Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2018
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Քվեարկություններ խորհրդարանում

Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը

Երեկ ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
Խորհրդարանն այնուհետեւ քննարկել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջեւ կրթության որակավորումների, գիտական աստիճանների ու գիտական կոչումների փոխճանաչման եւ համադրելիության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Նշվել է, որ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի հունիսի 14—ին, Երեւանում։
Կարեւորելով համաձայնագրի վավերացումը՝ նախարարը տեղեկացրել է, որ այն վերաբերում է երկու երկրների կողմից կրթական բոլոր մակարդակների ավարտական վկայականների, վկայագրերի, դիպլոմների փոխադարձաբար ճանաչմանն ու համագործակցության աշխուժացմանը։ Նշվել է, որ այսօր մեր երկրի բուհերում սովորում է վեց տաջիկ ուսանող։
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ռուզաննա Մուրադյանը։
Խորհրդարանը հաջորդիվ քննարկել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը։ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ վճռաբեկ դատարանի խորհուրդն այդ պաշտոնում ընտրվելու համար առաջադրել է Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը։ ՀՀ օրենսդրության համաձայն՝ վճռաբեկ դատարանի նախագահն ընտրվում է վեց տարով՝ մեկ անգամ։
Գագիկ Հարությունյանը նշել է, որ թեկնածուն 2001 թվականից դատավոր է աշխատել ՀՀ տարբեր դատարաններում, իսկ այսօր ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահն է։
Ելույթ ունենալով՝ Երվանդ Խունդկարյանն անդրադարձել է իրավական ոլորտում վերջին տարիների փոփոխություններին, վճռաբեկ դատարանի գործառույթներին եւ զարգացման հեռանկարներին, ոլորտում անհրաժեշտ փոփոխություններին, կարեւորել հանրության հետ կապերի ամրապնդումն ու դատարանի գործունեության մասին իրազեկումը։ Թեկնածուն ներկայացրել է նաեւ այն ծրագրերը, որոնք մտադիր է իրականացնել ընտրվելու դեպքում։
ՀՀ ԱԺ պատգամավորների՝ Երվանդ Խունդկարյանին ուղղված հարցադրումներն առնչվել են մասնավորապես վճռաբեկ դատարան բողոքը վարույթ ընդունելու խնդրին, Սահմանադրական եւ վճռաբեկ դատարանների հարաբերություններին, վճռաբեկ դատարանի նախագահի՝ ընդդատության վեճերը լուծելու լիազորությանը, քաղաքացիական եւ վարչական պալատի միասնական գործունեության նպատակահարմարությանը, արդարադատության վերականգնման հարցում հանրային վստահության բարձրացմանն ուղղված քայլերին եւ այլն։
Նիստի ընթացքում ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը տեղեկացրել է, որ 78 կողմ, 10 դեմ ձայների հարաբերակցությամբ ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ է ընտրվել Կարեն Կարապետյանը. քվեարկությանը մասնակցել է 88 պատգամավոր։
78 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ ՀՀ ԿԲ խորհրդի անդամ է ընտրվել Մարտին Գալստյանը։ Քվեարկությանը մասնակցել է 87 պատգամավոր։
Կարեն Կարապետյանը եւ Մարտին Գալստյանը շնորհակալություն են հայտնել խորհրդարանին վստահության համար։
Այնուհետեւ քննարկվել է ՀՀ ՍԴ դատավորի ընտրության հարցը։ Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արման Դիլանյանի թեկնածությունը։
Թեկնածուի մասնագիտական կարողությունները եւ մարդկային հատկանիշները խորհրդարանին ներկայացրել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնակատար Երվանդ Խունդկարյանը։ Նա անդրադարձել է նաեւ ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրումներ կատարելու հաջորդականության խնդրին եւ թեկնածուի առաջադրման ընթացակարգին։
ՍԴ դատավորի թեկնածու Արման Դիլանյանն իր ելույթում մասնավորապես անդրադարձել է անկախ Հայաստանի պատմության իրավական եւ պետական համակարգի զարգացման գործում ՍԴ ունեցած դերին ու նշանակությանը, այնուհետեւ ներկայացրել իր պատկերացումները սահմանադրական արդարադատության զարգացման հեռանկարների, այդ ոլորտում առկա հիմնախնդիրների եւ դրանց լուծման վերաբերյալ։
ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը տեղեկացրել է, որ ՍԴ դատավորի ընտրության քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 12—ին, ժամը 10։10—ից մինչեւ 11։00, իսկ վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության քվեարկությունը՝ ժամը 11։00—ից մինչեւ 11։30։
Խորհրդարանը նիստի աշխատանքը կշարունակի այսօր։
Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորները հանդես եկան հայտարարություններով։

12-09-2018





15-11-2018
Լավագույն ընտրությունների ակնկալիքով
Կառավարության ղեկավարի վստահեցմամբ՝ կլինի աննախադեպ ընտրական գործընթաց

Երեկ ...


15-11-2018
Առաջնայինը հասարակության վստահությունն է
Միջազգային հանրությունն աջակցում է ՀՀ ժողովրդավարական ընտրական գործընթացներին



15-11-2018
Համայնքների խոշորացումն անհրաժեշտություն է
Առկախված գործընթացը կվերսկսվի 2019 թվականին

Հայաստանում համայնքների խոշորացման ...


15-11-2018
Նոր շուկաներ դուրս գալու եւս մեկ հիանալի հնարավորություն
Հայկական 10 ընկերություն մասնակցում է «ProWine China 2018» ...


15-11-2018
Քանդակների վարպետը
Արշամ Շահինյանը երկխոսում էր հայ մշակույթի երախտավորների հետ



15-11-2018
Հանրային շահը՝ գերակա
Շարունակվել է պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը

Երեկ ...


15-11-2018
Ի նպաստ ազգային միասնության զորացման
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն ...



15-11-2018
Վարչական ռեսուրսի կիրառումը կբացառվի
Իսկ Նիկոլ Փաշինյանը կլինի «Իմ քայլի» ...

15-11-2018
Ծանրորդները անցնող տարում նվաճել են 73 մեդալ
Գլխավոր մարզիչն ամփոփեց 2018 թվականը եւ ...

15-11-2018
Աննա Հակոբյանը հանդիպել է Միխայիլ Շվիդկոյի հետ
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO