես մարդ մնաց բոլոր նրանց սրտերում, ովքեր շփվել էին իր հետ»,–շեշտեց Լ. Սարգսյանը։
Խ. Գյուլնազարյանի մասին խոսք ասացին նաեւ լրագրող, հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը, բանաստեղծ, մանկագիր, երգիծաբան Սուրեն Մուրադյանը եւ ուրիշներ։ Ասմունքողներ Աիդա Ասատուրյանն ու Գայանե Սամվելյանը ներկայացրեցին հատվածներ գրողի տարբեր ստեղծագործություններից։
Խ. Գյուլնազարյանի անվան թիվ 15 գրադարան—մասնաճյուղի վարիչ Սուսաննա Սոսոյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ գրադարանը անվանակոչվել է 1998 թվականին գրողի ծննդյան 80—ամյակի առթիվ։ Այս տարիների ընթացքում կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ՝ գրական հանդիպումներ, գրքի շնորհանդեսներ, գրական քննարկումներ, ինչպես նաեւ աշխատանքներ են իրականացրել Խ. Գյուլնազարյանի գրական ժառանգության հանրահռչակման ուղղությամբ։ 2015 թ. գրադարանը վերանորոգվել է, որտեղ ներկայումս գործում է Գրքասերների ակումբը՝ մեծահասակների համար, իսկ «Փոքրիկների մոլորակ» ակումբը՝ մատաղ սերնդի համար։
Իր հոր մասին հետաքրքրական հուշեր պատմեց որդին՝ քիմիական գիտությունների դոկտոր Արայիկ Գյուլնազարյանը։ Նա պատմեց «Գիրք անակնկալ» գրքի ոդիսականը, որը Հայաստան բերվեց 1964 թվականին՝ քսան տարվա տարագրությունից հետո։ Այդ ձեռագիր ժողովածուն գրվել էր Ռումինիայի համակենտրոնացման ճամբարում, որի համար Խ. Գյուլնազարյանին եւ Ասատուր Մնացականյանին թուղթ եւ գրիչ էին մատակարարում ռումինահայերը։ Ի դեպ, ռումինահայերը նաեւ հոսպիտալ էին սարքել այն պայմանով, որ երկրի կառավարությունը թույլ տար օգնել գերի հայերին։ Ա. Մնացականյանի գիրքը Հայաստան է բերվել Վազգեն Առաջին Վեհափառի կողմից, եւ այսօր այն գտնվում է Էջմիածնի թանգարանում։
Ա. Գյուլնազարյանը տեղեկացրեց, որ առաջիկայում Հայաստանի գրողների միության ֆինանսավորմամբ նախատեսվում է լույս ընծայել Խաժակ Գյուլնազարյանի «Ինքնապատումը»։ Հոր ամբողջ գրական եւ ստեղծագործական ժառանգությունը նա հանձնել է Հայաստանի ազգային արխիվին, սակայն իր մոտ է պահել 2000 էջից բաղկացած ինքնակենսագրականը՝ մանկությունից մինչեւ խոր ծերություն։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

12-09-2018





15-11-2018
Լավագույն ընտրությունների ակնկալիքով
Կառավարության ղեկավարի վստահեցմամբ՝ կլինի աննախադեպ ընտրական գործընթաց

Երեկ ...


15-11-2018
Առաջնայինը հասարակության վստահությունն է
Միջազգային հանրությունն աջակցում է ՀՀ ժողովրդավարական ընտրական գործընթացներին



15-11-2018
Համայնքների խոշորացումն անհրաժեշտություն է
Առկախված գործընթացը կվերսկսվի 2019 թվականին

Հայաստանում համայնքների խոշորացման ...


15-11-2018
Նոր շուկաներ դուրս գալու եւս մեկ հիանալի հնարավորություն
Հայկական 10 ընկերություն մասնակցում է «ProWine China 2018» ...


15-11-2018
Քանդակների վարպետը
Արշամ Շահինյանը երկխոսում էր հայ մշակույթի երախտավորների հետ



15-11-2018
Հանրային շահը՝ գերակա
Շարունակվել է պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը

Երեկ ...


15-11-2018
Ի նպաստ ազգային միասնության զորացման
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն ...



15-11-2018
Վարչական ռեսուրսի կիրառումը կբացառվի
Իսկ Նիկոլ Փաշինյանը կլինի «Իմ քայլի» ...

15-11-2018
Ծանրորդները անցնող տարում նվաճել են 73 մեդալ
Գլխավոր մարզիչն ամփոփեց 2018 թվականը եւ ...

15-11-2018
Աննա Հակոբյանը հանդիպել է Միխայիլ Շվիդկոյի հետ
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO